Եկեղեցին պետք է ռեֆորմացիայի ենթարկվի, Գարեգին Բ-ն չպիտի լինի կաթողիկոս, նա արժանի չէ այդ կոչմանը. Ստեփանյան

26/06/2024 schedule21:30

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ եկեղեցին, որը ղեկավարում է Գարեգին Բ-ն, պետք է փոփոխությունների ենթարկվի: Վերջինս այն համոզմանն է, որ բնակչության մեծամասնությունը, ցավոք, եկեղեցուն չի հավատում, և դա պայմանավորված է ոչ թե բուն կառույցի գործունեությամբ, այլ հոգևոր հայրերի՝ առաջնորդների, որոնք մտնում են քաղաքականություն:

«Պաշտպանում են ՌԴ շահերը, բիզնեսով են զբաղվում, Մոսկվայի արքեպիսկոպոսին հանում, տեղը իրենց եղբորն են դնում, որն այնտեղ բիզնես ստրուկտուրաներով, դրանց «զախվատներով» է զբաղվում, այդ Եբրաս Ներսիսյանը և այլն, և այլն: Այսինքն՝ եկեղեցին պետք է ներսից ռեֆորմացիայի ենթարկվի, մարդկանց հավատը վերականգնվի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում նա:

Անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժմանը՝ Ստեփանյանը նկատում է՝ որքան էլ այն մարել է, այնուամենայնիվ, նույնիսկ այդ վիճակում, այլ կերպ ասած՝ նրա «խրտվիլակը» օգտագործվում են Հայաստանի հակառակորդ երկրները:

Ըստ նրա՝ շարժումը ինչով կարողանում է, վնասում է երկրին, այդ թվում՝ արտաքին քաղաքական ուղղությամբ:

«Բագրատի շարժումը (խաչերով երթերը) Ադրբեջանը մեր դեմ է օգտագործում: Ադրբեջանը ղարաբաղյան կոնֆլիկտի առաջին օրվանից անընդհատ փորձեր է կատարել տալ կոնֆլիկտին կրոնական երանգ, հիմա նրանք այդ առիթը բաց չեն թողնում, ասում են՝ տեսե՛ք, եկեղեցականները հավաքվել են, կրոնական շարժում են անում, և այն ուղղված է  խաղաղության դեմ: Այդ ամենը տանում են արաբական աշխարհ, ասում՝ այսպիսի մի երկիր կա՝ Հայաստան, որտեղ ռևանշիզմ կա, որն ունի կրոնական երանգներ: Որքանով ես հասկանում եմ, Պաղեստինի՝ Հայաստանի ճանաչումը նաև այս պատճառով է, պատասխան է, որ մուսուլմանական, արաբական աշխարհում հասկանան՝ ՀՀ-ի համար կրոնական որևէ խնդիր չկա, և նույն Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտում ՀՀ-ն ղեկավարվում է ոչ թե կրոնական դրդապատճառներով, այլ՝ առաջին հերթին քաղաքական, մարդասիրական»,- նկատում է նա:

Ըստ քաղաքագետի՝ Վազգեն Գալստանյանը հարված է հասցրել եկեղեցու իմիջին: Վերջինս պնդում է՝ Գարեգին Բ-ն էլ սատար է կանգնել, ինչով կրկին հարված է հասցրել. «Եկեղեցին, որպես մեր պետության կարևոր հիմնասյուներից մեկը, շատ լուրջ կոռուզիայի է ենթարկվում շարժման գործունեության հետևանքով, վերջնարդյունքում ունենք մի իրավիճակ, երբ շարժումը ոչ մի բանի չի հասել, միակ «ձեռքբերումը» հետևյալն է՝ կոռուզիայի ենթարկել եկեղեցու սյուները՝ որպես պետության հիմնասյուն, այն դեպքում, երբ ամբողջ եկեղեցին այս ամենի հետ որևէ կապ չունի, կապ ունեն մի քանիսը, ովքեր ղեկավարում են»:

Ստեփանյանն այս իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ է տեսնում, որը ոչ թե պետության, այլ հոգևորականների անելիքն է:

«Առաջին՝ հոգևորականներն ուղղակի անեն իրենց գործը, մարդկանց հետ աշխատեն, ազնիվ լինեն, Աստծուն հավատան և այդ հավատքը տարածեն երկրում, որովհետև ինչ-որ մեկը եթե դուրս գա և պահանջներ ներկայացնի եկեղեցուն՝ Գարեգինին, նրան ուղղակի կարգալույծ կանեն: Եվ կա երկրորդ ճանապարհը. այդ բոլոր մարդիկ հավաքվում են և ընդվզում, եկեղեցու օրենքների սահմաններում՝ անվստահություն հայտնում ղեկավարությանը և պահանջում, որ եկեղեցին ենթարկվի տոտալ ռեֆորմացիայի, որի առաջին քայլը պետք է լինի Գարեգին Բ-ի հրաժարականը: Ես պատասխանատվությունն այսպես եմ տեսնում. պարզ է, որ Գարեգին Բ-ին չեն դատելու»,- նշում է նա:

Հերմինե Կարապետյան

Տպել
2038 դիտում

Մեկնարկել են Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները

Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը

Արարատ Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի

Դուբրովնիկի ֆորումի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Պերուի ափերի մոտ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել առանցքային ղեկավար պաշտոնների թեկնածուների շուրջ

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է անվճար (տեսանյութ)

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները

Զանգեզուրի լեռներում հայկական մուֆլոններ են արձանագրվել (տեսանյութ)

Վայոց ձորում հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել. թերությունները շտկելու հանձնարարական է տրվել

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 29-ին

Հաջորդ շաբաթ Իրանում «թեժ է լինելու». ԶԼՄ-ները հայտնել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին

Ավազով բարձված «Կամազ»-ը Հերացի-Խանջյան թունելի հատվածում կողաշրջվել է․ կա վիրավոր

Եվրո-2024․ մեկնարկում են 1/8 եզրափակչի հանդիպումները

Արարատ Միրզոյանը Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Քարակերտի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի երթևեկելի ճանապարհներ

Իրանում ավարտվել են նախագահական ընտրությունները. նախնական տվյալներով առաջատարը Մասուդ Փեզեշկիան է

Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները (տեսանյութ)

ՔՊ Արաբկիր տարածքային կազմակերպությունում կայացել են խորհրդի և վերահսկողի ընտրություններ. ովքեր են ընտրվել

Հետախույզ ներկայացող Վարդանովը ավագ լեյտենանտի կոչում է ունեցել, Վազգեն Սարգսյանը կոչումազրկել տուն է ուղարկել. Քոչարյան

Բախվել են «Նիսսան տիդա»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Ջրային պարեկային ծառայությունը հուլիսի 1-ից կանցնի ուժեղացված ծառայության. ինչ է զգուշացնում ՆԳՆ-ն

Ինչու մարեց «Սրբազան շոուն», և երբ հնարավոր կլինի կրկնել 2018-ի հեղափոխության ֆենոմենը

Մեխ՝ քաղաքական դագաղին. ԱՄՆ-ում կայացել է Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին նախընտրական բանավեճը, ով է առաջատարը

Մոսկվայի հայտարարությունները փաստում են՝ ՌԴ-ն զինել է Ադրբեջանին, որ ԼՂ-ում գործողություններ իրականացվեն. քաղաքագետ

Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարացվել է. այն կավարտվի 2 ժամ ուշ

Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին. ԱԳՆ խոսնակ

Ֆրանսիայի դեսպանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին, այցելել դպրոցներից մեկը

ՔԿՀ-ում հեռուստացույցի թաքստոցից բջջային հեռախոս է հայտնաբերվել

ՄԻՊ-ն ու Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը տարբեր մարտահրավերների առնչվող հարցեր են քննարկել

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. Ջեյմս Օ՛Բրայեն

Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. աղջիկը հրաժարվել է հիվանդանոց մեկնել

«Դուստր Մարիաննա»-ի որոշ ապրանքատեսակներում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել. դրանց արտադրությունը կասեցվել է

Բացվել է Ամիօ բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը կազատվի պաշտոնից. վարչապետը որոշում է ստորագրել