Փորձը ցույց է տալիս, որ ՏԻՄ ընտրություններում գործում է «բարեկամ-ծանոթ» սկզբունքը. Կարեն Սարուխանյան

Երեկ ՀՀ 9 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, այդ թվում՝ Գյումրիում, Գորիսում և Մեղրիում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նշյալ համայնքներում հաղթանակ չգրանցեց:

Գյումրիում կշարունակի քաղաքային իշխանություն լինել «Բալասանյան» դաշինքը, Գորիսում՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, իսկ Մեղրիում «Հանրապետություն» կուսակցությունը:

ՀԺ-ի հետ զրույցում ԱԻ փոխնախարար, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը նշեց՝ իրենց համար ինքնանպատակ չէ միշտ բոլոր տեղերում հաղթանակ գրանցելը:

«ՏԻՄ ընտրությունները չենք կարող համեմատել ԱԺ ընտրությունների հետ: Պարտության տարբեր ֆակտորներ կարող են լինել: Փորձը ցույց է տալիս, որ ՏԻՄ ընտրություններում, միևնույն է, միշտ գործելու է «բարեկամս այս ուժի ավագանու ցուցակում է, ընտրեմ իրենց» սկզբունքը»,- ասաց նա:

Սարուխանյանի խոսքով՝ ՏԻՄ ընտրություններում ազդեց նաև այն գործոնը, որ շատերը չգիտեին, որ համայնքներում տարբեր ծրագրեր կյանքի են կոչվել Կառավարության միջնորդությամբ. «Օրինակ՝ Գյումրիում ու Գորիսում, որ համայնքապետերը հասցրել էին որոշ լավ գործեր անել համայնքի համար, ոչ բոլորը գիտեին, որ դրանք Կառավարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ իշխանություն եղած ժամանակ իրենք ՏԻՄ ընտրություններում պարտության դեպքեր էլի գրանցել են՝ ընդգծելով, որ պարտությունից պետք է դասեր քաղել:

«Օրինակ՝ Կապանը, Աբովյանը, ուղղակի պարտություններից պետք է դասեր քաղենք՝ մյուս ընտրություններին այդ սխալները չգործելու համար»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ շատ համայնքներում արձանագրվել է ընտրություններին մասնակցության ցածր տոկոս, իր կարծիքով՝ ո՞րն է դրա պատճառը, Սարուխանյանն ասաց.

«Իրար հետևից շատ ընտրություներ եղան մի քանի տարվա ընթացքում: Կարծում եմ՝ դա էր պատճառներից մեկը: Նաև ինտրիգ չկար այս ընտրություններում, չկար շատ լարվածություն: Շատերը մտածել են՝ իրենց ընտրությունը շատ բան չի փոխի: Նաև հնարավոր է՝ կորոնավիրուսի առկայությունը լիներ խոչընդոտ՝ ընտրատեղամասեր չգնալու»:

ՔՊ անդամներից Համլետ Օձունեցին գրառում էր կատարել՝ պահանջելով Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հրաժարականը: Հարցին՝ կա՞ն այլ ՔՊ անդամներ, որոնք միացել են այս պահանջին, և ինչպե՞ս է ինքը վերաբերում թիմակիցների արձագանքին, Սարուխանյանն ասաց. «Ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել: Դա իր տեսակետն է, որը բարձրաձայնել է: Տարածքային կառավարման խորհուրդը նիստ կհրավիրի, հարցը կդնի քննարկման, կհասկանանք ընթացքը»:

Հարցին՝ Հարությունյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ, նա նշեց, որ այս պահին Հովհաննես Հարությունյանը շարունակում է աշխատել:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1571 դիտում

Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը նաև կարտահանվի. նախարար

Ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4570 խախտում (տեսանյութ)

Շուտով կիրառության մեջ կդրվի Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը. այն կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ

Կարեն Սարուխանյանն ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ախուրյանում ընդդիմադիր 2 դաշինքները կոալիցիա կկազմեն. ավելի շատ ձայներ հավաքած ՔՊ-ն որոշումը սխալ է համարում

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ամփոփվել են «Նամակ բանտից» խորագրով մրցույթի արդյունքները

Սյունիքի Շամբ գյուղում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին

Անջատված է Սևան քաղաքի մի մասի ջրամատակարարումը. այն կվերականգնվի վաղը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (լուսանկարներ)

Առերևույթ 12 հանցավոր ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր

Խաղաղապահներն ականազերծել են Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները

Բարձրաստիճան հանդիպումների ու խորհրդակցությունների համար Արման Թաթոյանը Ֆրանսիա է մեկնում

Թուրքիան փոխել է իր երկրի միջազգային բրենդի անվանումը

Բարի պապիկ էր, այստեղ շատ էինք տեսնում. մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայում մահացած հայտնաբերված տղամարդու մասին

Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. Մամիկոն Ասլանյան

36 համայնքների բացարձակ մեծամասնությունում ՔՊ-ն կունենա համայնքապետ

Արա Մարտիրոսյանը համերգի ժամանակ Հայկոյի երգը կատարելիս հուզվել է. հոտնկայս ծափերը երկար ժամանակ չեն դադարել (տեսանյութ)

Վստահեցնում ենք, որ մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայի. Թալինում ՔՊ-ի համայնքի ղեկավարի թեկնածու

Թուրքիայում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից

Ընտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարքունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ. 13-ով նախապատրաստվում են նյութեր

ՀՀ նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Ազգային պատկերասրահում դիտել են «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը

Կորոնավիրուսի ցուցանիշները կտրուկ նվազել են. հաստատվել է 95 նոր դեպք, գրանցվել՝ 8 մահ

Ինձ համար մեծ պատիվ է ծառայել իմ հայրենիքին. Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածու

Երևանում 2 մեքենաների բախման հետևանքով կա տուժած

Ծանրորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ ճանապարհների մերկասառույց է

ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված. Նիկոլ Փաշինյան

Ինչպես են բաշխվել ձայները. հայտնի են բոլոր համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում

Հրդեհ Դիլիջան քաղաքում. ամբողջությամբ այրվել են ավտոտնակն ու ներսում կայանված մեքենան

Էջմիածնի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

Ծաղկաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթել է՝ ստանալով ձայների մոտ 70 տոկոսը

2018-ից հետո Հայաստանում տեղի ունեցած ամեն մի ընտրություն, անկախ արդյունքներից, վերահաստատում է հեղափոխության հաղթանակը

Արցախում մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող

Հայաստանի տարբեր հատվածներից դուրս է բերվել ձյան մեջ արգելափակված 5 ավտոմեքենա

Նախնական տվյալներով, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 36 համայնքներից հաղթել է 24-ում

Աբովյանում ընտրակաշառքի, ընտրողներին ուղղորդելու դեպքերն ուսումնասիրվում են. Կոտայքի 9 դեպքով նյութեր են նախապատրաստվում