Հայաստանի՞ն ձեռնտու չէ ստանձնել ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները

19/10/2016 schedule14:00

Անցած շաբաթ Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ այդ կառույցի քարտուղարի պաշտոնը չանցավ Հայաստանին:

Սույն հարցն արդեն մեկ անգամ մեկ տարով հետաձգվել էր, եւ սպասվում էր, որ գոնե այս անգամ այն կլուծվի: Մինչդեռ հարցի քննարկումը եւս մեկ անգամ հետաձգվեց մինչեւ դեկտեմբեր, իսկ ՀՀ իշխանություններն արտաքուստ որեւէ դժգոհություն չցուցաբերեցին դրա համար: Մեր տեղեկություններով, այս հետաձգումն անգամ ձեռնտու է Հայաստանին այն առումով, որ այդպիսով կխուսափի հակաարեւմտյան կամ հակաամերիկյան հայտարարություններ, դիրքորոշումներ արտահայտելու նախաձեռնությունից:

Բանն այն է, որ Արեւմուտքի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով ՌԴ-ն ցանկանում է ՀԱՊԿ անդամ երկրներին մղել նման հայտարարություն ընդունելուն, իսկ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում ՀԱՊԿ քարտուղարությունը ստանձնելով՝ նման նախաձեռնություն դրսեւորել: Իսկ որ ստանձնելուց հետո ՌԴ-ն կարող էր ՀԱՊԿ արդեն ՀՀ ներկայացուցչին ստիպել նման քայլի գնալ, դրանում կարելի է չկասկածել: Իհարկե, նման դիրքորոշում արտահայտելուն դեմ են նաեւ ՀԱՊԿ անդամ Ղազախստանն ու Բելառուսը: Մեզ հետ զրույցում ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը չհամաձայնեց վերոնշյալ վարկածի հետ, նշելով, թե «խնդիրն ավելի շատ կոնսենսուսային լուծմանն է վերաբերում»:

- Պարոն Զաքարյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ հայտարարել էր, որ «Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով ԼՂՀ հիմնախնդրի՝ արգելափակումից դուրսբերումը, ապահովելով բնականոն տնտեսական համագործակցություն, դա այնպիսի կարեւոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»: Չե՞ք կարծում, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման արդյունքում ՌԴ-ն ԼՂՀ հարցում կարող է Թուրքիային զիջել:

- Չեմ կարծում: Ընդհանրապես, իմ պատկերացմամբ, ՌԴ-ն Թուրքիային ոչինչ չի զիջի Հարավային Կովկասում: ՌԴ-ն երբեք թույլ չի տա, որ այս տարածաշրջանում Թուրքիան որեւէ խնդրի վերաբերյալ ունենա անգամ փոքր դերակատարություն: Պատմականորեն ձեւավորված շահեր կան: Իսկ մենք մեր դիրքորոշումը մշտապես արտահայտել ենք՝ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործում Թուրքիայի դերակատարությունը,  առավելեւս՝ մասնակցությունը, որեւէ կերպ չի կարող լինել: Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման ֆոնին նման հայտարարությունները հասկանալի են, բայց դրանք չեն կարող դառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմա: Իսկ ՌԴ-ն իր բազմաթիվ այլ հայտարարություններում ասել է, որ չեն կարող հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂՀ կարգավորման խնդիրը կապ ունենալ:

- Բայց կարող են վերանայվել այդ երկրների փոխադարձ շահերը:

- Դուք կարծում եք, որ ռուս-թուրքական շահերն այնքան երիտասարդ են, որ ՌԴ-ն չի՞ ճանաչում Թուրքիային: Այդ երկրների հարաբերություններում բազմաթիվ հակասություններ են եղել, հետո դրանք լավ հարաբերությունների են փոխվել, հետո նորից վերածվել էլ ավելի խորը հակասությունների: Որեւէ կերպ Թուրքիայի մասնակցությունը ԼՂՀ խնդրի կարգավորման գործում չի կարելի թույլ տալ: Դա ամբողջ տարածաշրջանի համար մեծ սպառնալիք կլինի: ՌԴ-ն չի կարող նման բան թույլ տալ:

- Ընդդեմ արեւմուտքի ռուս-թուրքական դաշինք է ձեւավորվում: Համաձա՞յն չեք, որ այդտեղ կարող է խաղարկվել ԼՂՀ հարցը:

- Թուրքիայի դերակատարությունը, այդ թվում եւ պատմական դերակատարությունը միշտ հակասական է եղել, եւ այդ երկրի գործողություններում հակաարեւմտյան դրսեւորումներ ես չեմ տեսնում: Եվ ոչ էլ թուրքերը ձգտում են ամբողջությամբ ռուսական ճամբար տեղափոխվել: Իսկ Թուրքիայի մասնակցությունը ԼՂՀ կարգավորման գործընթացում նշանակում է խոշոր սպառնալիք Հարավային Կովկասի անվտանգությանը: Մի պետություն, որը կարող է ողջունել ռազմական ագրեսիան, ինչպե՞ս կարող է մասնակցություն ունենալ խաղաղ կարգավորման այդ բավականին նուրբ գործընթացում:

- Պարոն Զաքարյան, ՀԱՊԿ երեւանյան նիստում այդ կառույցի քարտուղարի պարտականությունը պետք է անցներ Հայաստանին: Ինչո՞ւ այս անգամ էլ դա տեղի չունեցավ: Հայաստանի՞ն թույլ չի տրվում ստանձնել այդ պարտականությունը, թե՞ պարզապես ՀՀ կողմից ներկայացված թեկնածուի հարցում համաձայնություն չկա:

- Ես կարծում եմ, որ այդ խնդիրն ավելի շատ կապված է կոնսենսուսային լուծման հետ, եւ խնդիրը շարունակում է մնալ օրակարգում:

- Կոնսենսուս չկա թեկնածուի՞, թե՞ ՀՀ-ի շուրջ:

- Չեմ կարող ասել, խնդիրը գուցե ժամկետի հետ է կապված:

- Բայց ՀՀ-ն այդ պարտականությունը դեռ մի տարի առաջ պետք է ստանձներ, երբ ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը:

- Բայց աշխարհն էլ իր զարգացումներում կայուն չէ: Հետեւաբար այդ հարցի քննարկումը մի փոքր տեղափոխելը կարող է պայմանավորված լինել ՀԱՊԿ ներքին խնդիրներով, որոնց շուրջ դեռ լիարժեք կոնսենսուս ձեռք չի բերվել:

- Չե՞ք կարծում, որ այս խնդիրը չէր առաջանա, եթե քարտուղարության ստանձնելու հերթը Հայաստանինը չլիներ: Եվ Բելառուսի կամ Ղազախստանի դեպքում նման խնդիր չէր առաջանա:

- Կարող էր եւ առաջանալ: Այդ կոնսենսուսում մեծ ու փոքր պետություններ չկան:

- Չե՞ք կարծում, որ ՌԴ-ն անդամ երկրներին կփորձի ներքաշել արեւմուտքի հետ ունեցած իր հակամարտության մեջ:

- Ոչ, որովհետեւ այդ հարաբերություններն էլ կարելի է հակառակ ուղղությամբ դիտարկել: ՆԱՏՕ-ն էլ կոշտ դիրքորոշում ունի մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ:

- Այո, բայց ՀՀ-ն ՆԱՏՕ-ի անդամ չէ, ՀԱՊԿ անդամ է:

- Բայց մենք համագործակցում ենք: Մեր արտաքին քաղաքական միջավայրը ի սկզբանե կառուցվել է այնպես, որ մեր պարագայում, իհարկե, թե խոշոր բախումները, թե անջրպետները ցանկալի չեն: Բայց մենք պետք է միշտ կարողանանք հասկանալ, թե որն է մեր անվտանգային գլխավոր երաշխիքը եւ մենք որ անվտանգային միջավայրում ենք գտնվում: Այդ առումով մեր ընտրությունը կատարել ենք դեռեւս 1992 թվականին եւ գտնվում ենք ՀԱՊԿ համակարգում: Իհարկե, մենք չենք ցանկանում այդ համակարգը խորը հակասության մեջ դնել այլ ռազմաքաղաքական համակարգերի հետ, բայց միեւնույն ժամանակ տեսնել սպառնալիքները, դրանք զգալ, վեր հանել եւ դրանց վերաբերյալ ունենալ հրապարակային դիրքորոշում, սա մեզ համար օրակարգային խնդիր է:

Տպել
2412 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ