Ոտներս մեր յորղանի գյորա բդի երկրցնենք. ինչու են գյումրեցի գերազանցիկները դուրս մնացել Դուբայ մեկնելու ծրագրից

27/06/2024 schedule17:58

Հուլիսի 5-ին առաջադիմությամբ աչքի ընկած Շիրակի մարզի դպրոցականները կմեկնեն Դուբայ՝ կրթա-մշակութային, ժամանցային շրջագայության։ Այն կկայանա «Հակոբյաններ համահայկական» կենտրոնի «Գերազանցիկը» ծրագրի շրջանակներում:

Այս ծրագրում ի սկզբանե եղել են նաև Գյումրու և Անիի դպրոցների աշակերտները: Սակայն այսօր արդեն պարզ է, որ նրանք իրենց հասակակից Ախուրյանի, Արթիկի, Աշոցքի և Ամասիայի դպրոցականների հետ շրջագայության չեն մեկնի: Համայնքները հրաժարվել են ծրագրից:

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ադամ Լիլիթ Մուրադյանը հունիսի 26-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից հարցրել է՝ ինչո՞ւ են գյումրեցի երեխաները դուրս մնացել ծրագրից:

Սամսոնյանն ասել է՝ համայնքն այդքան գումար չի ունեցել, դրա համար էլ ծրագրից հրաժարվել են:

«Երեխաներին կանչել են, տեղեկացրել են, նրանք ոգևորություն են ապրել, բայց վերջին պահին Գյումրի համայնքը ֆինանսավորում չի հատկացրել։ Բոլոր համայնքները աջակցել են ծրագրին, Գյումրին՝ ոչ: Ուզում եմ  հասկանալ պատճառը, ինչո՞ւ առհասարակ այս հարցը չի քննարկվել ավագանու հետ: Եվ հետո, եթե չկար գումարը, պետք էր հենց սկզբից ասել»,- քաղաքապետին է դիմել Մուրադյանը:

7b6273db-e129-4fc9-8cce-daffae06082c.jfif (131 KB)

«Մենք ֆինանսական միջոցներ չենք ունեցել, դա էլ եղել է պատճառը: Մեկ անգամ է հանդիպում եղել մարզպետարանում, ես ասել եմ, որ գումարը մեծ է, մենք չունենք էդ հնարավորությունը, հետո հետ ու առաջ եղավ, գումարը պակասեցվեց, բայց ես ի սկզբանե ասել եմ, որ չունենք, իսկ մինչ էդ ով է խոստացել, երեխաներին հետո հիասթափեցրել է՝ չգիտեմ, ո՞վ է եղել այդ միազորված մարմինը»,- ասել է Սամսոնյանը:

Քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը, անդրադառնալով հարցին, ընդգծել է, թե իրենք հազիվ կարողանում են ՀՈԱԿ-ների երեխաների կարիքները հոգալ, իսկ հանրակրթական դպրոցները համայնքապետարանի ենթակայությամբ չեն գործում, կարող էին դիմել համապատասխան օղակին և ֆինանսավորում ստանային:

«Ես նաև ասեմ, որ համաձայն «Բյուջետային համակարգի օրենքի», մենք իրավունք չունենք ՊՈԱԿ-ներին գումար տրամադրելու»,- նկատել է Ջիլավյանը, ինչին ի պատասխան՝ Լիլիթ Մուրադյանը հիշեցրել է, որ տարբեր ՀԿ-ների նկատմամբ քաղաքապետարանը միշտ շռայլ է գտնվում:

Շիրակի մարզպետարանից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել են, որ նախնական պայմանավորվածություն եղել է Գյումրու քաղաքապետարանի հետ, հետագայում սակայն հրաժարվել են մասնակցությունից, դրա համար էլ դպրոցականները ծրագրից դուրս են մնացել:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը չունի բյուջե, որ կարողանար համաֆինանսավորել ու կազմակերպել դուրս մնացող երեխաների ճանապարհորդությունը։ 100 աշակերտի փոխարեն Դուբայ կմեկնի 65-ը:

«Ուրիշ շատ առիթներ կլինի, մեր միջոցներն էլ կհերիքի, էն ինչ-որ երեխեքը չեն գնացել կկրկնապատկենք, կեռապատկենք, մեր վրա թողնողը չենք, մենք էլ միշտ կանգնած ենք եղել մեր երեխաների կողքին ու պարտավոր ենք կանգնելու: Էդ մասին չէ խոսքը, ուղղակի տվյալ ժամանակ մեր միջոցները չեն ներե, չի ըսե գյումրեցին, մենք մեր ոտը մեր յորղանի գյորա բդի մեկնենք, ժողովուրդ»,- ասել է քաղաքապետը:

Տպել
1287 դիտում

Սևծովյան ցիկլոնի արկածները Երևանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ

«Զանգեզուր» արգելավայրի տարածքում նկատվել են հայկական մուֆլոններ (տեսանյութ)

Սարդերը հյուսում են, Անդրանիկը՝ ոստայնից նկարներ ստեղծում. Գյումրիում գործում է աշխարհում եզակի պատկերասրահ

Հայաստանը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման և ներառական աճի ապահովման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

Մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարն ու ուղևորը մի քանի մետր շպրտվել են

ՀՀ գործընկերոջս տեղեկացրի Ուկրաինայում խաղաղության բանաձևի իրականացման աշխատանքների մասին. Դմիտրո Կուլեբայի գրառումը

Իրանում ընտրապայքարից դուրս մնացած Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ ում կսատարի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»

Ընդգծվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը. մանրամասներ Միրզոյան-Բորել հանդիպումից

Խաշթառակ-Լուսահովիտ կամուրջը շարունակում է փակ մնալ. այլընտրանքային ավտոճանապարհ է գործում

Հուլիսի 5-ին Իրանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. կրկին քարոզարշավ կմեկնարկի

Ճապոնիան առաջին անգամ կին գլխավոր դատախազ կունենա (լուսանկար)

Կատաղած շունը կծել է տան անդամներից մեկին. գրեթե 1 ժամ հնարավոր չի եղել վնասազերծել կենդանուն

Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Մահացել է Անահիտ Չարենցը

Վտանգավոր էսկալացիայի մտահոգություն կա. Լավրովը և Բաղերի Քանին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

«Ё моё, блин!». հնարավոր չէ՞ր գեղեցիկ բառ գտնել. ինչ անուններով են ՀՀ-ում ռուսները անվանում իրենց սրճարանները

Տոբոլսկ-Եկատերինբուրգ չվերթի ինքնաթիռը գլորվել, դուրս է նետվել թռիչքուղուց

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման պատմական հնարավորությունների պատուհան է բացվել. Լիբբի

Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի. մեկնարկել է Արմավիրի ուսուցիչների վերապատրաստումը

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել. ինչ սահմանափակումներ են նախատեսվում

Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է. շարունակվում են մաքրման և սելավի հետևանքների վերացման աշխատանքները

Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով դպրոցներ են վնասվել

Մեկնարկել են Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները

Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը

Արարատ Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի

Դուբրովնիկի ֆորումի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Պերուի ափերի մոտ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել առանցքային ղեկավար պաշտոնների թեկնածուների շուրջ

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար պետական պատվերով է իրականացվում (տեսանյութ)

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները

Զանգեզուրի լեռներում հայկական մուֆլոններ են արձանագրվել (տեսանյութ)

Վայոց ձորում հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել. թերությունները շտկելու հանձնարարական է տրվել

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 29-ին

Հաջորդ շաբաթ Իրանում «թեժ է լինելու». ԶԼՄ-ները հայտնել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին