ՀՀԿ-ն եւ իր մականունավորները. Ծառուկյանը խնդիրներ է հարուցել

Գագիկ Ծառուկյանը քաղաքականության փակված էջը բացելով՝ կրկին խառնել է Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերը:

Բանն այն է, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների նման այս անգամ նույնպես իշխանությունները որոշել էին բավականին սոլիդ ցուցակով ներկայանալ ապրիլյան խորհրդարանական ընտրություններին: Ճիշտ է, նրանք իրենց հատկապես ռեյտինգային ցուցակներում ընդգրկելու են բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են ձայն բերել կուսակցությանը, բայց առանձնապես մտադիր էլ չէին նրանց Ազգային ժողով բերել:

Պարզապես ընդգրկում են ցուցակ՝ իրենց օգտին աշխատելու համար: Այս դեպքում խոսքը վերաբերում է հատկապես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին, որոնց մի մասը թաղային հեղինակություններ են, քրեական անցյալ ունեն եւ մականունավոր են:

Բայց քանի որ Ծառուկյանը կրկին մտավ քաղաքականություն եւ ոչ միայն իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, այլեւ լայն դաշինքով պետք է մասնակցի ընտրություններին, իշխանությունները կրկին վտանգ են զգացել: Խնդիրն այն է, որ վերը նշված մարդիկ որոշակի դժգոհություններ ունեն Ս. Սարգսյանից եւ չի բացառվում, որ չցանկանան աշխատել ՀՀԿ-ի օգտին:

Ավելին, բոլորովին չի բացառվում, որ նրանք աշխատեն Ծառուկյանի օգտին, քանի որ նրանց մեծ մասը լավ հարաբերություններ ունի նրա հետ: Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ իշխանությունները կրկին ապավինեն սույն անձանց հնարավորություններին ու նրանց այս անգամ էլ ընդգրկեն ցուցակ, նաեւ խորհրդարան բերեն:

Մհեր Սեդրակյանը, օրինակ, գաղտնիք չէ, որ Էրեբունի համայնքում մեծ ազդեցություն ունի, նա ազդեցություն ունի նաեւ քրեական աշխարհում: 2012թ. խոսվում էր, թե Ս. Սարգսյանը նրան խորհրդարան բերելու մտադրություն չի ունեցել, բայց երբ հասկացել է, որ ՀՀԿ-ի գործերը վատ են, խնդրել է մտնել ցուցակ եւ աշխատել թե՛ իր, թե կուսակցության օգտին: Նույնը կարող ենք ասել նաեւ Գագիկ Բեգլարյանի մասին:

Հիշեցնենք, որ իշխանությունները նրան Երեւանի քաղաքապետի պաշտոնից հեռացրին 2010թ. Պլասիդո Դոմինգոյի հայտնի համերգի ժամանակ կատարված միջադեպի արդյունքում: Իհարկե, այն ժամանակ կարծիք կար, թե դա ընդամենը լավ առիթ էր նրան հեռացնելու համար, բայց արդեն 2012-ին Սերժ Սարգսյանը ստիպված նրան էլ ետ բերեց քաղաքականություն եւ ընդգրկեց ՀՀԿ ցուցակ, որ իրենց համար ձայներ բերի ու հանկարծ այլ ուժի օգտին չաշխատի:

Նման բազմաթիվ մարդկանց կարելի է հիշել՝ Սուրիկ Խաչատրյան, Հովիկ Աբրահամյան, Աշոտ Աղաբաբյան, որոնց բոլորին Սերժ Սարգսյանը հավաքեց ու լցրեց մի կաթսայի մեջ, որ այլ տեղ չփախչեն: Հիմա այդ մարդիկ Սերժ Սարգսյանի հետ կրկին խնդիրներ ունեն: Եվ եթե վերջինս նրանց ամբիցիաները չբավարարի, ապա կարող են հանգրվանել մրցակցի՝ Գագիկ Ծառուկյանի ճամբարում: Եթե անգամ Ծառուկյանը, վերադառնալով՝ իշխանության խաղն է խաղում, միեւնույն է, նա դժվար թե հոգու խորքում հաղթելու հույս չփայփայի: Այնպես որ, իշխանությունները չեն կարող վերը նշված մարդկանց թողնել իրենցից հեռու:

Սերժ Սարգսյանը հիմա ոչ Գագիկ Ծառուկյանի, ոչ էլ հիշատակված մարդկանց դեմ չի կարող ինչ-որ գործեր սկսել: Նախընտրական շրջան է, եւ եթե իշխանություններն իրենց ուժային, հարկային կամ այլ լծակներով փորձեն ճնշել նման մարդկանց, դա հանրությունը կընկալի որպես քաղաքական հետապնդում եւ ավելի շատ ի վնաս իշխանության կաշխատի:

Եթե 2015 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանը Ծառուկյանին կարողացավ հեռացնել քաղաքականությունից եւ դրանից որոշակի դիվիդենտներ ստացավ, ապա հիմա նման քայլի գնալու դեպքում հակառակ էֆեկտը կստանա եւ կավելացնի Ծառուկյանի համախոհներին: Չէ որ վերջինս ընդամենը ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: Ահա թե ինչու է վտանգավոր իրավիճակ առաջացել ՀՀԿ-ի նախընտրական մտադրությունների համար: Իշխանություններն այս անգամ նորից կանգնած են իրենց նախընտրական ցուցակն ու այլ մտադրություններն արմատական փոփոխության ենթարկելու խնդրի առաջ:

Երեկ մենք փորձեցինք ՀՀԿ-ից ճշտել, թե իրենց մականունավոր եւ հեղինակավոր կուսակիցներին կրկի՞ն ցուցակում են ընդգրկելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նախ չհամաձայնեց մեր այդ ձեւակերպման հետ, այնուհետեւ հավելեց, թե ցուցակին վերաբերող հարցեր դեռ չեն քննարկել:

«Ճիշտ է, գործընթացներն ընթանում են, բայց պաշտոնական դիրքորոշման տեսանկյունից, դեռ հստակեցում չկա: Աշխատանքները շարունակվում են, մենք մինչեւ փետրվարի 16-ը ժամանակ ունենք»,- ասաց նա:

Իսկ Գագիկ Ծառուկյանի վերադարձը կրկին մեծ ազդեցություն չի՞ ունենա ՀՀԿ-ի ցուցակի կամ նախընտրական ծրագրերի վրա:

«Որեւէ մեկի մուտքն ու ելքը մեր հաշվարկները չի կարող խանգարել»,- չհամաձայնեց Թադեւոսյանը:

«Այո, Ծառուկյանի վերադարձի արդյունքում Սերժ Սարգսյանը կրկին ապավինելու է իր հայտնի հենարաններին: Խաղը գնում է այսպես ասած՝ օրենքի շրջանակներում: Այս դեպքում Սերժ Սարգսյանը ոչինչ չի կարող անել, քանի որ Գագիկ Ծառուկյանն ընդամենը ընտրական գործընթացներին մասնակցելու հայտ է ներկայացրել: Այս փուլում էլ կարող են Ծառուկյանին ճնշել, բայց այս փուլում Սերժ Սարգսյանը շահած դուրս չի գա, եթե կոշտ միջամտության գնա այնպես, ինչպես դա արեց 2015 թվականի փետրվարին»,- հակադարձեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Տպել
10162 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին