Կոտրել է ապակիներ, վնասել ձեռքը. Ոստիկանության պարզաբանումը տարածված տեսանյութի մասին

01/09/2023 schedule11:29

Երեկ ուշ երեկոյան «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեսբուք»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ, ըստ նրա, Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժնի պարեկները խոշտանգել են բերման ենթարկված Ա. Ավագյանին։

Տեսանյութում պատկերված տղամարդը արնաշաղախ պառկած է գետնին, պարեկները բռնել են նրա ձեռքերից, փորձում են օգնություն ցուցաբերել, իսկ հատակին արյան կաթիլներ են։

Դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք՝ ստորև.

«Համացանցում տարածվել է տեսանյութ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 1.40-ին, Երևանի պարեկները Թամանցիների փողոցում, սպանության սպառնալիքի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ:

Պարեկները ձերբակալվածին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնի մուտքի մոտ տղամարդը հարվածել է ոստիկանին և իր մոտ եղած դանակը նետել գետնին:

Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը:

Տղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Քննիչի որոշմամբ՝ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև նրանց կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում դեպքի առթիվ կատարվում է ծառայողական քննություն: Արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»:

Տպել
955 դիտում

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան մեղմացրել է մոտեցումը. Սաֆրաստյանը մանրամասնում է՝ ինչու

Լավրովն ԱՄՆ նախընտրական քարոզարշավն անվանել է «տխուր տեսարան»

Ավտոմեքենան շղթայական ամբարձիչից ընկել է 73-ամյա տղամարդու վրա. վերջինս մահացել է

Տավուշի և Արագածոտնի 4 համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

36 ժամով կդադարեցվի Արմավիրի 27 գյուղական համայնքի և Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Ոչ սթափ վիճակում գտնվող ՌԴ քաղաքացին մեքենայով բախվել է կայանված ավտոբուսին. կան տուժածներ

Էկոնոմիկայի նախարարը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ նիստին

Հրդեհ է բռնկվել թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակում

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանի քաղաքապետարանի ջրցան մեքենաները կշրջեն մայրաքաղաքի վարչական շրջաններում

Ամպրոպների նկարչությունից. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել

«Երևանի ՀԷԿ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է, իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ

Ինչու են մարդիկ Վարդավառին ջուր լցնում իրար վրա, որն է իրականում տոնի խորհուրդը. մանրամասնում է քահանան

Բախվել են «ՎԱԶ»-ն ու «Լեքսուս»-ը. կան տուժածներ

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի պայծառակերպության օրը՝ Վարդավառը

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին (լուսանկարներ)

Ռեֆորմիստ և սրտային վիրաբույժ. ինչ է հայտնի Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկիանի մասին

Երևանի ՀԷԿ-ում հրդեհի մասին ահազանգ է ստացվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակով շրջված քաղաքացիներին

Վարչապետը հետևել է Խաշթառակի ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)

Օլիմպիական խաղերին ընդառաջ Փարիզի Պոմպիդու կենտրոնում գործադուլ է սկսվել

Ընտանիքի 7 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. 4-ամյա աղջիկը մահացել է. երեխաներից մեկը սանավիացիայով հասցվել է Երևան

Ցանկացած ծառայության մեջ ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր բաղադրիչ է. վարչապետը՝ բանակային խաղերի մասնակիցներին

Հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը կմեծացնի վստահությունն ու բարեկամությունը. Մայքլ Վեներդի

Վարչապետը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին (տեսանյութ)

Սահմանի խախտում չի արձանագրվել. վարչապետն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աճարկուտ (տեսանյութ)

Անհրաժեշտության դեպքում աշխատանքային վեճերի արտադատական համակարգի լիտվական փորձը կներդրվի Հայաստանում

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին (տեսանյութ)

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ են նախատեսված հուլիսի 6-ին. ժամանակացույց

Համոզված եմ՝ Ձեր քաղաքական առաջնորդությամբ Միացյալ Թագավորությունը նոր հաջողություններ կգրանցի. Փաշինյանը՝ Քիր Սթարմերին

Համոզված եմ՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան համագործակցությունը կշարունակի ընդլայնվել. նախագահը՝ Փեզեշքիանին

Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման դրական միտումներ կան, պատրաստ ենք բանակցությունների հարթակ առաջարկել. Տոկաև

Ալիևը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին և նրան հրավիրել Բաքու

Հնդկաստանի վարչապետը կայցելի Ռուսաստան

Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն ձեռք բերված պայմանավորվածությունները. վարչապետը՝ Իրանի նորընտիր նախագահին

Երևանի մարդիկ. Հայկազ Սարգսյանը քաղաքի արտաքին լուսավորությունն անխափան ապահովող մասնագետներից է (տեսանյութ)

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում հյուրանոցում. հափշտակել են խոշոր չափի գումար և չհրկիզվող պահարանը