Մարզերում ամենաշատը բժիշկների կարիք են զգում

01/12/2016 schedule20:45

Հանրապետության մարզերում հիմնականում բժշկի մասնագիտությամբ մասնագետների թափուր հաստիքներ կան:

Ինչպես պարզեցինք, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գտնվող զբաղվածության կենտրոնների տվյալներից, հիմնականում տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկների պահանջարկ կա:

Տավուշի մարզի Բերք քաղաքի զբաղվածության կենտրոնի տնօրեն Մարտին Ապրեսյանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, թե այնպես չէ, որ մարզի բուժհաստատությունների միջին աշխատավարձը շատ ցածր է.

«Ուղղակի քիչ են դիմողները, միայն մեր խնդիրը չէ, բոլոր մարզերում էլ նույն վիճակն է. երիտասարդությունը  գերադասում է պերսպեկտիվայի համար մնալ քաղաքում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մյուս թափուր հաստիքներն արագ են համալրվում համապատասխան մասնագետներով:

Շիրակի մարզկենտրոն Գյումրիի զբաղվածության կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Ալեքսանյանը եւս անդրադարձավ բժիշկների խնդրին.

«Միշտ դժվար են համալրվում բժիշկների թափուր տեղերը, որովհետեւ աշխատավարձերը ցածր են, կենսամակարդակին չեն համապատասխանում»,- ասաց Սվետլանա Ալեքսանյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց կենտրոն մոտ 12 000 գյումրեցի է դիմել, որոնցից կարողացել են աշխատանքով ապահովել 180-ին:

Սյունիքի մարզի Կապանի զբաղվածության կենտրոնի տնօրենի տեղակալ Արայիկ Հայրապետյանը չի կարող խոսել, թե ինչու իրենց մարզում բժիշկների պակաս կա.

«Միգուցե աշխատավարձի խնդիրն է, կամ հեռու է տարածքը, դրա համար չեն ուզում գան»,- ասաց նա:

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի ԶԿ-ի գլխավոր մասնագետ Աիդա Սարգսյանն ասաց, որ Լոռու մարզում բժիշկների պակաս կա դեռ 2015 թվականից.

«Նյարդաբան, թերապեւտ, սոնոգրաֆիստ եւ այլ մասնագիտացում ունեցողների կարիք կա»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ հաշվառված 2300 քաղաքացուց կարողացել են 160 անձի համար աշխատաշուկայում տեղ գտնել:

Տեղեկացնենք, որ տարբեր մարզերում բուժհաստատություններում աշխատող բժիշկների աշխատավարձը տարբեր է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով. օրինակ՝ Կապանում բժշկի միջին աշխատավարձը 100-120.000 դրամ է:

Հիշեցնենք, որ բժշկի մասնագիտացումը Հանրապետության ամենաբարձր կրթական վճար ունեցող մասնագիտություններից է, որտեղ որոշ բաժինների տարեկան վարձավճարը մեկ միլիոն դրամ է:

Տպել
1895 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ