Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանի կարծիքով՝ Կառավարության ամենատեսանելի ծրագրերից մեկը սուբվենցիաներն են, և այս օժանդակությունը ոգևորում է համայնքներին ու տեղի բնակիչներին՝ իրենց քաղաքն ու մարզն ավելի լավը դարձնելու համար:
«Պետք է նկատենք, որ այս համայնքներում կան այնպիսիները, որտեղ տասնամյակներ շարունակ տներ, ճանապարհներ, դպրոցներ ու մանկապարտեզներ չեն կառուցվել: Հիմա կառուցվում են, ու դա շատ ողջունելի է»,- նկատում է նա:
Պատգամավորի հետ «Հայկական ժամանակ»-ի ամբողջական զրույցը՝ ստորև.
- Տիկին Մանավազյան, ընթանում էին 2023 թվականի բյուջեի քննարկումները, որտեղ հայտարարվեց՝ հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշներով ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը 14,1 տոկոս է։ Քաղաքացիները, սակայն, դժգոհում են, որ իրենց ապրելակերպում էական փոփոխություններ չեն նկատվում, կենսամակարդակը շարունակում է մնալ ցածր։ Ինչի՞ հետ եք սա կապում:
- Եթե հետևել եք «Բյուջե 2023» թվականի քննարկումներին, ապա այնտեղ ձեր հարցի պատասխանի մի մասը տվել է Կենտրոնական բանկի նախագահը: Նրա խոսքով՝ հիմա գնաճը 9.9 տոկոս է և ակնկալվում է, որ տարվա վերջ կհասնի 10 տոկոսի: Սա թերևս հիմնական պատճառներից մեկն է, որը ոչ թե միայն հայաստանյան իրականությունն է, այլև աշխարհաքաղաքական հարց է: Տեսնում ենք, թե տարբեր երկրներում ինչպես են դրսևորվում գնաճն ու դրա հետևանքները: Եթե Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ, վստահ եմ, գնաճը Հայաստանում ավելի շատ կլիներ:
- Որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում գործադիրի աշխատանքը 2022-ին։ Որո՞նք եք համարում արդյունավետ ծրագրեր, որ իրագործել է Կառավարությունն այս տարի, և ի՞նչ ակնկալիքներ ունեք հաջորդ տարվա համար։
- Կառավարության ամենատեսանելի ծրագրերից մեկը սուբվենցիաներն են: 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստացվել են աննախադեպ մեծ թվով հայտեր՝ 79,5 մլրդ դրամի 461 հայտ: Կառավարության համաֆինանսավորման չափը կազմել է 43,5 մլրդ դրամ։ Հիմնական ծրագրերն ուղղված են եղել բնակավայրի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցման/հիմնանորոգմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը և այլն, և այլն: Ստացվում է՝ Կառավարության օժանդակությունը ոգևորում է համայնքներին ու տեղի բնակիչներին՝ իրենց քաղաքն ու մարզն ավելի լավը դարձնելու համար: Պետք է նկատենք, որ այս համայնքներում կան այնպիսիները, որտեղ տասնամյակներ շարունակ տներ, ճանապարհներ, դպրոցներ ու մանկապարտեզներ չեն կառուցվել: Հիմա կառուցվում են, ու դա շատ ողջունելի է:
- Մեզ համար ստեղծված այս բարդ ժամանակահատվածում տեսնում ենք, որ ՀՀ կառավարությունը փորձում է ելքեր գտնել տնտեսապես կայուն գործընկերներ ձեռք բերելու հարցում։ Օրեր առաջ վարչապետը Իրանում էր, որտեղ պայմանագիր կնքվեց Իրանի և ՀՀ-ի միջեւ։ Ընդհանրապես դրական դինամիկա նկատո՞ւմ եք հայ-իրանական հարաբերություններում, ի՞նչ հետագա զարգացումներ եք սպասում այս ուղղությամբ։
- Հայ-իրանական պատմական հարաբերությունների դնամիկան այսօր տեսանելի է անգամ շարքային քաղաքացիներին: Օրեր առաջ էր վարչապետն այնտեղ, ու պետք է ընդգծեմ, որ այցը բավականին հագեցած ու արդյունավետ էր: Իրանը նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ունեցել է 43 տոկոս աճ, բայց նպատակադրումը, թիրախը 3 մլրդ դոլարն է: Երկու երկրների միջև լավ հարաբերությունները, վստահ եմ, հանգեցնելու են տարածաշրջանում հարաբերությունների և անվտանգության ամրապնդմանը: Այցի ընթացքում ստորագրվեց նաև Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը: Էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում կան կոնկրետ հեռանկարներ: Կարծում եմ՝ բոլոր հիմքերը կան՝ այցը հիշարժան համարելու համար: Դրական զարգացումների ամենավերջին արտահայտումն էլ դարձավ Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսարանի բացումը:
- Իրանից բացի՝ ուրիշ ո՞ր պետությունների հետ եք համագործակցության հնարավորություններ տեսնում, որը կարող է դրական ազդեցությունն ունենալ ՀՀ-ի տնտեսության՝ է՛լ ավելի զարգացման և է՛լ ավելի մեծ հեռանկարներ ունենալու համար։
- Հետաքրքրությամբ հետևում եմ հայ-հնդկական հարաբերություններին: Երկու երկրների ներկայացուցիչների փոխադարձ այցերը, հայտարարությունները, պայմանավորվածությունները, կարծում եմ, նոր ձեռագիր են հայ-հնդկական հարաբերություններում, և ես միայն դրական եզրեր եմ այդտեղ տեսնում: Հուսամ՝ արդյունքը երկար սպասեցնել չի տա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT