Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

18/04/2024 schedule09:30

«Իշխանության խնդիրը սեփական ժողովրդին ադապտացնելն է փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք, որովհետև դա է ապրելու և զարգանալու պայմանը: Մեր նախընտրական ծրագրում չկա կետ, որի հետևից մենք չենք գնացել»:

Այս մասին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բնակիչներից մեկի նկատառմանը, թե վարչապետի և Կառավարության «վարկանիշը բավական ընկել է, կա անվստահություն»:

Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը, եթե կարողանա իրականացնել այն, ինչ մտածում է, շատ մեծ գործ կարվի:

«Մենք ստանալու ենք պետականության իրականության ինքնիշխանություն, անկախություն: Գիտեք՝ 2026 թվականին լինելու են ընտրություններ, անցել են ժամանակները, երբ ասում էին՝ սրան ընտրեք, նրան ընտրեք. կորոշեք, որ փոխում եք Կառավարությունը, կփոխեք: Ես, այսօր այդ ամենը հասկանալով, ինչ-որ իմաստով իմ անձը զոհասեղանին եմ դնում հանուն Հայաստանի Հանրապետության: Ես գիտեմ, որ էս ամենը պոպուլյար չի, եթե դա չհասկանայի, ի՞նչ գործ ունեի վարչապետի աթոռին: Մենք 2 աննախադեպ բան ենք արել՝ ոչ մեկը չէր հավատում մեր արած հեղափոխությանը, չէր հավատում նրան, որ 2021 թվին մենք կընտրվեինք»:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ քաջ գիտակցում է՝ տեղի ունեցող իրադարձությունները կարող են վատ անդրադառնալ իր հեղինակության վրա, բայց Հայաստանն իր համար ավելի կարևոր է, քան նույնիսկ անձնական արժանապատվությունը կամ հետագա քաղաքական կարիերան:

«Էս երիտասարդությունը, որ էստեղ տուն է սարքում, էդ տների դիմաց պետք է առաջնագիծ չլինի, խրամատ չլինի, հերիք է: Պետք է լինի ընդամենը սահման ու այգիներ: Սահմանին անցակետ կլինի․ կուզեք՝ կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք։ 

Իմ հասցեին, իմ երեխաների, կնոջ հասցեին, ծնողներիս հասցեին ու նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ ես արժանապատվություն չունե՞մ, չե՞մ կարող հակադարձել, ոչ, գալիս է պահ, երբ պետք է զոհաբերես ինքդ քեզ հանուն հայրենիքի: Քո հարգանքն էլ զոհաբերես, երեխաներիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանեկան անդորրն էլ, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, ես դա անում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»,- նշել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
1529 դիտում

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը