Մհեր Սեդրակյանի տղան «Ծառուկյան դաշինք»-ում

23/01/2017 schedule17:43

«Ծառուկյան դաշինք»-ում այս օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակի կազմման ուղղությամբ: Մինչ այդ էլ հունվարի 21-ին Գագիկ Ծառուկանին պատկանող «Երեւանի գինու-օղու կոմբինատ»-ի գրասենյակում («կանյաչնի») «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ Իշխան Զաքարյանը ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ շտաբի նիստ է անցկացրել:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Իշխան Զաքարյանը հավաստիացրել է, թե լուրջ պայքար պետք է ծավալել ապրիլի 2-ին ընդառաջ: Երեւան քաղաքի տարածքային կառույցներից մեկի ներկայացուցչին հետաքրքրել են Էրեբունի վարչական շրջանի աշխատանքները: Իշխան Զաքարյանը վստահեցրել է, որ Էրեբունիում ամեն բան լավ է լինելու, ավելի լավ, քան նախկինում է եղել: Իշխան Զաքարյանն ակնարկել է, որ իրենք ունեն ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի անվերապահ աջակցությունն այդ տարածքում: Հիշեցնենք, որ Սեդրականն ԱԺ պատգամավոր է դարձել Էրեբունի վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքից:

Նմանատիպ հանդիպում մինչ ցուցակի ձեւավորումը ԲՀԿ-ում էլ չի լինելու, բոլորը սպասում են ցուցակը կազմելուն: Անհատների հետ բանակցություններն անձամբ Գագիկ Ծառուկյանն է վարում Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող իր ամառանոցում (չշփոթել առանձնատան հետ): Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե իշխանությունները ճնշումներ չգործադրեն, ապա Մհեր Սեդրակյանի որդին՝ Կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, կհայտնվի «Ծառուկյան դաշինքում», հակառակ դեպքում Սեդրակյանները ոչ բացահայտ կսատարեն Ծառուկյան դաշինքի թեկնածուին, որը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 4 ընտրատարածքում:

Հիշեցնենք, որ Մհեր Սեդրակյանն իշխանություններից վիրավորվել էր իր տանը 2016 թվականին տեղի ունեցած խուզարկությունից հետո. նա նույնիսկ ԱԺ-ի վերջին նստաշրջանի աշխատանքներին չէր մասնակցում:

Տպել
9707 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին