Հարությունյանը մասնակցել է «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարմանը

21/06/2024 schedule15:27

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Մեծանուն հայեր. Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը:

Միջոցառումը տեղի է ունեցել Երվանդ Քոչարի թանգարանում: Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին Երվանդ Քոչարի հոբելյանական տարվա մեկնարկի առիթով և նշել. «Գիտեք, որ ստեղծված է կառավարական հանձնաժողով: Մենք բավականին արդյունավետ և ինտենսիվ աշխատել ենք, որպեսզի տարին լինի հագեցած, և 125-ամյակը հավուր պատշաճի նշվի: Նամականիշի մարումը գլխավոր միջոցառումներից մեկն է: Ես ուրախ եմ, որ այս տարվա մի շարք հոբելյանների շրջանակում նաև Երվանդ Քոչարի 125-ամյա հոբելյանի նամականիշն ենք մարում:

Երեկ առիթ ունեցա Փարաջանովի թանգարանում ասելու, որ նամականիշը հնարավորություն է՝ խոսել օտարների հետ, այն ուղերձները հասցնել, որը դու ցանկանում ես: Եվ մենք հիմա շատ կարևոր ուղերձ ենք այս նամականիշով հասցնում աշխարհի ամենահեռավոր ծայրեր, որովհետև նամականիշը փակցվում է ծրարի վրա և հասնում է բոլոր մայրցամաքներ: Այդ բոլոր մայրցամաքներում մենք այս ուղերձով ասում ենք, որ ունեցել ենք այսպիսի մեծանուն հայրենակից և նրա արվեստն ու գործը հասցնում ենք աշխարհի բոլոր անկյուններ հենց նամականիշի միջոցով»:

Նամականիշերի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը՝ իր քանդակներից մեկի խորապատկերին: Գեղաթերթիկի վրա պատկերված են Երվանդ Քոչարի «Մելամաղձություն», «Սասունցի Դավիթ» և «Գլխաքանդակ» քանդակները, ինչպես նաև՝ «հայ նկարիչ, քանդակագործ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված են Երվանդ Քոչարի «Պատերազմի արհավիրքը», «Ինքնադիմանկար» նկարները, ինչպես նաև՝ «125 ամյակ» գրառումը հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը 10000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:

Տպել
335 դիտում

Ինչ է քննարկվել Բեռլինում. Հայկ Կոնջորյանը մանրամասներ է հայտնել

Մի քանի բնակարան և հողամաս ունեցող Թագուհի Թովմասյանը վարկի «տակ» է. ինչ է հայտարարագրել «Պատիվ ունեմ»-ի անդամը

Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեն Գորիս, Խաչիկ, Երասխ գյուղերում միացել է ԵՄ պարեկային շրջայցերին

Ստուգայց Ավանում․ բացօթյա ապօրինի առևտրով զբաղվողները տուգանվել են (տեսանյութ)

Քաղաքացին այգում պարկով զենք-զինամթերք է թողել

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին, ստորագրվել է հուշագիր

Հացիկի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել. անասնակեր է այրվել

Կան դատավորներ, որոնք էությամբ փչացած են, դատարանում նրանց ներկայությունը չի կարող բարենպաստ մթնոլորտ ձևավորել. Սաքունց

Նախատեսվում է Պաղեստինի ղեկավարի այցը Ռուսաստան

Ադրբեջանն այդպես էլ չի հասկանում, որ տարածքի և պետության պատմությունները նույնական չեն. Գարդման-Շիրվան-Նախիջևան

Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության և բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացված քայլերը

Կանխվել է պայմանագրային աշխատողի միջոցով թմրանյութի ներթափանցումը ՔԿՀ. տղամարդը ձերբակալվել է

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Արարատ Միրզոյանը Տալլինում այցելել է Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր (լուսանկարներ)

Վթարվել է «Արզնի 2» ջրատարը. որ հասցեներում ջուր չի լինի

Բայրամովն ու Պապուաշվիլին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, խոսել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին

Կարմիր ներկով գրություններ՝ Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատուն միջնադարյան կառույցի պատերին

Հայաստանն ու Ֆրանսիան սեյսմիկ պաշտպանության բնագավառում կընդլայնեն համագործակցությունը

Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ

Մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով

Սևան քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է. պատճառը հայտնի է

Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման 4 կետի արտադրական գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

Բախվել են «Հոնդա»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն

2 եղբայրների մահակով ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Ոտներս մեր յորղանի գյորա բդի երկրցնենք. ինչու են գյումրեցի գերազանցիկները դուրս մնացել Դուբայ մեկնելու ծրագրից

Ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն. Միրզոյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 27-ին

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը. Միրզոյան

Կիրականացվեն Վերին Շորժայի մարզային և ռազմավարական նշանակության ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ

Մարտակերտի նախկին քաղաքապետի խափանման միջոցը փոխվել է

Բայդենի վարչակազմը նախատեսում է ՆԱՏՕ-ի համաժողովին հրավիրել Հայաստանին ու Ադրբեջանին

Գործարկվելու է նոր արագաչափ

Արտոնյալ տոկոսադրույքներով առցանց ավանդ՝ AMIO Mobile-ով

Լուկաշենկոն Բելառուսի նոր արտգործնախարար է նշանակել

Վրաստանը կգործադրի բոլոր ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման համար. ԱԳ նախարար

Սինգապուրում տղամարդը կազինոյում 4 միլիոն դոլար շահելուց հետո սրտի կաթված է ստացել (տեսանյութ)

Բախվել են «Տոյոտա»-ն ու «ԶԻԼ»-ը. վերջինը կողաշրջվել է

Պատանի հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

Իրանում լռության օր է․ նախագահի երկու թեկնածու հրաժարվել է ընտրապայքարից

Freedom House-ի զեկույցները կարևոր ազդակ են Կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում. վարչապետը՝ Մարկ Բեհրենդտին