Կառավարությունը առաջիկա տարիների համար միջինում 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, ինչպես ՔՊԿ ծրագրով էր նախանշված

Հուլիսի 12-ին ՀՀ կառավարությունը արտահերթ նիստ էր հրավիրել, որի ժամանակ հաստատեց 2022-2024 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի, ինչպես նաեւ Կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թթ. ծրագիրը: Նախագիծը ներկայացրած ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2022-2026թթ. համար սահմանել տարեկան միջինը 7% տնտեսական աճի ցուցանիշ:

Ըստ գերատեսչության՝ նման բարձր աճի հասնելու համար առաջիկա տարիներին ՀՀ տնտեսության շարժիչը պետք է լինի արտահանմանը միտված զարգացումը: Իսկ որպես հիմնական ծախսային գերակայություններ նախանշված են՝ սոցիալական ոլորտ, կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն, ՀՀ տարածքային ամբողջականություն` տարածաշրջանում կայունություն, Ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռության ապահովում` պաշտպանության եւ ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորմամբ։

Օրինակ՝ առաջիկա 3 տարիների համար Կառավարությունը սոցիալական ոլորտի համար նախատեսել է հետեւյալ ծախսերը. 2022 թ. համար՝ 470 մլրդ 939.6 մլն դրամ, 2023 թ. համար՝ 501 մլրդ 797.5 մլն դրամ, 2024 թ. համար՝ 501 մլրդ 885.1 մլն դրամ: Պաշտպանության բնագավառի նախատեսված է. 2022 թ.` 209 մլրդ 366.6 մլն դրամ, 2023 թ.` 221 մլրդ 564.4 մլն դրամ, 2024 թ.` 221 մլրդ 564.4 մլն դրամ: Իսկ պաշտպանության բնագավառում գիտական ու գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների համար նախատեսված է. 2022 թ.` 5 մլրդ 233.9 մլն դրամ, 2023 թ.` 5 մլրդ 707.8 մլն դրամ եւ 2024 թվական` 5 մլրդ 777.6 մլն դրամ։

Նշվում է, որ 2020 թ. կորոնավիրուսի համավարակի եւ Արցախյան պատերազմի շոկերի պայմաններում բյուջեի պակասուրդն ավելացել է, իսկ արձանագրված տնտեսական անկման ու ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման հետեւանքով Կառավարության պարտքը գերազանցել է ՀՆԱ 60%-ը` կազմելով 63.5%:

Այս ծրագրով նախատեսվում է իրականացնել հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ Կառավարության պարտքը մինչեւ 2026թ. նվազեցնելով ՀՆԱ-ի 60%-ից։ Բացի այդ, Կառավարությունը պարտքի բեռի նվազեցման ծրագրի իրականացման համար ծրագրում է 2022-2026թթ. նվազեցնել պետական բյուջեի ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում՝ գումարային առումով 1.1 տոկոսի չափով:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ճկուն փաստաթուղթ է, որը պետք է ընդունել եւ սկսել աշխատել. «Առաջիկայում պետք է ընդունենք Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, եւ մեր ողջ հետագա գործունեության հիմնարար փաստաթուղթը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը: Հետեւաբար, առաջիկայում Կառավարության ծրագիրը, 2022 թվականի բյուջեն, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը ամբողջությամբ պետք է հենված լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վրա»:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը հնարավոր է համարում մինչեւ 2026 թ. Կառավարության պարտք-ՀՆԱ պարտքի նվազեցումը 60 տոկոսից: Նա մեր զրույցում հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշել է առաջիկա 5 տարիներին տարեկան միջինում 7 տոկոս կայուն տնտեսական աճի մասին. «Իսկ նման տնտեսական աճը՝ կապիտալ շինարարության ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ, ինչպես նաեւ ԵՄ-ի կողմից սպասվող աջակցության համադրությամբ պետք է հնարավորություն տա պարտքի բեռը նվազեցնել: Ինչո՞ւ ոչ, պետք է պարտքի ներսում որակական փոփոխություն լինի՝ հօգուտ ներքին բեռի ավելացման: Այսինքն՝ ժամանակի ընթացքում պետք է հասնենք նրան, որ մեր պարտքի ծավալի մեջ արտաքին պարտքը հնարավորինս փոխարինենք ներքինով»:

2020 թվականին արձանագրված 7.5 տոկոս տնտեսական անկման պայմաններում, անգամ այս տարի հստակ չէ՝ 7 տոկոս տնտեսական աճ կլինի, թե՝ ոչ: Պապոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է կանխատեսվում, որ տարեցտարի մինչեւ 2026 թվականը միջինում 7 տոկոս տնտեսական աճ կլինի: Ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ դրա հիմքում իրենց ռազմավարությունն է, թե ինչպիսի պետություն են ուզում ունենալ:

«Ցանկացած ռազմավարական պլանավորում, որը մենք 5 տարվա համար իրականացնում ենք, կարող է որոշակի ֆորսմաժորների ենթարկվել, ինչպիսին մենք 2020-ին տեսանք, ի դեմս համավարակի ու պատերազմի: Միշտ պետք է հաշվի առնել, որ հնարավոր է լինեն ֆորսմաժորներ, բայց չպետք է նաեւ մեր կյանքը ֆորսմաժորներով պայմանավորենք»,- նշեց նա:

Պապոյանի խոսքով՝ հաշվի առնելով աշխարհում առկա տենդենցները, տնտեսական աճի միտումները, ինչպես նաեւ ՀՀ տնտեսական կյանքում տեսանելի վերափոխումները, կանխատեսում են, որ միջինը տարեկան 7 տոկոս տնտեսական աճ կլինի. «Այս տարվա ընթացքում էլ ես կանխատեսում եմ, որ կունենանք 7 տոկոս տնտեսական աճ եւ նույնիսկ ավելի բարձր: Այս պարագայում դա մեզ հնարավորություն կտա ե՛ւ պարտքի բեռը մեղմել, ե՛ւ փոփոխություններ իրականացնել»:

Պատգամավորն ասաց, որ ՀՀ-ն նախկինում ուներ այնպիսի տնտեսություն, որ դոնոր երկրները լավ պայմաններով վարկեր էին տալիս, սակայն 2018-19 թվականներից հետո ՀՀ տնտեսությունն այնպիսի երկրների մեջ է դասակարգվում, որոնք խիստ արտոնյալ վարկերից չեն օգտվում. «Որովհետեւ այդ վարկերը տալիս են այնպիսի երկրների, որոնք դրա կարիքն ավելի շատ ունեն: Կարծում եմ՝ սա նույնպես կարեւոր ցուցիչ է՝ մեր տնտեսական քաղաքականության արդյունավետության առումով»:

Նա ընդգծեց՝ տնտեսական աճի կանխատեսման համար կան կոնկրետ հաշվարկներ, եւ ինքն էլ ակտիվ մասնակցություն է ունեցել ՔՊ-ի նախընտրական ծրագրի տնտեսական մասի պատրաստմանը. «Ծրագիրն իրատեսական է: Նույնիսկ շատ հարցերում պահպանողական ենք եղել: Օրինակ՝ նշել ենք 12-13 ջրամբարների կառուցման մասին, բայց կարծում եմ՝ ավելի շատ ենք կառուցելու: Մեր խնդիրն էր գրել մաքսիմալ իրատեսական նախընտրական ծրագիր, որը պետք է դառնար Կառավարության ծրագրի հիմքը»:

Անդրադառնալով ԵՄ-ի կողմից սպասվող 2.6 մլրդ եվրո աջակցությանը, Պապոյանն ասաց, որ այդ գումարները կոնկրետ ծրագրերի են ուղղվելու, որոնց արդյունքում ՀՀ-ում ստեղծվելու են տասնյակ հազարավոր աշխատատեղեր, մարդկանց կյանքի որակն էականորեն բարձրանալու է. «Հայաստանում գործարար միջավայրն է էականորեն բարձրանալու, ծրագրեր կան՝ փոքր ու միջին բիզնեսին ուղղված: Պետք է կարողանանք այդ ռեսուրսները կենտրոնացնել ու ծախսել: Մեր Կառավարությունը գումարներ չի մսխում, ի տարբերություն նախկին արատավոր մեջ-մեջ անելու պրակտիկայի: Հայաստանում կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ, որպեսզի մեր քաղաքացիների կյանքի որակն բարելավվի ու տնտեսական զարգացվածության աճն էլ էականորեն ավելանա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1905 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին