3 երեխա ունեցող զույգերը այսուհետ կարող են պլանավորել 4-րդ երեխայի սեռը. օրենքի փոփոխություն

««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» գործող օրենքում կան մի շարք սահամանափակումներ, որոնք խոչընդոտում են անպտղությամբ տառապող բազմաթիվ զույգերին հասնել երեխա ունենալու իրենց երազանքին»: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը:

Առողջապահության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում գործող օրենքում: Այդ փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է թույլատրել նույն սեռի 3 երեխա ունեցող զույգերին օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության դիմելիս պլանավորել 4-րդ երեխայի սեռը՝ լինի աղջիկ, թե տղա: Սա, ըստ Նունե Փաշայանի, ուղղված է ընտանիքի բալանսավորմանը:

«Գործող օրենքում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայությանը դիմող զույգերից մեկը պետք է լինի երեխայի կենսաբանական ծնողը, սակայն հաջորդ փոփոխությամբ վերացվում է նաև այս սահմանափակումը: Կան ընտանիքներ, երբ ամուսինները՝ և՛ կինը, և՛ տղամարդը, չունեն առողջ սեռաբջիջներ և որևիցե կերպ չեն կարող օգտվել նորից ծնող դառնալու հնարավորությունից: Օրենքի փոփոխությամբ, եթե կինն ունի առողջ արգանդ, ապա կարող է դիմել դոնորական սերմի և դոնորական ձվաբջջի միջոցով հղիանալու ծառայությունից օգտվել»,- ներկայացրեց Փաշայանը:

Նունե Փաշայանի խոսքով՝ մեկ այլ կարևոր փոփոխություն է առաջարկվում: Երբեմն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող ընտանիքների մոտ ստացվում են ավելի շատ սաղմեր, քան նրանց անհրաժեշտ է: Դրանք կա՛մ պահպանվում են տարիներ շարունակ, կա՛մ թափոնացվում են: Օրենքով նախատեսվում է այս ընտանիքներին հնարավորություն տալ նվիրաբերել սաղմերն այն զույգերին, որոնք դրանց կարիքն ունեն: Սակայն Փաշայանը շեշտում է՝ օտարերկրացիներին արգելվում է տրամադրել սաղմիկները, բացառությամբ եթե անձը հայկական ծագում ունեցող օտարերկրացի է:

Այն կանայք, ովքեր ամուսնացած չեն, չունեն զուգընկեր և առողջական խնդիրներ, նրանք նոր փոփոխությամբ ևս կարող են դիմել և օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայությունից:

«Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն էլ ասուլիսի ընթացքում նշեց, որ վաղուց էին սպասում դրանց, քանի որ պտղաբերության ցուցանիշը 1.6 է, ինչը շատ քիչ է: 

«Իսկապես նման փոփոխությունների կարիքը կա: Երբ գալիս է զույգը, և թե՛ կինը, թե՛ տղամարդն ունենում են խնդիրներ, ու նրանք ի վիճակի չեն երեխա ունենալու, մենք հնարավորություն չունենք իրենց օգնելու: Անհեթեթ իրավիճակ էր ստեղծվում, երբ մենք այլ զույգերից ունենք պատրաստի սաղմիկներ, սակայն օրենքը թույլ չի տալիս այն տալ անպտուղ զույգերին»,- ասաց նա՝ ընդգծելով. «Այս օրենքների փաթեթն ուղղված է նրան, որ հասարակության մեջ ավելի շատ երեխաներ ծնվեն: Ամեն ինչ պետք է անել, որ պտղաբերության ինդեքսը Հայաստանում աճի: Օրինակ՝ փոքր երկրներից Դանիայում բնակչության 4 տոկոսը միայն արտամարմնային բեղնավորմամբ են ծնվում, այսինքն՝ այս ծառայությունները մեծ դեր են խաղում»:

Համբարձումյանը նկատեց՝ սա նաև հնարավորություն է տալիս այլ երկրներում ապրող հայ քաղաքացիներին ևս դիմել և օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից: Ըստ նրա՝ 32 երկրներից ազգությամբ հայերը դիմում են նրանց այդ խնդրով:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն կուղարկվի Ազգային Ժողով:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3405 դիտում

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար