Այսօր Վեյկ Ան Զեեում մեկնարկում է աշխարհի ամենահին շախմատային մրցաշարերից մեկը

Այսօր Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկում է աշխարհի ամենահին շախմատային մրցաշարերից մեկը՝ «Tata Steel Chess» փառատոնը, որի գլխավոր մրցաշարում հանդես է գալու մեր Լեւոն Արոնյանը: 1938 թվականից անցկացվող այս փառատոնը մինչեւ 1999 թվականը կրում էր «Hoogovens Wijk aan Zee», 2000-2010 թվականներին՝ «Corus tournament», իսկ 2011-ից սկսած՝ «Tata steel» անվանումները: Անվանումների փոփոխությունները  բոլոր դեպքերում կապված են եղել մրցաշարի հովանավորների հետ, բայց փառատոնը մշտապես անցկացվել է Վեյկ Ան Զեե քաղաքում ու շախմատային աշխարհում այն ավելի շատ հայտնի է հենց քաղաքի անվամբ ու մեծ հեղինակություն եւ մասսայականություն է վայելում:

Հատկանշական է, որ աշխարհի չեմպիոն դարձած գրեթե բոլոր շախմատիստները, բացառությամբ Վասիլի Սմիսլովի եւ Ռոբերտ Ֆիշերի, դարձել են Վեյկ Ան Զեեի մրցաշարի հաղթող, իսկ ամենաշատը՝ 5-ական անգամ հաղթող են դարձել աշխարհի ներկա եւ նախկին չեմպիոններ նորվեգացի Մագնուս Կառլսենը եւ հնդիկ Վիշվանաթան Անանդը: 4-ական անգամ Վեյկ Ան Զեեի մրցաշարի հաղթող են դարձել աշխարհի նախկին չեմպիոն Մաքս Էյվեն (Հոլանդիա), ինչպես նաեւ Լայոշ Պորտիշը (Հունգարիա), Վիկտոր Կորչնոյը (ԽՍՀՄ) եւ Լեւոն Արոնյանը: Ընդ որում, Վեյկ Ան Զեեի վերջին 5 մրցաշարերը ունեցել են ընդամենը 2 հաղթողներ. 3 անգամ՝ Կառլսենը եւ 2 անգամ՝ Արոնյանը: Ահա այսպիսի փայլուն արդյունքներ է ցույց տվել Արոնյանը «Tata Steel Chess»-ում: Բայց 2015-ին Արոնյանը Վեյկ Ան Զեեում ցուցադրեց իր ամենաանհաջող արդյունքը՝ 14 շախմատիստների պայքարում զբաղեցրեց ընդամենը 9-րդ տեղը, իսկ անցյալ տարի ընդհանրապես չմասնակցեց «Tata Steel Chess»-ին: 1 տարվա բացակայությունից հետո Լեւոնը վերադառնում է Վեյկ Ան Զեե:

Այսօր մեկնարկող «Tata Steel Chess 2017» փառատոնի գլխավոր մրցաշարին մասնակցում են 14 շախմատիստներ, այդ թվում՝ դասական շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը (վարկանիշը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 2840), կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2785), ինչպես նաեւ Ուեսլի Սոն (ԱՄՆ, 2808), Լեւոն Արոնյանը (2780), Անիշ Գիրին (Հոլանդիա (2773), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան, 2767), Պենտելա Հարիկրիշնան (Հնդկաստան, 2766), Պավել Էլյանովը (Ուկրաինա, 2755), Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան, 2750), Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան, 2736), Վեյ Յուն (Չինաստան, 2706), Ռիհարդ Ռապորտը (Հունգարիա, 2702), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա, 2695) եւ Բաշկարան Ադհիբանը (Հնդկաստան, 2653): Մրցաշարը համապատասխանում է ՖԻԴԵ-ի 21-րդ դասին, մասնակիցների միջին վարկանիշն է 2751:

Այսօր կայանալու է մրցաշարի բացման արարողությունը, իսկ վաղը՝ 1-ին տուրը: Վերջին՝ 13-րդ տուրը կայանալու է հունվարի 29-ին: Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, 2 տուրեր լինելու են «արտագնա». հունվարի 19-ին նախատեսված 5-րդ տուրի պարտիաները անցկացվելու են Ռոտերդամի 51 հազարանոց «Ֆեյենորդ» ֆուտբոլային ստադիոնում, ընդ որում, սա կլինի առաջին դեպքը, երբ շախմատային պարտիաներ կխաղացվեն ֆուտբոլային ստադիոնում, իսկ հունվարի 25-ին կայանալիք 10-րդ տուրի պարտիաները կհյուրընկալի Հարլեմի ֆիլհարմոնիայի դահլիճը: Ավելացնեմ, որ պարտիաները սկսվելու են Երեւանի ժամանակով 16:30-ին:

Տպել
2086 դիտում

Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ, գյուղի 13 բնակիչ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին

Անբարոյականությունը՝ քաղաքական պայքարի անվան տակ

Ֆրանսիան ու Գերմանիան առաջարկում են Թեհրանի միջուկային գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսել

Զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք

«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում

Դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի եւ մեղադրանքների համար. Հայրապետյան

Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները

Գնահատման կեղծ եզրակացությամբ պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքով քրգործ է հարուցվել

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը բուհերում այլևս պարտադիր չի՞ լինի. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

Թուրքիան խոստանում է պատասխանել Թրամփի պատժամիջոցներին, ԱՄՆ-ը նշում՝ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները

Արմեն Գրիգորյանը ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին

Հայաստանը Ռուսաստանում գրանցել է ապրանքների ներմուծման ռեկերդային՝ 22% ցուցանիշ

Շուտով Երեւանից Միլան հնարավոր կլինի մեկնել 28 եվրոյով, Երեւանից Բեռլին՝ 40 եվրո 99 ցենտով. տոմսերն արդեն վաճառքում են

ՀՀ ոստիկանապետի ժ/պ-ի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին

Մխիթարյանը շարք կվերադառնա մոտ 1 շաբաթից

Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն. ՀՀ ԱԳՆ