41 միլիոն դրամից ավելի գումար է հափշտակվել. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

09/11/2021 schedule16:30

ՀՀոստիկանությունը հայտնում է 41 միլիոն դրամից ավելի գումարի հափշտակման մասին: Այս մասին ոստիկանությունը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ միջոցառումների և տարբեր ծրագրերի իրականացման համար 2008 թվականի հունիսին ստեղծված մի հիմնադրամի ֆինանսավորումն առավելապես իրականացվել է հիմնադրամի ԱՄՆ ինկորպորացիայի կողմից, իսկ արդեն 2018 թվականի սկզբներից՝ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության։

Հիմնադրամի տնօրենը, օժտված լինելով կարգադրիչ և կազմակերպչական, այդ թվում՝ դրամական միջոցների տնօրինման լիազորություններով, հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնական դիրքը 2014 թվականից 2021 թվականի ընթացքում կազմակերպել և իրականացրել է մի շարք ֆինանսական գործարքներ, որոնց շրջանակներում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 41 միլիոն 900 հազար դրամից ավելի գումար:

Մասնավորապես, հիմնադրամի բնականոն գործունեությունն ապահովելու համար, տրանսպորտային միջոցների և մենեջեր-վարորդների առկայության պայմաններում, հիմնադրամի տնօրենը ուղևորափոխադրումների ծառայություն իրականացնող մի ընկերության հետ 2014 թվականի դեկտեմբերին անժամկետ կնքել է հիմնադրամի աշխատակիցների կանչով շուրջօրյա սպասարկման համար մարդատար տաքսի ավտոմեքենանների տրամադրման վերաբերյալ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր, իսկ 2018-ի սեպտեմբերին, որպես ֆիզիկական անձ, ամուսնու և նրան պատկանող՝ զբոսաշրջության կազմակերպման գործունեություն իրականացնող ընկերության հետ 2020 թ. նոյեմբերին կնքել է նմանատիպ ծառայությունների վճարովի մատուցման 2 պայմանագիր։

Նշված պայմանագրերի շրջանակներում հիմնադրամի տնօրենի ամուսնու և նրան պատկանող ընկերության կողմից փաստացի ծառայություններ մատուցված չլինելու, իսկ առաջին ընկերության կողմից ծառայությունները ոչ ամբողջ ծավալով մատուցած լինելու պայմաններում հիմնադրամի ֆինանսական միջոցներից 2016-2021 թվականների ընթացքում ընկերությունների հաշվեհամարներին փոխանցվել և այդ կերպ հափշտակվել է շուրջ 8 միլիոն դրամ։

Բացի այդ, հիմնադրամի տնօրենը միևնույն անձին պատկանող՝ Ա/Ձ-ի և ընկերության հետ տարբեր տարեթվերի կնքել է սննդամթերքի, հիգենիկ պարագաների, տնտեսական ապրանքների, գրենական պիտույքների մատակարարման 2 պայմանագիր, որոնց շրջանակներում մատակարար կազմակերպության կողմից 2018-2021 թվականների ընթացքում, ընդամենը 15 միլիոն 700 հազար դրամ գումարի ապրանք մատակարարելու պայմաններում, հիմնադրամի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկված ապրանքացուցակների հիման վրա դուրս գրված հաշիվ ապրանքագրերով մատակարար կազմակերպությունների հաշվեհամարներին են փոխանցվել ընդհանուր 49 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար, որից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 33 միլիոն 916 հազարը կանխիկացնելու և առձեռն վերադարձնելու եղանակով հափշտակվել է։

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար»:

Տպել
893 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը