Տնօրենը չի վիրավորել, դժգոհ են դիսցիպլինայից. «Փոքր Մհեր» համալիրում խորհրդակցություն է

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տարածքում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների բողոքի ակցիայի հետ կապված այս պահին կրթահամալիրում խորհրդակցություն է: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց կրթահամալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Մարտիրոսյանը:

Ի նշան նորանշանակ տնօրենի աշխատաոճի դեմ բողոքի, կրթահամալիրի սաները այսօր առավոտյան մարզահրապարակում շարային երթ են արել: Նրանք հայտարարել են, որ տնօրենն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում իրենց նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ թույլ տալով իրենց հասցեին:

Մարիամ Մարտիրոսյանը հայտնեց, որ իրենք անակնկալի են եկել աշակերտների ակցիայից եւ հիմա իրավիճակն են ուսումնասիրում՝ հասկանալու խնդրի արմատները:

«Կասկած անգամ չկար, որ դեպքերի նման զարգացում կարող է լինել: Առավոտյան իրավիճակը բոլորի համար էր անակնկալ: Մենք հայտարարությամբ հանդես կգանք, երբ մեր մեջ պարզենք, թե ստեղծված իրավիճակի արմատները որտեղից  են գալիս, սաների իրական պահանջը որն է, ինչից է սկսվել: Մամուլի հրապարակումները, թե իբր տնօրենը վիրավորել է, դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

Տեղեկացնենք, որ տնօրեն Վահագն Յաղմուրյանը, որից բողոքում են սաները՝ մեկ ամիս առաջ է նշանակվել: Մինչ այդ կրթահամալիրը ղեկավարել է տնօրենի պաշտոնակատարը, որն այսօր էլ շարունակում է աշխատել կրթահամալիրում:

Մեր հարցին, թե արդյո՞ք երեխաները պաշտոնակատարին են ուզում՝ Մարիամ Մարտիրոսյանը պատասխանեց. «Երեխաներն իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում: Շատ դժգոհություններ կապված են դիսցիպլինայի հետ: Իրականում չի եղել մի հրաման կամ ազդակ, որը մեր ներքին կանոնակարգին չի համապատասխանել: Միգուցե որոշակի խստություններ նրանց սրտով չեն եղել: Ու քանի որ մեր երիտասարդներն էլ ունեն բարձր քաղաքացիական դիրքորոշում, որոշել են օգտվել այդ իրավունքներից՝ մոռանալով պարտականությունների մասին: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ մենք էլ ենք իրավիճակին ծանոթանում, որովհետեւ բացարձակապես անակնկալի ենք եկել»:

Խոսելով կրթահամալիրի աշխատանքի մասին՝ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ առավոտվա միջադեպն արագ հարթվել է, երեխաները վերադարձել են իրենց դասապրոցեսին, որեւէ արտառոց դեպք այլեւս չի արձանագրվել:

Քիչ առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես եկավ: ԿԳՆ մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. ««Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու, խնդիրն արձանագրելու և ուսումնասիրելու նպատակով ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հանձնարարությամբ կրթահամալիր են այցելել ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, նախարարության մարզառազմական եւ արտաուսումնական կրթության վարչության պետ Արկադի Պետրոսյանը եւ ԿԳՆ այլ աշխատակիցներ:

Վերջիններս հանդիպել եւ զրուցել են կրթահամալիրի սովորողների հետ, ստեղծված իրավիճակը քննարկել նաեւ կրթահամալիրի տնօրենի, կառավարման խորհրդի նախագահի հետ: Սովորողները ԿԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել են, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ուսումնական աշխատանքների կազմակերպման ընթացքում առանձին դեպքերում չեն պահպանվել մանկավարժական մոտեցումները: Նախարարի հանձնարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի գլխավորությամբ, որն իրավիճակի ուսումնասիրությունից եւ անհրաժեշտ պարզաբանումից հետո կներկայացնի հիմնախնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:

Այս պահին ուսումնական գործընթացը վերականգվել է»:

Տպել
4194 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ