Խուճապ չկա, տարհանել ենք միայն փոքրիկներին. Խոզնավարի գյուղապետը՝ դեպի գյուղ առաջացած ադրբեջանցիների մասին

Չնայած Հայաստանի տարածքը լքելու վերաբերյալ հայկական կողմի պահանջին՝ 30 ադրբեջանցի երեկ առաջացել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ:

Համայնքի ղեկավար Վարո Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է:

«Առաջին փորձից հետո այլևս այլ փորձ չի եղել: Մեր տղաները կանգնած են: Խուճապ չկա: Տարհանել ենք միայն փոքրիկներին՝ ապահովության համար: Մարդիկ էլ սովորական, իրենց առօրյա գործին են»:

Հարցին՝ ստեղծված իրավիճակը գյուղացիների մոտ վախի մթնոլորտ չի՞ ստեղծել, կա՞ն բնակիչներ, ովքեր այս օրերին լքել են իրենց տները, համայնքապետն ասաց.

«Կա վախի մթնոլորտ, մարդիկ մտածում են՝ բա ինչ է լինելու հետո, բայց գյուղը լքողներ չեն եղել: Ամեն բան գնում է իր բնականոն հունով»:

Գրիգորյանը նկատեց՝ Սև լիճ 3 կմ առաջ գալուց բացի, ադրբեջանցի զինվորները դեպի իրենց գյուղ էլ ձորերի միջով 1,5 կմ փորձել են առաջ գալ. «Հանդիպել են մեր անասնապահներին, նրանց սկզբում թվացել է, թե մերոնք են: Գյուղացիներին ասել են՝ գնացեք էստեղից, նոր հասկացել են, որ ադրբեջանցիներ են: Դե, պատճառաբանությունն էլ նույնն է՝ հողերը մերն են, սա մեր տարածքն է»:

Հարցին՝ ադրբեջանցիները լքե՞լ են առաջ եկած տարածքները, գյուղապետը նշեց, որ տարածքը հարթ չէ, սարեր-ձորեր են, հստակ ասել չեն կարող.

«Մարդիկ կան, տեսել են, որ նրանք հետ են գնում»:

Վարո Գրիգորյանը հավելեց, որ գիշերը հանգիստ է անցել, միջադեպեր էլ չեն գրանցվել.

«Զինվորների հետ մեր գյուղի տղաներն էլ են կանգնած հսկում տարածքները: Բայց դե իրենք միշտ չեն կարող հսկել: Անասնապահությամբ զբաղվող մարդը չի կարող համ իր գործն անել, համ սահմաններ հսկել: Բայց սահմանները հսկող զինվորների մոտ բարձր տրամադրություն է: Ասում են՝ հենց հրաման տան, բոլորին բռնենք, լցնենք բերդերը»,- եզրափակեց գյուղապետը:

Նշենք, որ շուրջ 400 բնակիչ ունեցող գյուղը սահմանամերձ է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի Քաշաթաղի շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Տպել
1973 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին