Ադրբեջանական ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում

09/09/2016 schedule15:30

Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների շուրջ սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ ադրբեջանական ընդդիմությունը  քաղաքական թեժ աշուն է խոստանում: Ադրբեջանական գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը հայտարարել է սեպտեմբերի 11-ին բողոքի հանրահավաք անցկացնելու մասին: Բաքվի քաղաքապետարանն այսօր թույլատրել է հանրահավաքի անցկացումը, սակայն դրա անցկացման վայր է առաջարկվել մայրաքաղաքի արվարձաններից մեկում գտնվող «Մեհսուլ» մարզադաշտը:

«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը այսօր հայտարարել է, որ հանրահավաքը տեղի է ունենալու ի նշան Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների եւ երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի դեմ բողոքի: Պատահական չէ, որ հանրահավաքը ընթանալու է «Ո՛չ միապետությանը, ո՛չ թալանին» կարգախոսի ներքո:

Չնայած, որ հանրահավաքը թույլատրվել է անցկացնել ոչ թե մայրաքաղաքի կենտրոնում, այլ արվարձանում, ինչպես նաեւ, որ այս օրերին ընդդիմության ակտիվիստների զանգվածային հետապնդումներ ու ձերբակալություններ են սկսվել՝ սպասվում է, որ այն բավական մարդաշատ է լինելու: Պատճառը երկրում վերջին 20 տարում ստեղծված ամենածանր վիճակն է: «Յուրաքանչյուր օր մանաթի փոխարժեքը նվազում է, փակվում են բանկեր, ձեռնարկություններ, արտասահմանյան  ընկերությունները լքում են Ադրբեջանը, աճում է գործազրկությունը եւ խորանում է սոցիալական լարվածությունը»,-առաջիկա հանրահավաքի առնչությամբ հայտարարել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» մաս կազմող «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին: Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ նա նշել է, որ այն նպատակ ունի ամրապնդել Ալիեւների ընտանիքի իշխանությունը եւ պայմաններ ապահովել այն հորից որդուն փոխանցելու համար:

Ադրբեջանական ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրական փոփոխություններով Իլհամ Ալիեւը հիմքեր է ստեղծում իշխանությունը որդուն՝ Հեյդարին փոխանցելու համար: 19-ամյա Հեյդարը ներկայումս ուսանում է Բաքվի դիվանագիտական ակադեմիայի 3-րդ կուրսում:

Այս տարվա հուլիսի 28-ին Իլհամ Ալիեւի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծով, մասնավորապես, նախատեսվում է Սահմանադրությունից հանել այն կետը, ըստ որի՝ երկրի նախագահ կարող է դառնալ առնվազն 35 տարին լրացած քաղաքացին: Սա նշանակում է, որ այսուհետ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը կարող է առաջադրել նաեւ 35 տարուց ավելի փոքր քաղաքացին:

Մյուս առանցքային փոփոխությունն այն է, որ Ալիեւն առաջարկում է չեղարկել Սահմանադրության այն կետը, ըստ որի՝ Միլլի մեջլիսի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած անձը: Ըստ նախագծի, Միլլի մեջլիսի պատգամավոր կարող է դառնալ արդեն 18 տարին լրացած քաղաքացին:

Ադրբեջանական քաղաքական շրջանակներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, Իլհամ Ալիեւը ծրագրել է 19-ամյա որդուն նախ դարձնել Միլլի մեջլիսի պատգամավոր, եւ հենց դրա համար էլ վերացնում է տարիքային սահմանափակումը: Իսկ որոշ ժամանակ հետո Հեյդարը կարող է նշանակվել երկրի փոխնախագահ, ով սահմանադրական փոփոխություններից հետո իրավունք է ունենալու նշանակել միայն նախագահը: Որոշ ժամանակ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նախագահը կարող է իշխանությունը փոխանցել փոխնախագահին, որը, ինչպես ադրբեջանցի ընդդիմադիրներ են պնդում, լինելու է հենց Հեյդար Ալիեւը: Մինչեւ նրա 35 տարեկանը դառնալուն չսպասելու համար էլ վերացվում է նախագահի պաշտոնի առաջադրման համար պարտադիր 35 տարեկան լինելու կետը:

Այժմ իշխանությունը հորից որդուն փոխանցելու ալիեւյան ծրագիրը տապալելու համար ադրբեջանական ընդդիմադիր ուժերը կոչ են անում ազգաբնակչությանը դեմ քվեարկել փոփոխություններին՝ թեպետ միաժամանակ խոստովանում են, որ ընտրողների ձայները որեւէ բան չեն փոխելու, քանի որ հանրաքվեի արդյունքներն արդեն իսկ կանխորոշված են:

Տպել
2719 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել