Հայկական ֆուտբոլային թիմերը վերսկսել են մարզումները

10/01/2017 schedule17:12

Հայկական ֆուտբոլային թիմերը նախապատրաստվում են 2016-2017 մրցաշրջանի գարնանային հատվածին: Հունվարի 2-րդ շաբաթվանից ոչ մի թիմ արդեն արձակուրդում չէ: Գյումրիի «Շիրակը», որը 34 միավորով գլխավորում է Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը, մարզումները վերսկսել է հունվարի 7-ից: Թիմը 1 արտասահմանյան հավաք է անցկացնելու: Փետրվարի 9-23-ը գյումրեցիները մարզվելու են Թուրքիայում՝ Անթալիայում: Armtimes.com-ի հետ զրույցում ակումբի մամուլի քարտուղար Աննա Թադեւոսյանը նշեց, որ ընկերական խաղերի մասին ակումբը դեռ վերջնական ծրագիր չի կազմել:

Գործող չեմպիոն «Ալաշկերտը», որն ընթացիկ մրցաշրջանում 30 միավորով 2-րդն է, արձակուրդից վերադառնում է այսօր: Բոլոր ֆուտբոլիստները՝ ինչպես տեղացիները, այնպես էլ լեգեոներներն արդեն Երեւանում են: Ինչպես ավելի վաղ armtimes.com-ի հետ զրույցում հայտնել էր, թիմի նոր գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, չեմպիոնները Երեւանում կմարզվեն մինչեւ հունվարի 30-ը: Հետո կմեկնեն Անթալիա: Այնտեղ հավաք կանցկացնեն հունվարի 31-ից փետրվարի 13-ը: Թուրքիայում նախատեսում են ընկերական 4 հանդիպում: Փետրվարի 13-ին «Ալաշկերտը» կվերադառնա Երեւան, 3 օր հետո կմեկնի ԱՄՆ, որտեղ 2 ընկերական խաղ կանցկացնի: Դրանցից մեկի դեպքում մրցակիցը կլինի ՀՀ հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյքը»: Այդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Լոս Անջելեսում:

27 միավորով 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Փյունիկը» ձմեռային դադարից հետո առաջին մարզումն անցկացրել է երեկ՝ հունվարի 9-ին: Առաջնության գարնանային հատվածի նախապատրաստության շրջանակներում Արտակ Օսեյանի սաները 2 ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, առաջին հավաքը կմեկնարկի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հունվարի 22-ին: Այդ ընթացքում թիմն ընկերական 2 հանդիպում կանցկացնի: 2-րդ հավաքը նախատեսվում է արտասահմանում: 2-րդ հավաքի մասին մանրամասներ ակումբը դեռ չի հայտնում:

«Գանձասար-Կապանը» (27 միավոր), որն անձնական ցուցանիշներով «Փյունիկին» զիջելու հետեւանքով 4-րդն է, մրցաշրջանի 2-րդ հատվածի նախապատրաստությունը նույնպես սկսել է երեկ: Ինչպես ավելի վաղ գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը տեղեկացրել էր, որոշ ժամանակ Երեւանում՝ «Միկա» մարզահամալիրում, մարզվելուց հետո թիմը հավաք է անցկացնելու Կապանում: Դրանից հետո 1 շաբաթ կրկին ֆուտբոլիստները մարզվելու են Երեւանում եւ 2-րդ հավաքն անցկացնելու են Անթալիայում:

Բոլորից վաղ մրցաշրջանի գարնանային հատվածին սկսել է նախապատրաստվել «Բանանցը»: Թիմը մարզվում է հունվարի 4-ից, սակայն ոչ ամբողջական կազմով: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, հունվարի 7-ից բոլոր ֆուտբոլիստներն արդեն գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի տրամադրության տակ են: 1-ին ուսումնամարզական հավաքը թիմը կանցկացնի հունվարի 27-ից փետրվարի 5-ը Կրասնոդարի երկրամասում, 2-րդը՝ փետրվարին՝ Անթալիայում: 1-ին հավաքի ընթացքում, որն ավելի շատ ֆիզիկական բնույթ է կրելու, «Բանանցը» նախատեսում է անցկացնել 2, իսկ 2-րդ հավաքի ընթացքում՝ 5 ընկերական հանդիպում: Ընթացիկ առաջնությունում Ոսկանյանի սաները 16 միավորով ընթանում են նախավերջին՝ 5-րդ, տեղում:

Առաջնության ետնապահ «Արարատը», որը 6 միավորով 6-րդ տեղում է, Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ մարզումները վերսկսել է այսօր: Թիմ մարզվում է Ձորաղբյուրի մարզաբազայում: Armtimes.com-ի հետ զրույցում ակումբի մամուլի ծառայությունից ասացին, որ հավաքների ծրագիրը կազմելու ուղղությամբ դեռ աշխատանքներ են տարվում, սակայն մի բան հստակ է, որ ի տարբերություն առաջնության մի քանի այլ թիմերի՝ «Արարատն» Անթալիայում չի մարզվի: Հայկական թիմերը հաճախ են հավաքներ անցկացնում Թուրքիայում, սակայն «Արարատը» երբեք հարեւան այդ երկիր չի մեկնում:

Այս տարի մի շարք հայկական թիմեր նախապատրաստական շրջանը նախատեսել են անցկացնել Թուրքիայում, որպեսզի իրենց կազմում հանդես եկող հայ ֆուտբոլիստները կարողանան մասնակցել ՀՀ հավաքականի ընկերական հանդիպմանը: Փետրվարի 12-ին մեր ընտրանին ուժերը չափելու է Ուզբեկստանի հետ:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը վերսկսելու է մարտի 4-ին: 18-րդ տուրի շրջանակներում տեղի են ունենալու «Բանանց»-«Ալաշկերտ», «Գանձասար-Կապան»-«Փյունիկ» , «Արարատ»-«Շիրակ» հանդիպումները:

Տպել
1559 դիտում

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին