Բացասական եզրակացությամբ նախագիծ են ընդունում, որ վարկային համաձայնագրով «փող տան»

ԱԺ արտահերթ նիստում քննարկման է ներկայացվել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցողն է Էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանը:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հղում կատարելով նախագծի բնապահպանական բնագավառում գնահատման եզրակացությունը, ասաց.

«Այստեղ ասվում է, որ օրենքի ընդունումը շրջակա միջավայրի օբյեկտների, մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, բուսական ու կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա կարող են առաջացնել բացասական հետեւանքներ, եւ հակառակը՝ չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն ունենա: Այսինքն՝ բնապահպանության ոլորտում լիազոր մարմինը տվել է բացասական եզրակացություն, իսկ մյուս եզրակացությունները սրա հետ կապված չեզոք են: Հիմնավորումների մեջ էլ ասվում է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով»:

Փաշինյանի խոսքով՝ ստացվում է, որ ըստ ԲՆ-ի եզրակացության, այս նախագիծը բացասական ազդեցություն է ունենալու շրջակա միջավայրի վրա.

«Մենք ընդունում ենք այս նախագիծը, որովհետեւ ինչ-որ վարկային համաձայնագրով մեզ պիտի փո՞ղ տան, սա ի՞նչ տրամաբանություն է»,- հարցրեց նա:

Փոխնախարարը պատասխանեց, որ ԲՆ-ի եզրակացության մեջ երկու դեպք է նշվում:

«Ասում է՝ եթե ընդունվի այս տարբերակով, մենք դեմ ենք: Եթե ընդունվի այն տարբերակով, որը մենք առաջարկել ենք, նրանք չեն առարկում»,- ասաց Վարդան Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է վարկային համաձայնագրին, փոխնախարարն ասաց.

«Այո, սա վարկային համաձայնագրի նախապայմանն է, վարկային համաձայնագիրը հաստատվել է ԱԺ-ում, քննարկվել եւ հավանության արժանացել»:

Փաշինյանը հակադարձեց՝ հղում էր կատարում նախարարության ներկայացրած փաթեթին, որտեղ տարբերակներ նշված չեն:

«Հիմա ի՞նչ իմանանք առաջին նախագիծն եք բերել, թե՞ երկրորդը:  Եթե ունենայինք առաջին նախագիծը, որին կցված կլիներ երկրորդ եզրակացությունը, հետո կհանեինք երկրորդ եզրակացությունը, կստանայինք առաջին նախագիծը: Ի՞նչ իմանանք բերել եք առաջինը, երկրորդը, թե՞ վեցերորդը»,- հեգնեց նա:

«Ընդունում եմ, պարոն Փաշինյան, երեւի ինչ-որ խնդիր կա»,- արձագանքեց փոխնախարարը, ապա հավելեց, որ ասում է այն, ինչ քննարկումների արդյունքում տեղի է ունեցել:

Տպել
2759 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել