Բնակիչները շատ ամուր, պինդ կանգնած են այդ հողի վրա. մարզպետը բացատրեց՝ ինչու է փակ Կութի մուտքը, չի աշխատում Սոթքի հանքը

Սոթքի հանքավայրը, անվտանգության նկատառումներից ելնելով, այսօր եւս չի աշխատում: Կառավարության նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկ նույն նկատառումներով աշխատակիցները տարհանվել են, հանքից դուրս է բերվել նաեւ այնտեղ աշխատող տեխնիկայի մի մասը: 

«Հանքը, համագործակցված գլխավոր շտաբի կորպուսի հետ, երբ որ անվտանգության խնդիր չի լինի, նորից կսկսեն աշխատել»,- ասաց մարզպետը:

Հիշեցնենք՝ երեկ ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով տարհանվել էին հանքի աշխատակիցները: Գյուղի բնակիչները, սակայն, չեն տարհանվել: 

Չեն տարհանվել նաեւ Կութ համայնքի բնակիչները, որտեղ, սակայն, արգելվում է գյուղի բնակիչ չհանդիսացող քաղաքացիների մուտքը:

Պատճառը մարզպետն այսպես բացատրեց. «Գիտեք, Կութի հարակից տարածքում հակառակորդի կողմից մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում, դրանից ելնելով, հաշվի առնելով, որ սահմանին նախորդ գիշեր գրանցվել էր փոխհրաձգություն, անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշվել է փակել»:

Հարցին՝ իսկ բնակիչների մոտ անհանգստություն չկա՞, չե՞ն տարհանում իրենց երեխաներին, Գնել Սանոսյանը պատասխանեց. 

«Անհանգստություն բոլորիս մոտ կա, այդ թվում՝ բնակիչների, բայց մեր բնակիչները պատվով, ամուր կանգնած են: Համայնքներում խուճապ չկա, հակառակը, երբ փոխհրաձգություն է լինում, խմբերով հավաքվում են, այցելում են զինվորներին, հարցնում՝ ինչի՞ կարիք կա: Այնպես որ թող բոլորն իմանան՝ մեր բնակիչները շատ ամուր, պինդ կանգնած են այդ հողի վրա եւ որեւէ տեղ տեղափոխվելու մասին չեն մտածում»:

Անդրադառնալով դպրոցների անվտանգությանը թշնամու թիրախում գտնվող գյուղերում՝ մարզպետը վստահեցրեց, որ եթե դասերի օրերը մոտենան, եւ խնդիր լինի, կանցնեն հեռավար ուսուցման: 

Ինչ վերաբերում է անասուններին եւ արոտավայրերին, Սանոսյանը տեղեկացրեց, որ իրականում խոտի խնդիր կա ոչ միայն հակառակորդի թիրախավորումների հետեւանքով, այլեւ երաշտի:

«Այս տարի ամբողջ հանրապետությունում կա խոտի պակաս, որը ենթադրում է, որ ձմռանը կարող ենք խնդիրներ ունենալ: Որոշ տեղերում կորպուսի հետ համագործակցված (լրացուցիչ ուժեր է դրել կորպուսն այն վայրերում, որը ենթադրվում է, որ կարող է անվտանգ չլինել) կազմակերպվում են անասունների արածեցման, խոտի հանձման աշխատանքներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1446 դիտում

ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան

Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան

Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է

Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում. տեսանյութ

Նորամարգում հրդեհվել է 2 ավտոտնակ, այրվել է ներսում գտնվող մի մեքենա ևս

Ղազախստանի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Թարլան-2025» զորավարժություններին

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը համարի իրենը. վարչապետ

Որքան հասկանում եմ՝ Կալուգայից մաթեմատիկայի ուսուցիչներ են բերել, որ մեզ սովորեցնեն ճիշտ հաշվել. Ալեքսանյան

Անդրեասյանն այցելել է Գեղարվեստի ակադեմիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծումները

Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ

Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառմանը

«40 հազար փող եմ թողե, մի ծակ կփակի էլի», «քարտ տուր, թալեմ». Կարապետյանի երթի մասնակիցների ձայնագրությունները

ՌԴ քաղաքացի Սամոն ասում է՝ ՀՀ վարչապետը անելիք չունի Հայաստանում. ափերը խառնել է, փողից՝ հաբռգել. Չախոյան

Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող կենդանի փաստաթուղթ. ՀՀ նախագահ

Թրամփը կարող է վերսկսել Patriot հրթիռների մատակարարումը Ուկրաինային

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին

Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով. Ավինյան

Թուրքիայում ձերբակալվել են Ադանայի, Ադիյամանի և Անթալիայի քաղաքապետերը

ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան

Չիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժալու ժամանակը. Սուրենյան

Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է

Այ սրա համար արժե ջանք դնել. Անդրեասյանը՝ Հագվու դպրոցի աշակերտների ամառային զբաղմունքների մասին

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներ. տեսանյութ

Մարզերում ունենք հսկայական ներուժ, որը դեռ չենք բացահայտել. Մխիթար Հայրապետյանը՝ Tech Week-ի բացմանը

Ձեր հավատն էլ համազգեստի պես է` դուք այն հագնում եք, բայց չեք կրում ձեր սրտերում․ Հայկ Կոնջորյան

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է․ ՄԻՊ

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի

Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել

Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը

Հայաստանը հրաշալի երկիր է՝ բացառիկ մարդկանցով. նախագահն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին

Նախապատրաստված ահաբեկչության հիմնական կազմակերպիչները նախկին քրեաօլիգարխիան և Կտրիճ Ներսիսյանն են. Ղազարյան