Արթուր Ոսկանյան. արդյունքից գոհ չեմ, բայց ինձ թվում է՝ «Բանանցը» 1 քայլ առաջ է կատարել

17/12/2016 schedule01:23

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը կցանկանար, որ իր ղեկավարությամբ թիմն ավելի լավ արդյունքներ գրանցեր: Նա գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել է ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 9-րդ տուրից, երբ մոտ 1 տարի երեւանյան թիմում աշխատելուց հետո հեռացավ իսպանացի Տիտո Ռամալյոն: Այդ ժամանակ՝ «Բանանցը» 12 միավորով 3-րդն էր: Մարզչի փոփոխության հետ մեկտեղ փոխվեց նաեւ ակումբի քաղաքականությունը: Աստիճանաբար 1-ին թիմ հրավիրվեցին «Բանանց 2»-ի երիտասարդները: Այժմ «Բանանցը» 16 միավորով նախավերջին՝ 5-րդ, տեղում է՝ 11 միավորով զիջելով «Փյունիկին» ու «Գանձասար-Կապանին»: Armtimes.com-ի հետ զրույցում Ոսկանյանը նշեց, որ պատրաստ էր դեպքերի նման ընթացքին:  

«Մենք մի քիչ ռիսկի դիմեցինք: Հասկանում էինք, որ միանգամից փոփոխություն անելու դեպքում, դժվար է լինելու, բայց պատրաստ էինք, անձամբ ես պատրաստ էի, որ հաջողություններն անմիջապես չեն գալու, որովհետեւ նոր խաղ էինք ուզում ձեւավորել, նոր տակտիկա... դժվար է այդ ամենը մի քանի ամսում անելը: Ամեն դեպքում այս 10 խաղում մենք դա ինչ-որ չափով կարողացանք. արդեն «Բանանցը», իմ կարծիքով, ունի իր ձեռագիրը, ու ամենակարեւորը՝ հետեւից եկող երիտասարդները շանսեր ունեն», - ասաց նա:

Առաջնության աշնանային հատվածի ավարտից մի քանի տուր առաջ «Բանանցը» հրաժարվեց մի քանի լեգեոներներից: Հեռացան պաշտպաններ Յասմին Մեցինովիչը (մակեդոնցի), Սոսլան Կաչմազովը եւ հարձակվող Ացամազ Բուրաեւը (2-ն էլ ռուսաստանցի): Ակումբը սա բացատրեց նրանով, որ այսուհետ շեշտը դնելու է իր հայ երիտասարդների վրա:

«Բոլորի հետ զրուցել ենք ու առանձին բացատրել ենք՝ ինչու չենք աշխատում նրանց հետ: Եթե լեգեոները գալիս է 10 անգամ ավելի աշխատավարձ է ստանում հայ երիտասարդից ու ոչ մի բանով չի տարբերվում նրանից, իմաստ էլ չեմ գտնում, որ նա մնա», - ասաց Ոսկանյանը:

Լեգեոներների հետ հեռացավ նաեւ կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որը հրավիրվում է ՀՀ ազգային հավաքական: Ոսկանյանը նշում է, որ նրան իրեն ցույց տալու հնարավորություն տվել է, սակայն նա չի արդարացրել իր սպասելիքները:

«Շանս տվեցինք, բայց նրա դիրքում ունեինք երիտասարդներ: Նրան ասացինք. «Դու հավաքականում խաղում ես, եթե ուզում ես, կարող ես քեզ թիմ գտնել արտասահմանում»: Եթե տարբերություն չկա ազգային հավաքականի խաղացողի, փորձառու ֆուտբոլիստի եւ երիտասարդի միջեւ, իհարկե պետք է երիտասարդին շանս տանք», - ասաց մարզիչը:

Նա նաեւ ավելացրեց, որ վերը նշված խաղացողների պայմանագրերը խզվել են մինչեւ ձմեռային դադարը, երբ առաջնությունը դեռ ընթացքի մեջ էր, քանի որ ցանկացել են խաղացնել երիտասարդներին: Այդ պարագայում այս փորձառու ֆուտբոլիստները խաղաժամանակ չէին ստանալու, ինչը, ըստ Ոսկանյանի, գեղեցիկ չէ: Բացի այդ՝ այսպես, մարզչի կարծիքով, նրանք նոր թիմ գտնելու ավելի շատ ժամանակ կունենան:

Ձմեռային դադարի ընթացքում թիմը կհամալրվի «Բանանց 2»-ի որոշ խաղացողներով: Ինչպես նշում է Ոսկանյանը, այդ կազմով իրենք կփորձեն, որքան հնարավոր է, հեռուն գնալ առաջնությունում եւ Գավաթի խաղարկությունում, որի շրջանակներում կիսաեզրափակչում մրցելու են «Փյունիկի» դեմ:

Այս շրջանում «Բանանցն» արձակուրդում է: Մարզումները վերսկսվելու են 2017 թ. հունվարի 4-ին: Հունվարի 27-ից 10 օրով հավաք են անցկացնելու Ռուսաստանում: Փետրվարի 11-ից 9 օրով մարզվելու են Անթալիայում, ինչպես մի քանի այլ հայկական թիմեր: Փետրվարի 25-ին էլ՝ մինչեւ առաջնությունը վերսկսելը, ընկերական խաղ կանցկացնեն Հայաստանում «Արմավիրի» դեմ:

Տպել
1992 դիտում

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում