Ընթացքի մեջ է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագիրը

ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» աշխատակազմը, տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանի ղեկավարությամբ աշխատանքային այցով եղել են Շիրակի մարզի Արթիկ համայնքում:

Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Ծրագրի նպատակն է կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում բարձրացնել բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակը, կանխարգելել ջրհեղեղները և նվազեցնել դրանց հետևանքները, վերականգնել կլիմայի փոփոխությամբ և մարդածին ազդեցությունների հետևանքով խախտված բնական լանդշաֆտը, բարձրացնել բնակչության գիտելիքների մակարդակը կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ։

Նախարարի տեղակալի պաշտոնակատարը գործընկերներ հետ այցելել է ծրագրի երկրորդ բաղադրիչով իրականացվող ջրհեղեղների կառավարման շինհրապարակ, տեղում գնահատել աշխատանքների արդյունավետ ընթացքը։

Շինարարությունն իրականացնող ընկերության՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող «Հայջրնախագիծ» ՍՊԸ-ի և տեխնիկական վերահսկող «Հուսալի կամար» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ քննարկվել են աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները և դրանց հնարավոր արդյունավետ լուծումները։

Այց է իրականացվել նաև  ծրագրի առաջին  բաղադրիչով իրականացվող 30 հա հանգստի գոտու և 10 հա անտառպուրակի շինհրապարակ, որտեղ շինարարությունն իրականացնող ընկերության՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող «Կոստանտաբիլդ» ՍՊԸ-ի  և տեխնիկական վերահսկող «Հուսալի կամար» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ քննարկվել են  աշխատանքային ընթացիկ մի շարք հարցեր։

Աննա Մազմանյանը շեշտել է ծրագրի այս բաղադրիչի դրական ազդեցությունը և կարևոր նշանակությունն Արթիկ քաղաքի բնակիչների առողջության վրա։

Նախարարի տեղակալի պաշտոնակատարն այցելել է  ծրագրի շրջանակներում Վարդաքար համայնքում 2 հա մակերեսով 1075 տարատեսակ տնկիներով ստեղծված անտառպուրակի տարածք, հետագա խնամքի կազմակերպման վերաբերյալ քննարկումներ ունեցել համայնքի ղեկավարի հետ ։

Տպել
853 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին