ՄԻՊ-ը միջազգային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

30/07/2021 schedule20:30

Հուլիսի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Այդ մասին հայտնում է ՄԻՊ-ը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված և գործող դիվանագիտական առաքելություններ (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Ճապոնիա և այլն) և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն:

Քննարկումն արժեքավոր էր նրանով, որ մասնակցել են իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ, որոնք կարևոր դիտարկումներ են արել՝ կապված սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, միջազգային մեխանիզմներն (ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, Եվրախորհուրդ և այլն) օգտագործելու հարցում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Արման Գասպարյանը, Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում ընդգծել է, որ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող խնդիրների արդյունավետ լուծման համար առանցքային դեր ունեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, իրավապաշտպանները:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր, որոնք հիմնավորում են՝ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, այդ թվում՝ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները:

Արման Թաթոյանը ներկայացրել է նաև պարբերաբար իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, նա նշել է, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը: Ուստի, Պաշտպանը կարևորել է ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը, որն ուղղված է սահմանային բնակիչների, առհասարակ, ՀՀ բնակչության պաշտպանությանը:

Ադրբեջանական անօրինական արարքների պատճառով անվտանգությունից բացի, մարդկանց համար ստեղծվել են լրջագույն սոցիալական խնդիրներ: Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից: Օրինակ` Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտավայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա: Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր 1,000 հա, խոտհարք 200 հա, վարելահող 25 հա տարածքի վրա, իսկ Վարդենիս և Վերին Շորժա հատվածում արոտավայր 1,200 հա, խոտհարք 220 հա, վարելահող 250 հա տարածքի վրա:

Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից: Հարցն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակներ տարածքներում, որոնցից ձևավորվում է խմելու և ոռոգման ջուրը:

Փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները տևական ժամանակով խոչընդոտում են սահմանային բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը (օրինակ՝ Կութ, Արավուս, Տեղ, Խնածախ համայնքներում):

Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանատու են ադրբեջանական իշխանությունները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության ապահովումն ունի առանցքային նշանակություն, ինչպես նաև այն, որ իրենք առաջնային ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների հարցերին սահմանների որոշման գործընթացում, այդ թվում՝ իրենց իրավասության շրջանակում միջազգային ատյաններում բարձրացնելով:

Տպել
697 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը