Այսօր պատվաստումների հետ կապված ահազանգ եմ ստացել՝ պոլիկլինիկաներում չեն պահպանվում կանոնները. Փաշինյանը՝ Ավանեսյանին

Այսօր Կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը Հայաստանում վերջին օրերին աճել է:

«Դա մեզ ևս մեկ անգամ զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնենք պատվաստումների գործընթացը արագացնելուն»,- նշեց նա:

Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ Հայաստանում արդեն կատարվել է 97.711 պատվաստում, որից 5416-ը կատարվել է երեկ։ «Սա բավական լավ ցուցանիշ է, և մենք այս տեմպը պետք է պահպանենք։ Եթե 2-3 շաբաթ առաջ մենք մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա այսօր արդեն նկատելի է աճի տեմպը»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Անահիտ Ավանեսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ՀՀ-ում պատվաստվելն անվճար է, և յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում, թե որ պատվաստանյութով է ցանկանում պատվաստվել:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին կարևորեց այն, որ օրական 5000 պատվաստման ցուցանիշն այլևս չնվազի և առնվազն մնա նույն մակարդակին. «Մանավանդ ակնհայտ է, որ և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում պատվաստումների հետ կապված վստահությունը մեծանում է: Մեր դռնփակ քննարկումներից մեկի ժամանակ Տիգրան Ավինյանը մի շատ լավ միտք է արտահայտել: Մենք Հայաստանում պատվաստման դեպքերից չունենք որևէ բարդություն, որը կարող էր դառնալ քննարկման առարկա: Մենք չունենք ոչ մի մահվան դեպք՝ կապված պատվաստման հետ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանում արտասահմանցիների պատվաստումների գործընթացին՝  առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ շատ է այն արտասահմանցիների թիվը, որոնք գալիս և պատրաստվում են ՀՀ-ում, և հերթեր չգոյացնելու համար իրենք նոր կարգ են մշակել: «Նոր որոշում է կայացվել, որ այսուհետ պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ արտասահմանցիների պատվաստումները կիրականացնեն միայն շրջիկ կետերում»,- տեղեկացրեց Ավանեսյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ այսօր ահազանգ է ստացել պատվաստումների հետ կապված.

«Պոլիկլինիկաներում հերթեր են, սոցիալական հեռավորությունը չի պահվում: Դրան պետք է ուշադրություն դարձնել: Շատ ցավալի կլինի պատվաստումների շուրջ աժիոտաժի ֆոնին մենք ունենանք վարակի տեմպերի աճ միայն նրա համար, որ բժշկական հաստատություններում չեն պահվում հակահամաճարակային կանոնները»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:

Տպել
1642 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ