Շարմազանովի ոստիկանապետ եղբայրը կշարունակի Ակայենց քավորություն անել

13/10/2016 schedule19:05

Վանաձորի քաղաքապետի ՀՎԿ-ի թեկնածու Արկադի Փելեշյանի կողմից Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելուց հետո Փելեշյանի երեխաների քավոր, Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովին տեղափոխել են Լոռու մարզի Գուգարքի բաժնի ոստիկանապետ:

Հիշեցնենք, որ ծեծի դեպքով ահազանգ էր ստացվել հենց Տարոնի բաժին:

Տեղափոխության պատճառների մասին Armtimes.com-ը զրուցել է Էրիկ Շարմազանովի հետ.

- Պարոն Շարմազանով, ինչո՞վ է պայմանավորված, որ տեղափոխվել եք Գուգարքի բաժին:

- Ոստիկանությունում առկա բարեփոխումների ծրագրով է պայմանավորված, բայց ավելի ճիշտ կլինի հարցն ուղղեք ոստիկանության լրատվական վարչություն:

- Տեղափոխման մասին որոշումը ե՞րբ է եղել:

- Ամսի 7-ից հրամանն ուժի մեջ է:

- Արկադի Փելեշյանի գործի հետ որեւէ կապ ունի՞:

- Չէ, Փելեշյանն ի՞նչ կապ ունի, նախաքննական մարմինն օրենքով սահմանված կարգով մեղադրանքն առաջադրել է:

- Չե՞ք կարծում, որ այս  փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ դուք հենց այն բաժնի պետն էիք, որտեղ եւ ահազանգ էր ստացվել : Միգուցե ցանկացե՞լ եք այլ բաժին տեղափոխվել, որ դեպքը ձեզ հետ չասոցացվի:

- Եթե իմ ցանկությամբ լիներ, կարող  է այլ բան  ցանկանայի, բայց մենք ցանկությամբ չենք առաջնորդվում: Մենք աշխատում ենք հրամաններով: Ծառայող մարդիկ ենք, ենթարկվում ենք հրամանների:

- Դեպքից հետո Արկադի Փելեշյանի հետ չե՞ք  զրուցել:

- Զրույցս իր հետ շատ կարճ է եղել: Ընդամենը նախատել եմ նման արարքի համար:

- Ընդունե՞ց Ձեր նախատինքը:

- Ընդհանուր առմամբ, այո: Իր ներկայացմամբ հոգեւորականն իրեն շատ հարազատ մարդ է:

- Պարոն Շարմազանով, շարունակելո՞ւ եք Փելեշյանի երեխաների քավորությունը:

- Աստծու առաջ քավորությունն ինչ-որ մարդու արարքով չես կարող հրաժարվել: Աստծուն դժարեկան բան է: Իհարկե, շարունակելու եմ:

Հիշեցնենք, որ Էրիկ Շարմազանովը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է:

Երեկ Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց Փելեշյանին: Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Մեր տեղեկություններով, վերջինս չի ընդունում իր մեղքը եւ հրաժարվում է ցուցմունք տալուց:

Տպել
7541 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել