Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը

22/05/2024 schedule19:16

Մայիսի 24-28-ը Երևանում Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի կանցկացվի «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։

Նախորդ փառատոնների ընթացքում ցուցադրվել է 150 երկրներից ավելի քան 780 ֆիլմ, և այս տարի էլ լինելու են 30 ցուցադրություններ՝ ընդգծելու բնապահպանական գիտակցության բարձրացման կարևորությունը և կինեմատոգրաֆիայի ուժն այդ հարցում:

Ֆիլմերը կմրցեն հետևյալ 4 անվանակարգերում՝ Ֆիլմեր բնապահպանների մասին, Լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, Կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին, Ֆիլմեր՝ նկարահանված երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին։

«Ucom-ի համար, որպես կանաչ ընկերություն, շրջակա միջավայրի պահպանությունը շատ կարևոր արժեք է, և երիտասարդների տեղեկացվածությունն այս ուղղությամբ մեր բնությունն ու մոլորակը փրկելու լավագույն ճանապարհն են։ Մենք մեծ սիրով աջակցում ենք փառատոնին, վստահ լինելով, որ մասնակցող երիտասարդները մեզ նման կդառնան այս արժեքների կրողներն ու կնպաստեն Հայաստանում կայուն ապագայի կառուցմանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արդեն տարիներ շարունակ Արևորդին մեր հանրությանը հաղորդակից է դարձնում համաշխարհային բնապահպանական մարտահրավերներին, ծառայում՝ որպես կայուն կենսակերպի ջատագով՝ այդ ամենն անելով արվեստի միջոցով։ Փառատոնի գոյության տարիների փորձը ցույց է տվել, որ սա լավագույն ձևն է՝ խոսելու բարդ և երբեմն անհաղթահարելի թվացող խնդիրների մասին։ Մեր բազմազան միջոցառումների միջոցով փորձելու ենք թիրախավորել դպրոցականներից մինչև մեծահասակների՝ միավորելով բոլորին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ լինել ներդաշնակ բնության հետ», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։

Ուշադրության կենտրոնում պահելով երիտասարդներին՝ փառատոնի շրջանակում կազմակերպվել է երիտասարդական անկյան 2 գոտի։

Photo 2.jpg (189 KB)

Առաջին գոտում կլինի ցուցահանդես-էքսպո, որտեղ կներկայանան բնապահպանական կրթության, երիտասարդների ներգրավման հարցերով զբաղվող առաջատար կազմակերպություններ՝ ներկայացնելով իրենց ծրագրերը, հաջողությունների պատմություններն ու համագործակցության հնարավորությունները։ Ցուցահանդես-էքսպոյի կազմակերպումը նպատակ է հետապնդում հարթակ ստեղծել ինչպես ոլորտային կազմակերպությունների միջև կապեր ստեղծելու, փորձի փոխանակման, այնպես էլ երիտասարդներին ոլորտում առկա հնարավորությունների մասին իրազեկելու համար։

Երիտասարդական անկյան երկրորդ գոտում իրականացվելու են աշխատարաններ, գործնական աշխատանքներ, ինտերակտիվ քննարկումներ այնպիսի արդիական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ «Կայուն նորաձևություն և տեքստիլ», «Քաղաքային այգեգործություն», «Ձրի շուկա», «Կլիմայական արդարություն» և այլն։ Թեմատիկ ինտերակտիվ քննարկումներից և գործնական աշխատանքներից հետո տեղի է ունենալու ֆիլմերի դիտում։

Մայիսի 24-ին 28-ը կլինեն «Փխրուն տարածություն» և բնապահպանական պաստառային արվեստի ցուցահանդես։ Առանցքային թեման մարդկային գործունեության ու շրջակա միջավայրի միջև նուրբ ներդաշնակությունն է։ Մասնավորապես, ներկայացված աշխատանքները բարձրաձայնելու են բնապահպանական այն վտանգները, որոնց առջև այսօր կանգնած է մեր մոլորակը։ Նմուշները ներառում են վիդեո ինստալացիաներ, տեղեկատվական էկրաններ, արհեստական բանականության գեներացրած պատկերներ, վերամշակված նյութերից պատրաստած քանդակներ, պաստառներ և այլն։ Դրանց հեղինակներն են Ալեքս Ֆրոստը, Ալեքսեյ Մանուկյանը, Լիլիթ Ստեփանյանը, Տի Կոստանը, Դան Պերյովշին, Դավիթ Գալստյանը, Վահան Խաչատրյանը, Գրիգոր Խաչատրյանը, Գեղամ Սարգսյանը։

Մայիսի 26-ին փառատոնի մասնակիցները, պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու իրական տոնախմբության՝ «Կենդանիների դիմակահանդես-շքերթին»։ Ավելի քան 400 երիտասարդներ ողջ Հայաստանից կներկայանան իրենց կողմից թափոններին «երկրորդ կյանք» տալու արդյունքում ստեղծված զգեստներով, դիմակներով՝ մարմնավորելով տարբեր վտանգված կենդանա/բուսատեսակներ և հանդես գալով կարևոր բնապահպանական ուղերձներով։ Բոլոր մասնակիցներն իրենց ստեղծած գունագեղ կոստյումներով մի քանի ժամ շարունակ քայլերթ կիրականացնեն Երևանի կենտրոնական փողոցներով՝ բնակիչներին ևս իրազեկելով թեմայի հրատապության և արդիականության մասին։ Ամենաստեղծարար 5 խմբերը կստանան խրախուսական մրցանակներ։

Մայիսի 24-28-ին Կինոյի տանը այցելուների համար բաց կլինի նաև վայրի բնության լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի անհատական «Հայաստանի կենսաբազմազանությունը» ֆոտոցուցահանդեսը, որը հանդիսատեսին կներկայացնի Հայաստանում հանդիպող ամենատարբեր թռչունների, կաթնասունների, միջատների ու սողունների։

«Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, ԱՄՆ անտառային ծառայությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։

Տպել
465 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել. ինչ է առաջարկվում Ադրբեջանին

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Նոր Նորք վարչական շրջանում հողազավթումներից ազատվել է 25 հազար քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր. Ավինյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ

Տղամարդիկ Վայոց ձորի մի քանի գյուղում կեղծ թղթադրամներով գնումներ են արել. երկուսն էլ ձերբակալվել են

Ուրախ ենք աջակցել Հայաստանում այլ մշակույթների հանրահռչակմանը. Կասկադում նշվել է Յոգայի միջազգային օրը

Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. Զախարովա

Լալայի կորուստը, իսկապես, մշակութային կորուստ է, մեծ դիապազոնի դերասանուհի էր. Հայաստանի կինոգործիչների միություն

Քավորի շունը կծել է սանիկին. 34-ամյա տղամարդն այրունահոսությամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն

ԱՄՆ-ը ծանուցել է ռուսական վիզաների կենտրոնի փակման և դիվանագետներին հարկային արտոնություններից զրկելու մասին

Գյումրեցի Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն հայտնեցին Կառավարության այս ընթացքի աշխատանքից. Սանոսյան

Աստանայում 26 հարկանի բնակելի շենք է այրվում

Գազայում գնդակոծության հետևանքով վնասվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը. 22 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից

Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Հայաստանի որոշումը

Եվրո-2024. Սերբիայի հավաքականի պաշտպանը ուշագնաց է եղել

Բնության հեքիաթը. ինչ տեսք ունեն Հայաստանի արգելոցները (լուսանկարներ)

Դա դրական քայլ է. Քուվեյթը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Դերեր, կոչումներ, մրցանակներ. ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը 66 տարեկան էր

Շահրամանյանը որ նման դիմադրություն ցույց տար Արցախի համար, ինչպես ծառայողական մեքենայի՝ այլ կարգավիճակ կլիներ. Առաքելյան

Իմ լավ ընկեր, հազար ափսոս. Աշոտ Ղազարյանը Լալա Մնացականյանի հետ լուսանկար է հրապարակել

Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

Հայտնի են Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը

Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենայում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կլինի

Երևանյան նախաճաշ. Աննա Հակոբյանը դուստրերի հետ տեսանյութ է հրապարակել

Հրաձգություն ԱՄՆ-ի սուպերմարկետներից մեկում. 3 մարդ է զոհվել, տուժածների թվում ոստիկաններ կան

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ կկայանան հունիսի 22-ին, ժամանակացույց

Կարևոր քայլ է. Կատարը ողջունել է Հայաստանի Հանրապետության՝ Պաղեստին պետությունը ճանաչելու հայտարարությունը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Քննիչների՝ հարսանիքի պատճառով գործողություներ չիրականացնելու փաստաբանի պնդումները անհիմն են, մանիպուլյատիվ. Աբրահամյան

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին

Կուզենա՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. Գագիկ Սուրենյան

Տեղի է ունեցել ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. Այման ալ Սաֆադին ողջունել է Պաղեստինի պետության ճանաչումը

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի ամենօրյա գաղափար. ՄԻՊ

Բա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումը