«Գվարդիայի մասին» օրենքի նախագիծը անցել է միջազգային փորձաքննություն, ստացել դրական գնահատական (տեսանյութ)

21/06/2024 schedule22:32

Հունիսի 21-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարության փոխանցմամբ, Արփինե Սարգսյանը Կառավարության անունից գոհունակություն է հայտնել ԵԽ-ին՝ սերտ և արդյունավետ գործընկերության համար։ Նախագծային լուծումների և Եվրոպական դատարանի վճիռների շրջանակում՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է ԵԽ կողմից իրականացվող տարբեր ծրագրերի միջև օրգանական կապը՝ ընդգծելով, որ վճիռների կատարումը Հայաստանի Հանրապետության համար միջոց է մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիք ապահովելու համար։

Ծրագրի աջակցությամբ մշակված և արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված «Գվարդիայի մասին» օրենքի նախագիծը անցել է միջազգային փորձաքննություն ԵԽ կողմից ներգրավված բարձրակարգ միջազգային փորձագետի կողմից և ստացել դրական գնահատական։ Փորձագետը նշել է, որ օրենքի ընդունումը կհանգեցնի Ոստիկանության գործունեության էական բարելավման։ Հատկապես կարևորվել է նախագծով ապագա Գվարդիայի լիազորությունների հստակ շրջանակների սահմանումը և ուժի կիրառման իրավաչափության պայմանների և սկզբունքների նախատեսումը։

«Երբ մտովի հետ եմ գնում, կարծես թե երեկ էր, որ միասին պլանավորում էինք Ոստիկանության գվարդիայի ուղղությամբ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, բայց այսօր, կարելի է ասել, գետնի վրա քննարկում ենք արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը, ընդ որում՝ բացառիկ տրամաբանության մեջ է օրենքի նախագիծը մշակվել, որովհետև ԵԽ հետ սկսել ենք հայեցակարգային դրույթներից։ Հայեցակարգը քննարկվել է մեր քաղհասարակության սիրելի գործընկերների հետ, ԱԺ գործընկերների հետ և միասին հայեցակարգային լուծումներից գնացել ենք դեպի օրենսդրական կարգավորումներ»,-նշել է Արփինե Սարգսյանը:

Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում Արփինե Սարգսյանը կարևորել է օրենսդրական և գործառնական դաշտում հասցեագրված մարտահրավերների ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով Գվարդիայի ստեղծման հայեցակարգային լուծումների և «Գվարդիայի մասին» օրենքի շուրջ ձեռք բերված կոնսենսուսային մոտեցումները։

Օրենսդրական կարգավորումները պրակտիկայում ճիշտ կիրառելու տեսանկյունից Արփինե Սարգսյանը կարևորել է ծառայողների վերապատրաստումները, մասնավորապես՝ տեսական և գործնական գիտելիքների զուգակցումը, ինչը թույլ կտա ի սկզբանե ձևավորել ճիշտ պրակտիկա։ Նա վստահություն է հայտնել, որ ԵԽ հետ համատեղ սերտ համագործակցության պայմաններում արդյունավետ շարունակական քայլերը թույլ կտան որակական նոր մակարդակ ապահովել։

Ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակատվածում իրականացված աշխատանքներն ու արդյունքները, ինչպես նաև առաջիկա վեց ամիսների աշխատանքային ծրագիրը։

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը։ Իր ելույթում նա անդրադարձել է ՄԻԵԴ-ի վճիռների արդյունավետ կատարման պարտավորություններին, ինչպես նաև դրանց նպաստող օրենսդրական փոփոխություններին ուղղված աջակցությանը։
ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանն իր խոսքում անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում արձանագրված ձեռքբերումներին։

Նիստին մասնակցել են Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, նախարարությունների և շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներ։

Նիստի մասնակիցները ծավալել են ակտիվ քննարկում։ Պլանավորվել է Ծրագրի երկրորդ փուլը։

ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակել Ներքին գործերի նախարարության հետ արդյունավետ գործընկերությունը։

Տպել
706 դիտում

Աղջիկները հայհոյել են, սննդի կետի աշխատակցի դիտողությունից հետո՝ հարձակվել, հարվածներ հասցրել

Ինչ է քննարկվել Բեռլինում. Հայկ Կոնջորյանը մանրամասներ է հայտնել

Մի քանի բնակարան և հողամաս ունեցող Թագուհի Թովմասյանը վարկի «տակ» է. ինչ է հայտարարագրել «Պատիվ ունեմ»-ի անդամը

Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեն Գորիս, Խաչիկ, Երասխ գյուղերում միացել է ԵՄ պարեկային շրջայցերին

Ստուգայց Ավանում․ բացօթյա ապօրինի առևտրով զբաղվողները տուգանվել են (տեսանյութ)

Քաղաքացին այգում պարկով զենք-զինամթերք է թողել

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին, ստորագրվել է հուշագիր

Հացիկի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել. անասնակեր է այրվել

Կան դատավորներ, որոնք էությամբ փչացած են, դատարանում նրանց ներկայությունը չի կարող բարենպաստ մթնոլորտ ձևավորել. Սաքունց

Նախատեսվում է Պաղեստինի ղեկավարի այցը Ռուսաստան

Ադրբեջանն այդպես էլ չի հասկանում, որ տարածքի և պետության պատմությունները նույնական չեն. Գարդման-Շիրվան-Նախիջևան

Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության և բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացված քայլերը

Կանխվել է պայմանագրային աշխատողի միջոցով թմրանյութի ներթափանցումը ՔԿՀ. տղամարդը ձերբակալվել է

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Արարատ Միրզոյանը Տալլինում այցելել է Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր (լուսանկարներ)

Վթարվել է «Արզնի 2» ջրատարը. որ հասցեներում ջուր չի լինի

Բայրամովն ու Պապուաշվիլին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, խոսել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին

Կարմիր ներկով գրություններ՝ Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատուն միջնադարյան կառույցի պատերին

Հայաստանն ու Ֆրանսիան սեյսմիկ պաշտպանության բնագավառում կընդլայնեն համագործակցությունը

Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ

Մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով

Սևան քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է. պատճառը հայտնի է

Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման 4 կետի արտադրական գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

Բախվել են «Հոնդա»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն

2 եղբայրների մահակով ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Ոտներս մեր յորղանի գյորա բդի երկրցնենք. ինչու են գյումրեցի գերազանցիկները դուրս մնացել Դուբայ մեկնելու ծրագրից

Ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն. Միրզոյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 27-ին

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը. Միրզոյան

Կիրականացվեն Վերին Շորժայի մարզային և ռազմավարական նշանակության ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ

Մարտակերտի նախկին քաղաքապետի խափանման միջոցը փոխվել է

Բայդենի վարչակազմը նախատեսում է ՆԱՏՕ-ի համաժողովին հրավիրել Հայաստանին ու Ադրբեջանին

Գործարկվելու է նոր արագաչափ

Արտոնյալ տոկոսադրույքներով առցանց ավանդ՝ AMIO Mobile-ով

Լուկաշենկոն Բելառուսի նոր արտգործնախարար է նշանակել

Վրաստանը կգործադրի բոլոր ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման համար. ԱԳ նախարար

Սինգապուրում տղամարդը կազինոյում 4 միլիոն դոլար շահելուց հետո սրտի կաթված է ստացել (տեսանյութ)

Բախվել են «Տոյոտա»-ն ու «ԶԻԼ»-ը. վերջինը կողաշրջվել է

Պատանի հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

Իրանում լռության օր է․ նախագահի երկու թեկնածու հրաժարվել է ընտրապայքարից