Իմպորտոզամիշչենիե. Էս էր մնացել պակաս

Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ուշագրավ, չափազանց ուշագրավ հայտարարություն արեց:

«Հանձնարարում եմ տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել եւ 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների»,- հայտարարեց նա:

Ինչո՞վ է սա ուշագրավ: Ովքեր հետեւում են ռուսական լրատվամիջոցներին, ապա նրանց հաստատ ծանոթ է «իմպորտոզամիշչենիե» բառը: Սա հենց նույն «ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելն է»: Շատ գեղեցիկ է հնչում, չէ՞: Պատկերացրեք, շատ ապրանքներ, որ ներկրում ենք, սկսում ենք ինքներս արտադրել ու սպառել: Աշխատատեղեր են բացվում, արտադրություն է զարգանում...: Իրոք, շատ գրավիչ է: Բայց՝ միայն տեսականորեն: Գործնականում ներմուծման փոխարինումը հնարավոր չէ անել վարչապետի հայտարարությամբ, կառավարության որոշմամբ, նախագահի հրամանագրերով կամ նույնիսկ Սահմանադրությամբ: Ներմուծման փոխարինումը կարող է լինել միայն տնտեսության ընդհանուր զարգացման հետեւանք: Ընդ որում, թե՛ որակական, եւ թե՛ քանակական զարգացման հետեւանք:

Եվ դա շատ հեշտ է ապացուցել տարբեր ապրանքների օրինակներով: Վերցնենք լուցկին, գրիչը, կրակայրիչը, հեռուստացույցը, սառնարանը, ավտոմեքենան....: Ասենք, որեւէ երկրում գործող X ֆիրման տարեկան արտադրում է 10 միլիարդ հատ կրակայրիչ: Հայաստանը սպառում է տարեկան մեկ միլիոն հատ: Կրակայրիչի «իմպորտոզամիշչենիայի» դեպքում, Հայաստանում պետք է արտադրվի մեկ միլիոն հատ կրակայրիչ: Տնտեսագիտության օրենքներով եւ պարզ տրամաբանությամբ, Հայաստանում արտադրված 1 միլիոն հատ կրակայրիչներից յուրաքանչյուրի ինքնարժեքն էականորեն բարձր կլինի, քան X ֆիրմայի արտադրած 10 միլիարդ հատ կրակայրիչներից յուրաքանչյուրինը: Այսինքն՝ ցանկացած պարագայում մեզ մոտ արտադրված կրակայրիչը լինելու է անմրցունակ: Այդ իսկ պատճառով բոլորովին իմաստ չունի կառավարության որոշմամբ կրակայրիչների ներմուծման փոխարինում իրականացնել: Իսկ եթե գտնվի որեւէ գործարար, որն իր միջոցներով, իր ռիսկի հաշվին կորոշի կրակայրիչ արտադրել Հայաստանում, ապա կառավարությունը այդտեղ անելիք չունի:

Թե ով ինչ պետք է արտադրի,  ամենեւին էլ կառավարության գործը չի: Կառավարության գործը մեծ հաշվով այն է, որ հավասար պայմաններ ապահովի բոլոր արտադրողների համար, եւ այդ հավասար պայմանները լինեն ավելի գրավիչ, քան այլ երկրներում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե կառավարությունը ստեղծում է այդպիսի պայմաններ եւ դրան զուգահեռ խթանում նոր տեխնոլոգիաների ներդրումը եւ նպաստում հանրության կրթական մակարդակի բարձրացմանը, ապա տնտեսությունը ունենում է երկարատեւ ու կայուն զարգացում:

Վարչապետի հայտարարությունն իր մեջ շատ մռայլ մեսիջ է պարունակում: Դա նշանակում է, որ կառավարությունը չի էլ փորձելու հավասար պայմաններ ապահովել, չի քանդելու մոնոպոլիաները, չի վերացնելու առանձին գործարարների ունեցած արտոնությունները...: Դրա փոխարեն տարբեր գերատեսչությունների չինովնիկներ իրենց ֆանտազիաների եւ արտադրության մասին ունեցած պատկերացումներից ելնելով՝ կազմելու են ապրանքների ցանկ, որոնց ներմուծման փոխարինման ուղղությամբ կառավարությունը պետք է ինչ-որ քայլեր անի:

Կրկին բերենք մի օրինակ: 5-6 տարի առաջ հայտնի օլիգարխ ու մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն) վերագործարկեց Սպիտակի շաքարի գործարանը ու շաքարը ներկրելու փոխարեն սկսեց իբր ինքն արտադրել: «Իմպորտոզամեշչենիայի» դասական օրինակ է, մանավանդ հաշվի առնելով, որ այդ գործում ստացավ պաշտոնական ու ոչ պաշտոնական բազմաթիվ արտոնություններ:

Հիմա նա իր արտադրած շաքարը վաճառում է 405 դրամով, իսկ Մոսկվայի «Աշան» ցանցում շաքարը վաճառվում է 330 դրամով: Այսպիսի՞ «իմպորտոզամեշչենիա» է ուզում Կարեն Կարապետյանը: Ակնհայտ է, չէ՞, որ դա որեւէ օգուտ մեր երկրին չի բերում: Ավելին` ահռելի վնասներ է բերում: Իսկ ինչ պետք է աներ կառավարությունը, օրինակ, շաքարի ոլորտում: Պետք է ապահովեր այնպիսի պայմաններ, որ ցանկացողները կարողանային ցանկացած երկրից ցանկացած քանակությամբ շաքար բերել: Իսկ այդպիսի պայմաններ մեր որեւէ կառավարություն այդպես էլ չկարողացավ ապահովել տարիներ շարունակ:     

Իսկ մինչ ներմուծումը փոխարինելու մասին մտածելը գուցե կառավարությունը փորձեր աջակցել մեր արտադրողներին: Էլի մի քանի օրինակ: Մեր գերատեսչությունները պետբյուջեի հաշվին հսկայական ծավալների գնումներ են անում: Ամիսներ առաջ կառավարությանն առաջարկվեց պետգնումների շրջանակներում արտասահմանյան արտադրության օճառի փոխարեն գնել տեղական արտադրության բավական բարձր որակի եւ զգալիորեն ավելի էժան օճառներ: Առաջարկությունը չընդունվեց: Երեւանի քաղաքապետարանին առաջարկվեց գնել տեղական արտադրության մանկական սղարաններ: Քաղաքապետարանը նախընտրեց սղարանները ներմուծել Չինաստանից` ավելի թանկ գնով: Կան դեպքեր, երբ պետական կառույցները համակարգչային ծրագրավորման պատվերները տալիս են այլ երկրների այն դեպքում, երբ մեր մասնագետները դա անում են հրաշալի եւ ավելի ցածր գներով: Այս օրինակներին մենք առաջիկայում կանդրադառնանք ավելի մանրամասն:

Իհարկե, աբսուրդ է, երբ Հայաստան է ներկրվում, ասենք, ծիրանի ու սալորի չիր: Պետք է, անշուշտ, ուսումնասիրել, թե ինչու մեր գյուղացիները չեն կարողանում ապահովել չրի ներքին պահանջարկը, այդ ինչն է նրանց խանգարում, եւ վերացնել այդ խոչընդոտները: Կառավարության եւ պետական գերատեսչությունների հիմնական խնդիրը հենց դա է:

Շատ հետաքրքիր կլինի տեսնել այն ցանկը, որը, ինչպես հանձնարարեց վարչապետը, պետք է 20 օրից ներկայացնեն նախարարները: Հետաքրքիր է, թե այդ ով է կարողանալու 20 օրվա ընթացքում նախ՝ ընտրել ապրանքները, եւ հետո գնահատել դրանց արտադրության համար անհրաժեշտ ծախսերը, ակնկալվող եկամուտները, շահութաբերությունը, ուսումնասիրել շուկան եւ այլն: Իրոք՝ շատ հետաքրքիր է:

Տպել
8485 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին