Հայաստանում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը (տեսանյութ)

Հունիսի 10-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև՝ ընդլայնված կազմով: 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նիստի օրակարգում են եղել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առանձին որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր: 

Ընդլայնված կազմով նիստին ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ 30 տարի առաջ ՀԱՊԿ անդամ պետությունները պատմական որոշում կայացրին՝ միավորելու ջանքերը՝ ուղղված համընդհանուր խաղաղության և անվտանգության ապահովմանը, ինչը, ի վերջո, հանգեցրեց երկու տասնամյակ առաջ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ստեղծմանը։ 

Նախարար Միրզոյանն արձանագրել է, որ ընդհանուր ջանքերով հաջողվել է հուսալի հիմք ապահովել՝ մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման և պաշտպանական արդյունավետ համակարգի ստեղծման ու հետագա զարգացման համար՝ միտված կազմակերպության անդամ երկրների՝ ակնկալիքների ու ձգտումների համապարփակ ապահովմանը:

Նշելով, որ ՀԱՊԿ-ն ավելի ու ավելի կարևոր դերակատարություն է ձեռք բերում եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում՝ ՀՀ ԱԳ նախարարը հավելել է, որ ակնհայտ է, որ ՀԱՊԿ՝ որպես անվտանգության դոնորի դերը աստիճանաբար կաճի:

Նիստի ավարտին ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը՝

  • «ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության 2022-2024 թթ. խորհրդակցությունների պլանի մասին» որոշումը,
  • «Միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը»:

Հավանության է արժանացել նաև «ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստի ժամանակի և վայրի մասին» արձանագրային որոշումը, համաձայն որի՝ նիստը կանցկացվի Երևանում ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում:

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներին է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:

Տեղի է ունեցել նաև ՀԱՊԿ-ի հոբելյանական տարվան և կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի և առաջին օրվա ծրարի մարման արարողությունը:

Տպել
708 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը