Զորահանդեսին ամեն ինչ չի ցուցադրվել. ավելի էֆեկտիվ զենք ունենք, բայց ռազմական գաղտնիք է

23/09/2016 schedule13:09

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը ՀՀ նորագույն պատմության  ընթացքում ամենահզորն է եղել ոչ միայն զինատեսակների տեսակետից, որոնք ցուցադրվել են, այլեւ իրենց հզորության տեսանկյունից:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն  ասաց  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Հարությունյանի խոսքով՝ վերջին 6-7 տարիների ընթացքում բանակի մարտունակությունը մեծացել է մի քանի անգամ:

«Այս զորահանդեսում ցուցադրվեց նոր համակարգ, որը «S-300»-ից մի համակարգ ցածր է, բայց էֆեկտիվ է զորքերի հակաօդային պաշտպանության տեսանկյունից, «ԲՈՒԿ Մ-2» հակաօդային պաշտպանության համակարգն է, նորագույն բան, ինչը մենք չենք ունեցել»,- ասաց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից ՀՀ-ին «Իսկանդեր» համակարգի վաճառքի մասին, Հարութունյանն այն բնորոշեց որպես ՀՀ-ի «ճշգրիտ արտաքին քաղաքականության արդյունք»:

«Բալանսը ընդհանուր չի խախտվել, խախտումներ եղել են ընդհանուր զինատեսակների տեսանկյունից, բայց ընդհանուր բալանսը չի խախտվել, որովհետեւ մենք ռազմավարական առավելություն ունենք: Սա եղել է ապացույց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, որովհետեւ նման տեսակի զենք, որեւէ մի պետության չեն վաճառում»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ իսկանդերն ի վիճակի է օգտագործել նաեւ միջուկային գլխիկ, ուստի միայն դաշնակցային պետությանն են նման զենք վաճառում:

Հարությունյանի խոսքով՝ զորահանդեսին ցուցադրված զինատեսակների միջոցով հայկական կողմն «ինչ ուզում էր հասկացրել է Ադրբեջանին»:

«Բայց ուզում եմ շեշտել, որ այն քաղաքական չի կարող լինել, ունի ռազմական հիմք, որը ծառայում է նաեւ քաղաքական նպատակներին ու զսպում Ադրբեջանին իր անխելք քայլերից»,- ասաց նա:

Armtimes.com-ի հարցին՝ ցուցադրված զինատեսակներից որո՞նք են ռուսական վարկի դիմաց գնված եւ ի՞նչ նկատ ուներ Սերժ Սարգսյանը 2014 թվականին, երբ հայտարարեց, որ «Հայաստանն ունի բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, եւ որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են» (այս մասին հոդվածով է հանդես եկել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը), Վաղարշակ Հարությունյանն ասաց.

«Ամեն ինչ չի ցուցադրվել, ինչ-որ մենք ունենք, մենք ունենք ավելի շատ եւ ավելի էֆեկտիվ զենք, բայց պետական գաղտնիք կա: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, այո, նա ճիշտ է հայտարարել, դա վերաբերում է սկադներին, որոնք մենք արդիականացրել ենք եւ ավելի հզորացրել»:

Մեր հարցին՝ այդ դեպքում ապրիլյան դեպքերի ժամանակ ինչո՞ւ չեն կիրառվել դրանք, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց.

«Մեր ռազմաքաղաքական իշխանությունն ապրիլյան գործողությունների ժամանակ շատ սառնասիրտ, պատասխանատու մոտեցավ, եթե մենք սխալ թույլ տայինք, եւ հայկական բանակը մտցնեինք Ղարաբաղ, հայտարարեինք մոբիլիզացիա, հասկանում եք՝ Ադրբեջանը շանտաժ էր անում, նա չէր ուզում լայնածավալ պատերազմ, խնդիր չուներ Ստեփանակերտը վերցնել: Ուզում էր վերցնել մի քանի բնակավայր եւ հետո շանտաժի ենթարկել համանախագահներին ու ասել՝ տեսեք ես ուժեղ եմ, ես պատերազմով կվերցնեմ, բերեք ինձ նախագիծ, որը կվերադարձնի ինձ Ղարաբաղը: Նորից եմ շեշտում՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, եթե սառնասրտություն չցուցաբերեր, դա կբերեր լայնածավալ պատերազմի»:

Մեր դիտարկմանը,  որ այնուամենայնիվ, հայկական կողմը տարածքներ կորցրեց, Հարությունյանն ասաց.

«Մի քանի տարածքը... այո, դա տարածք է, որը մենք կորցրել ենք, որը լավ չի ստացվել, բայց նորից եմ ասում՝ Ադրբեջանն իր խնդիրը չլուծեց, կորցրեց ռազմաքաղաքական առումով, իսկ մենք շահեցինք: Երբ դրանից հետո քննարկում գնաց այդ տարածքները վերցնել, թե՞ չէ, այդ տարածքները ռազմավարական նշանակություն չունեն: Այո, կորցրած տարածք է, արյուն ենք թափել, բայց ստեղծված իրավիճակում, երբ ստացանք ռազմաքաղաքական դրական իրավիճակ, կարող ենք գնալ դրան, բայց այդ պահին նպատակահարմար չէր»:

Տպել
8025 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց