Հալեպն ամբողջությամբ ազատագրվել է ահաբեկիչներից. սիրիահայերը մեծ ցնծության մեջ են

13/12/2016 schedule11:30

Սիրիական բանակի ստորաբաժանումներն ու կամավորականների ջոկատներն այսօր վաղ առավոտյան գրավել են Հալեպում «Ալ Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների  վերջին հանգրվան հանդիսացող արեւելյան՝ Ֆիրդուս թաղամասը: Այդպիսով, 5 տարի տեւած տառապանքներից ու զրկանքներից հետո Հալեպն ամբողջությամբ ազատագրված է:

Հալեպի ազատագրումը ահաբեկիչներից մեծ ոգեւորություն ու ցնծություն է առաջացրել ոչ միայն քաղաքի բնակիչների, այլեւ ամբողջ Սիրիայի բնակչության շրջանում: Ինչպես տեղեկացրել է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը, տեղի հայերը եւս մեծ ցնծության մեջ են: «Այսօր պատմական օր է Հալեպի եւ ողջ Սիրիայի համար: Հարգանք՝ բոլոր նահատակներին, պատիվ՝ սիրիական բանակին եւ Հալեպի տոկացող ժողովրդին»,-գրել է «Գանձասար»-ը: 

Քաղաքի ազատագրումից հետո հայկական թաղամասերը վերջապես ազատվում են ահաբեկիչների պարբերական հրթիռակոծություններից, ինչի հետեւանքով տասնյակ սիրիահայեր են զոհվել: Ահաբեկիչների հարձակումների հետեւանքով տեղի հայությունը գտնվում էր ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի պայմաններում: Բացի այն, որ ահաբեկիչներն այսքան տարիների ընթացքում գազանաբար ոչնչացրել են քրիստոնյաներին ու այլ կրոնական փոքրամասնություններին, սիրիահայերի ֆիզիկական գոյությունը վտանգված էր ոչ միայն նրանց հավատքի, այլեւ նախագահ Բաշար Ասադին սատարելու համար: Թուրքիան, որը սիրիական հակամարտության հենց սկզբից սատարել է ահաբեկիչներին, ամեն գնով Բաշար Ասադին տապալելու մոլուցքից զատ, իր առջեւ խնդիր էր դրել ամբողջովին հայաթափել Հալեպը, որը Հայոց ցեղասպանության փաստի կենդանի վկայությունն է հենց իր սահմանների մոտ:

Ներկայումս Հալեպում բնականոն կյանքի վերադառնալու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են սկսվել: Քաղաքում փլատակների մաքրման, հասարակական տրանսպորտի երթեւեկության, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, հեռախոսային ու ինտերնետ կապի վերականգնման հապշտապ աշխատանքներ են իրականացվում: Առաջիկա օրերին ծրագրվում վերագործարկել օդանավակայանը, որը զգալիորեն վնասվել է: Քայլեր են ձեռնարկվում պարենամթերքի պակասը վերականգնելու ուղղությամբ:

Սիրիայի տնտեսական սիրտը համարվող Հալեպի ազատագրումը բեկումնային նշանակություն ունի եւ կարող է որոշիչ դեր խաղալ սիրիական հակամարտության կարգավորման առումով: Սպասվում է, որ Հալեպի ազատագրումից հետո սիրիական բանակի հիմնական ուժերը, որոնք կենտրոնացած էին այդ հատվածում, կարող են ուղղվել այլ վայրեր, որոնք ներկայումս գտնվում են «Ալ Նուսրա»-ի եւ «Իսլամական պետության» ու այլ ահաբեկչական խմբավորումների վերահսկողության ներքո:

Օրերս «Իսլամական պետության» կողմից հինավուրց Պալմիրայի զավթման պատճառը համարվում է այն, որ սիրիական բանակի հիմնական ուժերը ուղղվել էին Հալեպի ազատագրմանը, ինչից էլ ահաբեկիչները օգտվել են: Պալմիրայի վրա գրոհելով՝ «Իսլամական պետության», ըստ էության, նպատակ է ունեցել ոչ միայն գրավել այն, այլեւ այնպես անել, որպեսզի սիրիական բանակի հիմնական ուժերի մի մասը հանվեն Հալեպից եւ կանխվի քաղաքի ազատագրումը:

Տպել
2630 դիտում

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը