Մեկին տեղում է սպանել, մյուսին՝ հետապնդել ու կրակել. Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են, կա կալանավորված

23/05/2024 schedule12:24

Հրազդանում կատարված սպանությունները բացահայտվել են, կալանավորվել է 47-ամյա տղամարդ:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 18-ին՝ ժամը 19:25-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո սրահի մոտից հիվանդանոց է տեղափոխվել անհայտ քաղաքացու դիակ:

«Ժամը 19:44-ին ՊԾ կարգախմբից էին հայտնել, որ Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ հրազենային կրակոցից մահացածի դիակ կա: Հաջորդ ահազանգը դարձյալ «Հրազդան» բժշկական կենտրոնից էր. «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Վանատուր թաղամասի վերոհիշյալ տան մոտից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 21-ամյա երիտասարդի:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ մայիսի 18-ի ժամը 19-ի սահմաններում Հրազդանի Վանատուր թաղամասի եկեղեցու մոտակայքում Միկրոշրջան թաղամասի բնակիչ 49-ամյա Արծրունի Ավետյանը իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տիպի ատրճանակից կրակել էր համաքաղաքացի 48-ամյա Արսեն Հունանյանին, որը տեղում մահացել էր, իսկ ինքը «Օպելով» հեռացել էր դեպքի վայրից: Այնուհետև նրան հետապնդել էին և Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ կրակել ու սպանել էին, իսկ «Օպելի» վարորդ 21-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի, Կոտայքի, Նաիրիի, Չարենցավանի բաժինների և Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ մայիսի 18-ի ժամը 19-ի սահմաններում Երևանի բնակիչ 47 և 44 տարեկան երկու տղամարդ Հրազդանի Վանատուր թաղամասում գտնվող եկեղեցու բակում զրուցելիս են եղել նույն հոգեհանգստին մասնակցող Արսեն Հունանյանի հետ, և այդ ժամանակ Արծրունի Ավետյանը իր մոտ ապօրինի պահվող «էէ» տիպի ատրճանակով կրակոցներ էր արձակել Արսեն Հունանյանի ուղղությամբ՝ սպանելով նրան:

Այնուհետև 44 և 47 տարեկան վերոհիշյալ տղամարդիկ վերջինիս վարած «Տոյոտա» մեքենայով հետապնդել էին «Օպելին», որով փախուստի էր դիմել Արսեն Ավետյանը, ապա Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ 47-ամյա տղամարդը մեքենայով դիտավորությամբ հարվածել էր «Օպելին», իսկ երբ Արսեն Ավետյանն ու 21-ամյա վարորդը իջել էին մեքենայից, կրակոցներ էին արձակել նրանց ուղղությամբ: Արսեն Ավետյանը տեղում մահացել էր, իսկ 21-ամյա երիտասարդը ստացել էր հրազենային վնասվածք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ՝ 47 և 44 տարեկան վերոհիշյալ տղամարդիկ մայիսի 19-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել են նախաքննական մարմին:
Մայիսի 22-ին 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
650 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովը

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել. ինչ է առաջարկվում Ադրբեջանին

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Նոր Նորք վարչական շրջանում հողազավթումներից ազատվել է 25 հազար քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր. Ավինյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ

Տղամարդիկ Վայոց ձորի մի քանի գյուղում կեղծ թղթադրամներով գնումներ են արել. երկուսն էլ ձերբակալվել են

Ուրախ ենք աջակցել Հայաստանում այլ մշակույթների հանրահռչակմանը. Կասկադում նշվել է Յոգայի միջազգային օրը

Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. Զախարովա

Լալայի կորուստը, իսկապես, մշակութային կորուստ է, մեծ դիապազոնի դերասանուհի էր. Հայաստանի կինոգործիչների միություն

Քավորի շունը կծել է սանիկին. 34-ամյա տղամարդն այրունահոսությամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն

ԱՄՆ-ը ծանուցել է ռուսական վիզաների կենտրոնի փակման և դիվանագետներին հարկային արտոնություններից զրկելու մասին

Գյումրեցի Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել

Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն հայտնեցին Կառավարության այս ընթացքի աշխատանքից. Սանոսյան

Աստանայում 26 հարկանի բնակելի շենք է այրվում

Գազայում գնդակոծության հետևանքով վնասվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը. 22 մարդ է զոհվել, կան վիրավորներ

Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից

Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Հայաստանի որոշումը

Եվրո-2024. Սերբիայի հավաքականի պաշտպանը ուշագնաց է եղել

Բնության հեքիաթը. ինչ տեսք ունեն Հայաստանի արգելոցները (լուսանկարներ)

Դա դրական քայլ է. Քուվեյթը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Դերեր, կոչումներ, մրցանակներ. ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը 66 տարեկան էր

Շահրամանյանը որ նման դիմադրություն ցույց տար Արցախի համար, ինչպես ծառայողական մեքենայի՝ այլ կարգավիճակ կլիներ. Առաքելյան

Իմ լավ ընկեր, հազար ափսոս. Աշոտ Ղազարյանը Լալա Մնացականյանի հետ լուսանկար է հրապարակել

Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել

Հայտնի են Լալա Մնացականյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը

Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար ավտոմեքենայում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կլինի

Երևանյան նախաճաշ. Աննա Հակոբյանը դուստրերի հետ տեսանյութ է հրապարակել

Հրաձգություն ԱՄՆ-ի սուպերմարկետներից մեկում. 3 մարդ է զոհվել, տուժածների թվում ոստիկաններ կան

Եվրո-2024․ ինչ հանդիպումներ կկայանան հունիսի 22-ին, ժամանակացույց

Կարևոր քայլ է. Կատարը ողջունել է Հայաստանի Հանրապետության՝ Պաղեստին պետությունը ճանաչելու հայտարարությունը

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Քննիչների՝ հարսանիքի պատճառով գործողություներ չիրականացնելու փաստաբանի պնդումները անհիմն են, մանիպուլյատիվ. Աբրահամյան

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին

Կուզենա՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. Գագիկ Սուրենյան

Տեղի է ունեցել ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. Այման ալ Սաֆադին ողջունել է Պաղեստինի պետության ճանաչումը

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի ամենօրյա գաղափար. ՄԻՊ

Բա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումը