Երևան
12 °C
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ընդդեմ գործարար Գագիկ Ծառուկյանի՝ Սամվել Թադևոսյանի, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ փաստաբան Դ․ Մանթաշյանի քաղաքացիական գործով վճիռ է կայացրել։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Հայցվորները՝ Մարիամ Հարությունյանը, վերջինիս զավակները՝ Գոռ Խանդանյանն ու Ժասմենա Խանդանյանը, պատասխանողներից պահանջել են վերադարձնել վճարված ապրանքը՝ 2․224 և 2․225 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը։
Հայցադիմումը դատարանն ստացել է 30․03․2021-ին։
Հայցվոր կողմը որպես հայցի փաստական հիմքեր նշել է՝ քաղաքացի Յուրի Չանչուրյանի և Արտավազդ Խանդանյանի միջև 25.04.2002թ. կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ Յուրի Չանչուրյանը Արտավազդ Խանդանյանին է վաճառել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ «Երևանի» «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 2.224 (երկու հազար երկու հարյուր քսանչորս) հատ հասարակ անվանական բաժնետոմսերը:
Քաղաքացի Սամվել Թադևոսյանի և Արտավազդ Խանդանյանի միջև էլ 25.04.2002թ. կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ Սամվել Թադևոսյանը Արտավազդ Խանդանյանին է վաճառել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ «Երևանի» «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 2.225 (երկու հազար երկու հարյուր քսանհինգ) հատ հասարակ անվանական բաժնետոմսերը: Արտավազդ Խանդանյանը մահացել է 31.05.2002թ.-ին:
Ըստ 03.02.2003թ. տրված ժառանգության իրավունքի վկայագրի և սեփականության իրավունքի վկայագրի՝ Մարիամ Հարությունյանը՝ Խանդանյանի կինը, սեփականության իրավունք ունի ամուսինների համատեղ գույքի 1/2 բաժնի նկատմամբ (Մարիամ Հարությունյանի բաժինը ընդհանուր ժառանգությունն ընդունելու արդյունքում ստացվում է 5/8 բաժին), իսկ երեխաներինը, տվյալ դեպքում՝ Կիմ, ժասմենա և Գոռ Խանդանյաններինը, 2.224 և 2.225 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի 1/2 բաժնի, այսինքն՝ նշված բաժնետոմսերի 1/8-րդական բաժինների նկատմամբ:
Մեջբերենք որոշ հատվածներ հայցապահանջից, հայցի փաստական և իրավական հիմքերից։
Հայցվոր կողմը, ըստ այդմ, 20.08.2019թ. գրավոր հարցում է ներկայացրել կոմբինատ՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ արդյոք Յ․ Չանչուրյանը երբևէ հանդիսացե՞լ է «Արարատ» «Կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին պատկանող բաժնետոմսերի որևէ մասի բաժնետեր, եթե՝ այո, ապա ո՞ր թվականից, և այս պահի դրությամբ ո՞ւմ են պատկանում վերջինիս բաժնետոմսերը և ի՞նչ հիմքով։ Արդյոք կոմբինատի մոտ առկա՞ է Մարիամ Հարությունյանի կողմից Սամվել Թադևոսյանին տրված լիազորագիր և վերջինիս կատարած որևէ գործարքի վերաբերյալ տեղեկատվություն։
Նշված գործարքի վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում հայցվորը խնդրել է հաստատել, որ Արտավազդ Խանդանյանը 25.04.2002թ. կնքված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի հիմքով «Երևանի» Արարատ կոնյակի գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետեր է։ Հայցվոր կողմը միաժամանակ խնդրել է հայտնել, թե 2019թ. դրությամբ որքա՞ն է կազմում Արտավազդ Խանդանյանի բաժնեչափը «Երևանի» Արարատ կոնյակի գինու-օղու կոմբինատ»-ում այս պահի դրությամբ և որքա՞ն է կազմում մեկ բաժնետոմսի անվանական արժեքը:
27.08.2019թ. ստացված պատասխանի համաձայն՝ քաղաքացի Յուրի Չանչուրյանը հանդիսացել է կոմբինատի բաժնետեր, և 12.10.2008թ. կայացած՝ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման կայացման պահին վերջինիս պատկանող 8000 դրամ անվանական արժեքով 33 հատ բոլոր բաժնետոմսերը հետ է գնել ընկերությունը: Միաժամանակ տեղեկացրել են, որ ընկերությունում առկա չէ 03.02.2003թ. տրված, ըստ օրենքի, ժառանգության իրավունքի վկայագիր կամ վկայագրի հիման վրա կատարված որևէ գրանցում Մարիամ Հարությունյանի անվամբ, և ընկերությունում առկա չէ որևէ փաստաթուղթ, որը կարող է վկայել հանգուցյալ Արտավազդ Խանդանյանի՝ երբևէ որպես ընկերության բաժնետեր հանդիսանալու փաստը:
Կիմ Խանդանյանի անունից 13.03.2020թ. հայց է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբի-նատ» ԲԲԸ-ի 2224 և 2225 հատ հասարակ անվանական բաժնետոմսի 1/8 բաժնի նկատմամբ պատասխանողին պարտավորեցնել գրանցել Կիմ Խանդանյանի սեփականության իրավունքը: Հետագայում պահանջը լրացրել են նաև մյուս ժառանգները՝ հետևյալ բովանդակությամբ.
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 2224 և 2225 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի նկատմամբ պատասխանողին պարտավորեցնել գրանցել Մարիամ Հարությունյանի 5/8 բաժնի, Գոռ Խանդանյանի 1/8 բաժնի և ժասմենա Խանդանյանի 1/8 բաժնի սեփականության իրավունքը:
Սույն քաղաքացիական գործով միայն պատասխանող «Հայբիզնես-բանկ» ՓԲԸ-ն է ներկայացրել հայցադիմումի պատասխան:
14.01.2021թ. նշանակված դատաքննության օրը «Երևանի Արարատ Կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ փաստաբան Դ. Մանթաշյանը դատարանին է ներկայացրել «Դիրքորոշում» վերտառությամբ փաստաթուղթ, որին կից ներկայացված է 25.03.2003թ. «Բաժնետոմսերի առքուվաճառքի մասին» պայմանագիր, բաժնետոմսերի հանձնման-ընդունման ակտի պատճեն և Մարիամ Հարությունյանի կողմից Սամվել Թադևոսյանի անվամբ 03.02.2003թ. տրված լիազորագրի պատճենը:
«Բաժնետոմսերի առուվաճառքի մասին» 25.03.2003թ. պայմանագրի հիմքով Մարիամ Հարությունյանը, ում անունից հանդես է եկել Սամվել Թադևոսյանը, վաճառել է Կոմբինատի թողարկած՝ 8.000 դրամ անվանական արժեքով, սեփականության իրավունքով իրեն պատկանող 4449 հատ հասարակ անվանական բաժնետոմսերն ամբողջությամբ, իսկ «Գնորդը» (Գագիկ Նիկոլայի Ծառուկյանն, ում անունից հանդես է եկել լիազորված անձ փաստաբան Դավիթ Մանթաշյանը) պարտավորվել է ընդունել դրանք և վճարել 400.000 (չորս հարյուր հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
«Այս պատմության մեջ առկա է երկու անհասկանալի փաստ, այն է՝ մինչև դատարան դիմելը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն և «Երևանի Արարատ Կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ՓԲԸ-ն մի քանի անգամ գրավոր պատասխանել են, որ ընդհանրապես տեղյակ չեն ո՛չ Արտավազդ Խանդանյանի և ո՛չ էլ Մարիամ Հարությունյանի ունեցած որևէ իրավունքների մասին, որ նրանք տեղյակ չեն եղել նաև հետագայում՝ 25.03.2003թ. «Բաժնետոմսերի առուվաճառքի մասին» պայմանագրի կնքված գործարքի մասին: Կոմբինատի ներկայացուցիչը, իր կողմից դատարանին ներկայացված գրավոր «Դիրքորոշմամբ», հայտնել է հետևյալը.
«(....) Իմ կողմից ձեռք է բերվել 25.03.2003թ. նոտարական կարգով կնքված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի պատճենը: Համաձայն պայմանագրի՝ գործով 3-րդ անձ Մարիամ Հարությունյանի՝ ի դեմս լիազորված անձ Սամվել Թադևոսյանի վաճառել է սույն գործով խնդրո առարկա կոմբինատի թողարկած 4449 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը ՀՀ քաղաքացի Գագիկ Ծառուկյանին: Ընդ որում, Մ. Հարությունյանի՝ Ս. Թադևոսյանին տված նոտարական վավերացմամբ լիազորագիրը պարունակում է հստակ նշում առ այն, որ լիազորող Մ. Հարությունյանը լիազորություններ է փոխանցել Ս. Թադևոսյանին ոչ միայն իր, այլև իր զավակների՝ Կիմ, Գոռ և ժասմենա Խանդանյանների անունից: Վերջիններս լիազորագրի վավերացման պահին եղել են անչափահաս քաղաքացիներ:
25.03.2003թ.-ին վաճառողի և գնորդի միջև կազմվել է վաճառված բաժնեմասերի հանձնման-ընդունման ակտ․․․»։
Փաստորեն ստացվել է այնպես, որ շուրջ մեկ տարի շարունակ որևէ մեկը տեղյակ չի եղել այս գործարքի մասին, իսկ այս պահին այն անհասկանալի պայմաններում հայտնվել է թիվ ԵԴ/9974/02/20 քաղաքացիական գործի վարույթում:
Ի պատասխան կոմբինատին 20.08.2019թ. կատարված գրավոր հարցման՝ հայտնել են, որ քաղաքացի Յուրի Չանչուրյանը հանդիսացել է Կոմբինատի բաժնետեր, և 12.10.2008թ. կայացած՝ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման կայացման պահին վերջինիս պատկանող 8000 դրամ անվանական արժեքով 33 հատ բոլոր բաժնետոմսերը հետ է գնել ընկերությունը:
Միաժամանակ տեղեկացրել են, որ ընկերությունում առկա չէ 03.02.2003թ. տրված, ըստ օրենքի, ժառանգության իրավունքի վկայագիր կամ վկայագրի հիման վրա կատարված որևէ գրանցում Մարիամ Հարությունյանի անվամբ, և ընկերությունում առկա չէ որևէ փաստաթուղթ, որը կարող է վկայել հանգուցյալ Արտավազդ Խանդանյանի՝ երբևէ որպես ընկերության բաժնետեր հանդիսանալու փաստը:
․․․Այսինքն՝ ստացվում է, որ Կոմբինատում Մարիամ Հարությունյանի անվամբ երբևէ չի վարվել ռեեստր, իսկ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում առկա չի եղել ինչպես Արտավազդ Խանդանյանի, այնպես էլ Մարիամ Հարությունյանի՝ որպես սեփականատիրոջ անունով գործող կամ գործած արժեթղթերի հաշիվ:
Կոմբինատից ստացված պատասխանի համաձայն, որը ներկայացվել է նաև դատարանին, Յուրի Չանչուրյանը հանդիսացել է Կոմբինատի բաժնետեր և 12.10.2008թ. կայացած՝ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման կայացման պահին վերջինիս պատկանող 8000 դրամ անվանական արժեքով ընդամենը 33 հատ բոլոր բաժնետոմսերը հետ է գնել ընկերությունը:
Տվյալ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող էր Մարիամ Հարությունյանի և կոմբինատի միջև 2003թ. կնքվել առուվաճառքի պայմանագիր, երբ, ըստ կոմբինատի, Յուրի Չանչուրյանը միայն 2008թ. է վաճառել իրեն պատկանող բաժնետոմսերը, այդ դեպքում ի՞նչ բաժնետոմսեր է վաճառել Մարիամ Հարությունյանի լիազորված ներկայացուցիչը կամ Յուրի Չանչուրյանը:
Կարևոր է նաև այև հանգամանքը, որ, ըստ կոմբինատից ստացված պատասխանի, ընկերությունում առկա չէ 03.02.2003թ. տրված, ըստ օրենքի, ժառանգության իրավունքի վկայագիր կամ վկայագրի հիման վրա կատարված որևէ գրանցում Մարիամ Հարությունյանի անվամբ, և ընկերությունում առկա չէ որևէ փաստաթուղթ, որր կարող է վկայել հանգուցյալ Արտավազդ Խանդանյանի՝ երբևէ որպես ընկերության բաժնետեր հանդիսանալու փաստը:
Նշված փաստերի համադրումից ստացվում է, որ Մարիամ Հարությունյանի անունով երբևէ չի վարվել ռեեստր, իսկ որպես գնորդ Արտավազդ Խանդանյանի անունով վարվել է ռեեստր, սակայն չգիտես ինչու կոմբինատը հերքել է նշված փաստը, թեև բաժնետոմսերի հակառակ կողմում առկա է Արտավազ Խանդանյանի՝ որպես բաժնետեր հանդիսանալու փաստը հաստատող նշում։ ․․․․
Ինչ վերաբերում է պայմանագրով կատարվելիք վճարումներին, որոնք պետք է կատարվեին կանխիկ կամ փոխանցում կատարելու միջոցով, փուլային կարգով, ամսական հավասար չափերով, և որի դեպքում պետք է առկա լիներ պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող ստացական կամ փոխանցման փաստը հավաստող ապացույց, ապա տվյալ դեպքում կոմբինատը չի ներկայացրել որևէ վերաբերելի և (կամ) թույլատրելի գրավոր ապացույց փոխանցման փաստի կամ ստացականի տեսքով, ավելին՝ Մարիամ Հարությունյանը երբևէ չի ստացել որևէ գումար փոխանցման որևէ տարբերակով, վերջինս նույնիսկ տեղյակ չի եղել, որ իր անունից կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր:
Պատասխանողների դիրքորոշումը
Պատասխանողներ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Դ. Մանթաշյանը ներկայացրել է գրավոր առարկություն հայցը մերժելու վերաբերյալ՝ հետևյալ բովանդակությամբ.
Ըստ Պատասխանողների՝ սույն գործի շրջանակներում էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հետևյալն են.
03.2003թ.-ին հայցվոր Մարիամ Հարությունյանի /հետայսու՝ Վաճառող/ և պատասխանող Գագիկ Ծառուկյանի /հետայսու՝ Գնորդ/ կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ Գնորդին սեփականության իրավունքով փոխանցվել է 4449 հատ հասարակ, անվանական բաժնետոմս, թողարկված՝ «Երևանի ԱՐԱՐԱՏ կոնյակի Գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի կողմից:
Գործարքի գինը սահմանվել է 400 հազար ԱՄՆ դոլար, վճարման ժամկետը մինչև հունիս 2004 թվական: Պայմանագիրը կողմերի անունից ստորագրել են լիազորված անձիք /Սամվել Թադևոսյան և Դավիթ Մանթաշյան/, համապատասխանաբար: Գործարքը ստացել է նոտարական վավերացում։ Նույն օրը հանձնման-ընդունման ակտով Գնորդին են փոխանցվել 4449 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը: Վաճառողի /հայցվոր Մարիամ Հարությունյան/ Ս. Թադևոսյանին տված լիազորագիրը պարունակում է լիազորություններ ոչ միայն իր անունից, այլև սույն գործով համահայցվորներ հանդիսացող, գործարքի պահին անչափահասներ Գոռ և ժասմենա Արտավազդի Խանդանյանների անունից:
Պայմանագրով սահմանված գործարքի արժեքը վճարված է ամբողջությամբ և ժամանակին: ․․․Չկա և չի կարող լինել շատ թե քիչ ողջամիտ բացատրություն առ այն, թե ինչպես կարող է անձը ստորագրել և տալ լիազորագիր մեկ այլ անձի, ընդ որում՝ վաճառքի հստակ լիազորությունների իրավունքով, այն էլ իր համար այդչափ էական նշանակություն ունեցող այնպիսի գույքի վերաբերյալ, ինչպիսիք են սույն հայցով վեճի առարկա բաժնետոմսերը, և 18 տարի շարունակ ոչ միայն չգիտակցել, որ այդ լիազորագրով կարող է կատարվել օտարման գործարք, այլև 18 տարիների ընթացքում երբևէ չհիշել բաժնետոմսերի ճակատագրի մասին:․․Դիտարկելով, որ Գագիկ Ծառուկյանը և կոմիբինատը չեն հանդիսանում պատշաճ պատասխանողներ՝ Պատասխանող կողմը խնդրել է հայցը մերժել ամբողջությամբ: Մյուս պատասխանողները դիրքորոշում չեն ներկայացրել:
Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտել է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի։
Դատարանը գտել է, որ հայցապահանջը հիմնավորված է միայն հայցվոր Մարիամ Հարությունյանի մասով։ 25.03.2003թ. առուվաճառքի պայմանագիրը կնքվել է միայն Մարիամ Հարությունյանի անունից որպես վաճառող, եւ միայն նա ունի վեճի առարկա բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունք։
Անդրադառնալով պատասխանողների շրջանակին և գործով հաստատված փաստերին՝ դատարանն արձանագրել է, որ ներկայացված հայցապահանջով իրականացման ենթակա իրավունքը և կատարման ենթակա պարտականությունը վերաբերում են միայն Մարիամ Հարությունյանին՝ որպես վաճառողի և Գագիկ Ծառուկյանին՝ որպես գնորդի, ինչի արդյունքում հայցը մյուս պատասխանողների մասով ենթաակա է մերժման, քանի որ վերջինների կողմից վեճի առարկա բաժնետոմսերի սեփականատեր հանդիսանալու և դրանց տիրապետման մասով փաստեր և ապացույցներ չեն ներկայացվել:
Վճիռ
Դատարանը 2023թ․մարտի 30-ին մասնավորապես վճռել է՝ սույն քաղաքացիական գործով Գոռ Արտավազդի Խանդանյանի, Մարիամ Ռուդիկի Հարությունյանի, Ժասմենա Արտավազդի Խանդանյանի հայցն ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի, Սամվել Թադևոսյանի, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ԲԲԸ-ի՝ 8000 դրամ անվանական արժեքով թվով 4449 հատ (13,3636 տոկոս) հասարակ անվանական բաժնետոմսերը վերադարձնելու պահանջի մասին, բավարարել մասնակի, այն է՝ պարտավորեցնել Գագիկ Ծառուկյանին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ԲԲԸ-ի` 8000 դրամ անվանական արժեքով 4449 հատ (13,3636 տոկոս) հասարակ անվանական բաժնետոմսերը վերադարձնել Մարիամ Ռուդիկի Հարությունյանին: Հայցը մյուս հայցվորների և պատասխանողների մասով մերժել է:
Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանն ու հայցվորներ Գոռ Խանդանյանն ու Ժասմենա Խանդանյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Վարչական վերաքննիչը 2023 թ․ հուլիսի 24-ին վերադարձրել է Գոռ և Ժասմենա Խանդանյանների բողոքը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում բեռնատարը կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին. լուսանկարներ
««Բոշա՛», «Բոշան դու՛ ես»» ներկայացման երկրորդ արարը կամ՝ ի՞նչը չեն կարողանում կիսել Բաքուն ու Մոսկվան
ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին
Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա
Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան
Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան
Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է
Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում. տեսանյութ
Նորամարգում հրդեհվել է 2 ավտոտնակ, այրվել է ներսում գտնվող մի մեքենա ևս
Ղազախստանի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Թարլան-2025» զորավարժություններին
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը համարի իրենը. վարչապետ
Որքան հասկանում եմ՝ Կալուգայից մաթեմատիկայի ուսուցիչներ են բերել, որ մեզ սովորեցնեն ճիշտ հաշվել. Ալեքսանյան
Անդրեասյանն այցելել է Գեղարվեստի ակադեմիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծումները
Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ
Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառմանը
«40 հազար փող եմ թողե, մի ծակ կփակի էլի», «քարտ տուր, թալեմ». Կարապետյանի երթի մասնակիցների ձայնագրությունները
ՌԴ քաղաքացի Սամոն ասում է՝ ՀՀ վարչապետը անելիք չունի Հայաստանում. ափերը խառնել է, փողից՝ հաբռգել. Չախոյան
Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող կենդանի փաստաթուղթ. ՀՀ նախագահ
Թրամփը կարող է վերսկսել Patriot հրթիռների մատակարարումը Ուկրաինային
Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին
Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով. Ավինյան
Թուրքիայում ձերբակալվել են Ադանայի, Ադիյամանի և Անթալիայի քաղաքապետերը
ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան
Չիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժալու ժամանակը. Սուրենյան
Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է
Այ սրա համար արժե ջանք դնել. Անդրեասյանը՝ Հագվու դպրոցի աշակերտների ամառային զբաղմունքների մասին
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներ. տեսանյութ
Մարզերում ունենք հսկայական ներուժ, որը դեռ չենք բացահայտել. Մխիթար Հայրապետյանը՝ Tech Week-ի բացմանը
Ձեր հավատն էլ համազգեստի պես է` դուք այն հագնում եք, բայց չեք կրում ձեր սրտերում․ Հայկ Կոնջորյան
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է․ ՄԻՊ
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը
Կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի
Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել
Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT