Փարիզի սրտում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակ (լուսանկարներ)

23/05/2024 schedule10:13

Մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով է անվանակոչվել Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ պուրակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են և ելույթներով հանդես եկել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետ Ժան դ՛Հոտըսերը, ինչպես նաև Շառլ Ազնավուրի ընտանիքը՝ ի դեմս որդու՝ «Ազնավուր» հիմնադրամի խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրի։

195.jpg (336 KB)

Արարողությանը ներկա են եղել նաև մի շարք խորհրդարանականներ, Փարիզում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆրանսիացի հասարակական, քաղաքական և մշակութային անվանի գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր։

Իր ելույթում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտության խոսք է ուղղել քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սրտում հայազգի աշխարհահռչակ արտիստի՝ Շառլ Ազնավուրի անունը կրող և վերջինիս անմար հիշատակը հավերժացնող պուրակ բացելու գեղեցիկ նախաձեռնության համար։

Հայաստանի դեսպանը շեշտել է, որ Ազնավուրն իր երգերում բազմիցս փառաբանել է Փարիզ քաղաքը՝ այն համարելով իր կյանքի կարևորագույն իրադարձությունների խորհրդանշական մեկնակետը:

Դեսպան Տոլմաջյանը նշել է, որ Ֆրանսիան մարմնավորող, համայն հայ ժողովրդի դեսպանը դարձած աշխարհահռչակ արվեստագետն իր անկրկնելի ձայնով և հուզառատ երգերով կարողացել է գերել միլիոնավոր սրտեր՝ դառնալով համաշխարհային երաժշտության անմար լեգենդ:

196.jpg (239 KB)

Նա անդրադարձել է ինքն իրեն «100 տոկոսով ֆրանսիացի և միաժամանակ 100 տոկոսով հայ» համարող Մեծ Արտիստի անգնահատելի դերակատարությանը հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության և նրա երկու հայրենիքների՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում։

Հայաստանի դեսպանն ընդգծել է նաև Շառլ Ազնավուրի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած կարևոր ավանդը և ի հեճուկս հայ ժողովրդի դեմ ծառացած դժվարին մարտահրավերների՝ նրա անսասան հավատը Հայաստանի վերածննդի և լավագույն ապագայի հանդեպ:

Հասմիկ Տոլմաջյանը շեշտել է, որ Հայաստանի դեսպան և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրն անվերապահ և անմնացորդ Հայաստանի Հանրապետության կողքին էր և ակտիվորեն ներգրավված ի նպաստ Հայաստանի իրականացվող բոլոր նախաձեռնություններում։

197.jpg (324 KB)

Իր ելույթում Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն կարևորել է Փարիզի սրտում համաշխարհային մեծության հայազգի արտիստի հիշատակը հավերժացնող պուրակի բացումը՝ այն համարելով նաև յուրօրինակ տուրք Հայաստանին ու Փարիզ քաղաքի՝ հայ ժողովրդին անվերապահ նվիրվածության վկայություն:

Քաղաքապետ Հիդալգոն նաև հայտարարել է, որ առաջիկայում պուրակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, և պուրակը կծառայի ոչ միայն Մեծ Արտիստի հիշատակը հավերժացնելուն, այլ նաև կվերածվի մի վայրի, որտեղ միլիոնավոր մարդիկ կկարողանան հաղորդակից դառնալ նրա թողած մեծ ժառանգությանը:

Արարողությունը մեկնարկել է մեծանուն երգչի «Սիրում եմ Փարիզը մայիս ամսին» (J’aime Paris au mois de mai) հայտնի երգով, իսկ ընթացքում հնչել են երգչի ամենահայտնի ստեղծագործություններից մի քանիսը, ինչպիսիք են՝ «Ես ինձ պատկերացնում էի արդեն» (Je m'voyais déjà) , «Ինձ տարեք…» (Emmenez-moi), «Ինձ համար հիասքանչ ես» (For me Formidable), «Լա Բոհեմ» (La Bohème)։

198.jpg (365 KB)

Միջոցառման ավարտին Հայաստանի դեսպանը, Փարիզի և Փարիզի 8-րդ թաղամասի քաղաքապետները և Նիկոլա Ազնավուրը հանդիսավոր բացել են պուրակի անվանակոչումն ազդարարող հուշատախտակը՝ «Ֆրանսիացի արտիստ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվան պուրակ» մակագրությամբ:

Տպել
474 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել. ինչ է առաջարկվում Ադրբեջանին

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Նոր Նորք վարչական շրջանում հողազավթումներից ազատվել է 25 հազար քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր. Ավինյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ

Տղամարդիկ Վայոց ձորի մի քանի գյուղում կեղծ թղթադրամներով գնումներ են արել. երկուսն էլ ձերբակալվել են

Ուրախ ենք աջակցել Հայաստանում այլ մշակույթների հանրահռչակմանը. Կասկադում նշվել է Յոգայի միջազգային օրը

Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. Զախարովա

Լալայի կորուստը, իսկապես, մշակութային կորուստ է, մեծ դիապազոնի դերասանուհի էր. Հայաստանի կինոգործիչների միություն

Քավորի շունը կծել է սանիկին. 34-ամյա տղամարդն այրունահոսությամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն

ԱՄՆ-ը ծանուցել է ռուսական վիզաների կենտրոնի փակման և դիվանագետներին հարկային արտոնություններից զրկելու մասին

Գյումրեցի Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն հայտնեցին Կառավարության այս ընթացքի աշխատանքից. Սանոսյան

Աստանայում 26 հարկանի բնակելի շենք է այրվում

Գազայում գնդակոծության հետևանքով վնասվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը. 22 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից

Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Հայաստանի որոշումը

Եվրո-2024. Սերբիայի հավաքականի պաշտպանը ուշագնաց է եղել

Բնության հեքիաթը. ինչ տեսք ունեն Հայաստանի արգելոցները (լուսանկարներ)

Դա դրական քայլ է. Քուվեյթը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Դերեր, կոչումներ, մրցանակներ. ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը 66 տարեկան էր

Շահրամանյանը որ նման դիմադրություն ցույց տար Արցախի համար, ինչպես ծառայողական մեքենայի՝ այլ կարգավիճակ կլիներ. Առաքելյան

Իմ լավ ընկեր, հազար ափսոս. Աշոտ Ղազարյանը Լալա Մնացականյանի հետ լուսանկար է հրապարակել

Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

Հայտնի են Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը

Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենայում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կլինի

Երևանյան նախաճաշ. Աննա Հակոբյանը դուստրերի հետ տեսանյութ է հրապարակել

Հրաձգություն ԱՄՆ-ի սուպերմարկետներից մեկում. 3 մարդ է զոհվել, տուժածների թվում ոստիկաններ կան

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ կկայանան հունիսի 22-ին, ժամանակացույց

Կարևոր քայլ է. Կատարը ողջունել է Հայաստանի Հանրապետության՝ Պաղեստին պետությունը ճանաչելու հայտարարությունը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Քննիչների՝ հարսանիքի պատճառով գործողություներ չիրականացնելու փաստաբանի պնդումները անհիմն են, մանիպուլյատիվ. Աբրահամյան

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին

Կուզենա՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. Գագիկ Սուրենյան

Տեղի է ունեցել ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. Այման ալ Սաֆադին ողջունել է Պաղեստինի պետության ճանաչումը

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի ամենօրյա գաղափար. ՄԻՊ

Բա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումը