Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթությունները

17/04/2024 schedule10:21

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները Հայաստանում» թեմայով Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) XIII-րդ անվտանգային ֆորումին:

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ, դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Արայիկ Հարությունյանն իր ելույթում ողջունել է միջոցառման մասնակիցներին և ներկայացրել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նախ նշել է, որ այս ոլորտում մեկնարկել է բարեփոխումների շարք, որը ցանկալի է, որպեսզի ավելի ներառական լինի և ավելի շատ ընդգրկվածություն ապահովվի: Արայիկ Հարությունյանը նշել է, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ և ընդգծել. «Նախ ի՞նչ է հաղորդակցությունը: Սա մի գործիք է, որով ամենալավ մտադրությունները կարելի է կյանքի կոչել և նույն ամենալավ մտադրությունները սխալ աշխատանքի դեպքում՝ չեզոքացնել, բացասական լույսի ներքո ներկայացնել: Եվ այդ պրոցեսն իրականացնելու համար պետք է սեղանին լինեն բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ կտան դա արդյունավետ իրականացնել: Կառավարության կարևորագույն խնդիրներից է քաղաքացիներին հստակ, ամբողջական, ճշգրիտ և ժամանակին տեղեկատվության տրամադրումը: Եվ դրանով է պայմանավորված, որ մենք ձեռնամուխ ենք եղել այս բարեփոխմանը: Միաժամանակ, պատշաճ հաղորդակցությունը նվազեցնում է ապատեղեկատվությունը, սա փաստ է, և մեծացնում ու ամրապնդում կառավարության հանդեպ հանրային վստահությունը»:

Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով այն հարցին՝ արդյոք կառավարությունը գո՞հ է այն գործիքներից, որոնք կան և արդյոք ռազմավարական հաղորդակցությունը պատշաճ իրականացվո՞ւմ է, պատասխանել է. «Ասեմ, որ ոչ, որովհետև եթե գոհ լինեինք, այս բարեփոխումներին միտված չէինք լինի: Վերջին տարիներին Հայաստանն առերեսվել է երեք մեծ ճգնաժամերի՝ համավարակ, պատերազմ և հետպատերազմական անկայուն իրավիճակ: Եվ այս ընթացքում մենք իր ամբողջության մեջ տեսել ենք ռազմավարական հաղորդակցության բոլոր բացերը, բայց նաև այն առավելությունները, որոնք ունեցել ենք մինչև հիմա»:

Հաջորդիվ՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնացրել է այն հիմնական խնդիրները, որոնք առկա են պետական համակարգում ռազմավարական հաղորդակցության ոլորտում: «Կուզեի ասել, որ դրանք են, մասնավորապես, ՀՀ պետական գերատեսչությունների հաղորդակցության համար պատասխանատու ստորաբաժանումների կառուցվածքն ու հաղորդակցության թիմերի գործառույթների բազմազանությունն ու տարբերությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ այստեղ փորձ է արվել մի շարք փոփոխություններ իրականացնել, բայց դրանք լրջագույն հաջողությամբ չեն պսակվել:

«ՀՀ պետական գերատեսչությունները չունեն հաղորդակցության հաստատված հաղորդակարգեր, կանոնակարգեր և ուղեցույցներ: Սա նույնպես ամենամեծ պրոբլեմներից է, որովհետև այս հաղորդակարգերի բացակայությունը ստիպում է, որպեսզի համակարգերը հիմնականում լինեն անձակենտրոն և ըստ իրավիճակների որոշումներ կայացվեն, որոնք երբեմն ստեղծում են առավելություններ, որովհետև հաղորդակարգերը կարող են նկարագրել իրավիճակները, բայց քանի որ իրավիճակների ընդհանրական ելքեր և պարամետրեր կան, հաղորդակարգերի առկայությունը թույլ կտա շատ արագ արձագանքել նման իրավիճակներին»,- շարունակելով հաղորդակցության ոլորտում խնդիրների արձանագրումը՝ ասել է Արայիկ Հարությունյանը և նշել. «Հաղորդակցության ոլորտում ինստիտուցիոնալ խնդիրները ծագում են նաև տարբեր մարմինների միջև տեղեկատվական թույլ համակարգման, իրավասությունների ու գործառույթների հստակության բացակայության, որոշ դեպքերում պարտականությունների և գործառույթների կրկնությունների և աշխատանքի օպտիմալ բաժանման բացակայության պատճառով: Այստեղ խնդիրները վերլուծելիս նաև նայել ենք, թե ինստիտուցիոնալ առումով ինչ մարմիններ են այս ամեն ինչով զբաղվում, որտեղ ունենք կրկնություններ և փորձել ենք նաև այս խնդիրները վեր հանել: Խնդիրներից է նաև ռազմավարական հաղորդակցության պլանավորումը: Գերատեսչությունների կողմից չի իրականացվում կամ թերի է իրականացվում հաղորդակցության ռազմավարական կամ առնվազն գործողությունների երկարաժամկետ պլանավորում: Նոր մարմինը, որի մասին շուտով կխոսեմ, իր առջև նաև ունենալու է խնդիր՝ գերատեսչությունների հետ միասին մշակել հաղորդակցության ռազմավարություն, որպեսզի բարեփոխումների դեռ սաղմնային փուլից սկսած՝ մենք կարողանանք ժամանակին ներկայացնել խնդիրները, ներառականությունն ապահովել, որպեսզի հետագայում դիմադրությունը, նաև չիմացությունից դիմադրությունը քիչ լինի: Հաղորդակցության ոլորտում առկա է նաև մարդկային և տեխնիկական ռեսուրսների անբավարարություն և անարդյունավետ բաշխում, որի մասին մասամբ խոսեցի»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ հաղորդակցության ռազմավարության ճարտարապետության ձևավորման հարցում ուսումնասիրվել է միջազգային փորձը. «Մենք այս ընթացքում անդրադարձել ենք նաև միջազգային փորձին, միջազգային փորձի ուսումնասիրություն ենք իրականացրել, մասնավորապես՝ նայել ենք Լիտվայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի փորձը: Ուսումնասիրված բոլոր երկրներում առկա է հաղորդակցության համակարգի կենտրոնացում կամ կենտրոնացման միտում, ինչը պայմանավորված է մի շարք հարցերով, մասնավորապես՝ մեդիա դաշտի խիստ բազմազանեցմամբ և սոցիալական մեդիայի զարգացման հետ կապված մարտահրավերներով, բազմակուսակցական համակարգերի առկայությամբ, ինչը կարող է հանգեցնել, օրինակ, կոալիցիոն կառավարությունների ձևավորմանը՝ առանձին քաղաքական գործիչների անձնական օրակարգերով, ինչը կարող է խոչընդոտել կառավարության հաղորդակցման միասնական քաղաքականությունը, հաղորդակցության՝ որպես ազգային անվտանգության նշանակության խնդրի ձևակերպմամբ:

Հիմա ի՞նչ սկզբունքներ ենք դրել հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում և ի՞նչ առաջնահերթություններ ենք ընտրել: Դրանք են՝ արդյունավետ կառավարումը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մասնակցությունը, նախաձեռնողականությունը և նորարարությունը: Սկզբունքների մեջ նաև առանձնացրել ենք տվյալահենք քաղաքականության իրականացումը: Ի՞նչ նոր ճարտարապետություն ենք առաջարկում: Առաջարկվում է հաղորդակցության ճարտարապետության հիբրիդային մոդել, որը ենթադրում է գործառույթների մի խմբի կենտրոնացում և մեկ խմբի պատվիրակում ու ցանցային համակարգում: Այս մոդելի մշակման գործընթացում հաշվի են առնվել ՀՀ կառավարության հանրային հաղորդակցության գործող համակարգի համապարփակ վերլուծությունը, ոլորտի քաղաքականության հիմնական սկզբունքները և առաջնահերթությունները: Համաձայն այս մոդելի, առաջարկվում է Վարչապետի աշխատակազմի կառուցվածքում ստեղծել հանրային հաղորդակցության գրասենյակ, որի նպատակն է աջակցել և սպասարկել կառավարությանն ու պետական գերատեսչություններին համակարգված հաղորդակցության գործառույթի իրականացման հարցում: Գրասենյակի գործառույթն է իրականացնել հանրային հաղորդակցության համակարգում՝ ռազմավարական մակարդակում, մինչդեռ՝ մարտավարական մակարդակում ամենօրյա աշխատանքը շարունակելու են իրականացնել գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումները»:

Ամփոփելով՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս հարցում դոնոր կազմակերպությունների լայն ներգրավվածությամբ աշխատանք է տարվում: «Նրանք մեզ օգնում են թե՛ հայեցակարգի մշակման, թե՛ նոր ճարտարապետության, թե՛ ինստիտուտների ձևավորման, թե՛ ընթացակարգերի և հաղորդակարգերի մշակման հարցում: Հաղորդակարգերը մի քանի խմբերի ենք բաժանելու, որոնցից մի մասին արդեն անդրադարձա, ստանդարտ իրավիճակների հաղորդակարգեր են լինելու, արտակարգ իրավիճակների հաղորդակարգեր են լինելու և արտաքին հաղորդակարգեր են լինելու»,-ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Հաջորդիվ՝ հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել է ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման թեման:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և նշել, որ կատարված դիտարկումները հիմք կհանդիսանան ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության մշակումն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Տպել
325 դիտում

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով