«Ֆրանսերենով անունս Զավիե է, անձնագրով՝ Խավիեր. բարև ձեզ, ես Զավեն Խրիմյանն եմ». Գյումրիում է Խրիմյան Հայրիկի ազգականը

21/09/2022 schedule21:54

«Երբ փոքր էի, Հայաստանն ինձ համար ուղղակի պատմություն էր, որ պատմում էր տատիկս, ու նրա պատրաստած համեղ հայկական ուտելիքն էր Հայաստանը։ Ֆրանսերենով անունս Զավիե է, հայերենում՝ Զավեն։ Անձնագրումս գրված է Խավիեր։ Բարև ձեզ, ես Զավեն Խրիմյանն եմ»։

Փարիզից Գյումրի ժամանած երիտասարդ օստիոպատը մեծ հպարտությամբ ազգանվան վերջին վանկը՝ «յանն» էլ ասաց ու հանգիստ շունչ քաշեց։ Ամեն ինչ ճիշտ է ասել։ Ֆրանսիայում ծնված, մեծացած, կրթություն ստացած տղան մաքուր հայերենով է խոսում՝ մեկ-մեկ անհանգստանալով ձևակերպումների անհարթություններից։

Խավիերն առաջին անգամ 2017-ին է եկել Հայաստան, գործընկեր օստեոպատների հետ որպես կամավոր աշխատել տարբեր բուժհաստատություններում, նաև Գյումրիում է եղել։
Այդ տարիներին, սակայն, հայերեն չի խոսել, մտքով անգամ չի անցել, որ նախնյաց լեզվով կկարողանա հաղորդակցվել։ Մեկ-երկու բառ, այնուամենայնիվ, իմացել է։ Հայրը հայ է։

Խավիերի արմատները հայկական են։ Վանում ծնված նախապապերը գաղթի ճամփեքով հասել են Սիրիա։ Խավերի պապն այնուհետև տեղափոխվել է Փարիզ, ամուսնացել, ընտանիք կազմել։

«17 տարեկան էի, երբ սկսեցի հետաքրքրվել Հայաստանով։ Առաջին անգամ, որ եկա, 2017-ին էր, սիրեցի հայերին ու ինքս ինձ խոստացա հայերեն սովորել: Մինչ այդ չեմ իմացել, մի քանի բառ գիտեի, հիմա արդեն խոսում եմ, գրում էլ եմ։ Տանը մենք հայերեն չենք խոսում, որովհետև մայրս ֆրանսիացի է, իսկ հայրս խոսում է հայերեն, բայց դա ուրիշ հայերեն է. մենք տարբեր հայերեններով ենք խոսում և չենք հասկանում իրար։ Առաջ ես չգիտեի, որ երկու հայերեն կա՝ արևմտահայերեն ու արևելայերեն»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ժպտալով պատմում է Խավիերը։

Բայց անակնկալը, ինչպես ինքն է ասում, դեռ առջևում էր։ Մինչ կտարբերակեր արևմտահայերենն արևելահայերենից՝ անսպասելի նամակ է ստանում, որով Խրիմյան ազգանունն ունեցող մի տղա տեղեկացնում է, որ իրենք ազգականներ են, ավելին՝ սերում են հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մեծ մտավորական Խրիմյան Հայրիկի տոհմից։

305484067_519111393267336_1798740792208874011_n.jpg (44 KB)

«Մի քանի ամիս առաջ մի տղա գրեց ինձ, ով ուներ նույն արմատներն ու ազգանունը և պնդում արեց, որ ես կաթողիկոս Խրիմյանի հետ կապված եմ, իր ազգականն եմ։ Իմ պապիկի հայրը Խրիմյան Հայրիկի հոր մեծ պապն է եղած։ Մոտավոր էսքան բան դեռ գիտեմ, նոր եմ իմացել, բայց որ հետ գնամ, արդեն ուսումնասիրելու եմ, գտնեմ: Հայերին շատ սիրում եմ ու հարգում»,- վստահեցնում է Խավիերը։

Իսկ կուզե՞ր ապրել ու աշխատել Հայաստանում, Խավիերն անկեղծանում է՝ հարցն իրեն ուրիշները ևս շատ են տվել, ինքն իրեն էլ է միշտ մտածել. գալ-գնալն ուրիշ է, մշտապես ապրելը՝ ուրիշ. «Դժվար է ինձ համար, ես ծնվել ու մեծացել եմ Ֆրանսիայում։ Քույր ու եղբայր չունեմ, ուղղակի ծնողներ ունեմ և չեմ կարող նրանց մենակ թողնել։ Մի բան կարող եմ ասել, այսինքն՝ կրկնել Ազնավուրի խոսքերը. «Ես 100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ եմ»։

Խավիեր Խրիմյանին հայերի հյուրընկալությունը, հյուրասիրությունն ու մարդասիրությունն է դուր գալիս, հատկապես ջերմ հուշեր ու զգացողություններ Գյումրիից ունի։
Ասում է՝ մարդիկ են ուրիշ, նրանց խոսքն ու վարքն է ուրիշ: Այն, ինչը չկա և չես գտնի Փարիզում, այստեղ ամեն քայլափոխի կտեսնես։ Խավիերի համար առաջնայինը փողոցում քայլող և դիմացինին ժպտացող մարդիկ են։

«Շատ տարբերություններ կան. Հայաստանում մարդիկ շատ հյուրընկալ են, հյուրասեր, ավանդապահ։ Հայաստանն անվտանգ է։ Ամեն տեղ կարող ես հանգիստ լինել։ Իսկ Գյումրին շատ հանգիստ քաղաք է։ Այստեղ մարդիկ տարբեր են, Փարիզում շատ լարված են, իսկ Գյումրիում այդպես չէ։ Ես Հայաստանում ինձ իմ տանն եմ զգում և շատ ուրախ եմ, որ այստեղ եմ հիմա»,- զրույցը եզրափակում է Խրիմյանն ու խոստանում հաջորդ այցին խոսել արդեն արմատներից, իր պարզած ու գտած ազգակցական կապից։

Սամսոն Մատինյան

Տպել
13188 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել