Երևան
-3 °C
ՀՀԿ խորհրդի նիստից առաջ, որը տեղի կունենա հունվարի 26-ին, հայտնի են դառնում խորհրդի կազմում հայտնվող նորեկների անունները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը մինչ նիստի կայանալը սոցիալական ցանցում արդեն շնորհավորանքներ է ընդունում ՀՀԿ խորհրդում ներգրավվելու կապակցությամբ: «Այսուհետ` ՀՀԿ ներկայացուցչական բարձրագույն մարմնի` ՀՀԿ խորհրդի նոր կազմի անդամ եմ: Ես կյանքումս լիքը վարկեր եմ ստացել, բայց այս մեկը ամենակարեւորն է` վստահության վարկը...: Հուսամ պատվով կարդարացնեմ վստահությունը»,- գրել է Մամիջանյանը ու ՀՀԿ-ի տարբերանշանն է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցության գործադիր մարմինը, ըստ կանոնադրության, կարող է այս կամ այն կուսակցականին ընդգրկի խորհրդի կազմում:
Ի դեպ, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, որը վերջերս է անդամակցել ՀՀԿ-ին մինչ օրս խորհրդի անդամ չէ, սակայն զբաղեցրած պաշտոնից ելնելով նա հունվարի 26-ի նիստում կընդգրկվի խորհրդի կազմում:
«Այլ անձինք կան, շուտով կհրապարակվի անունները, կծանոթանաք»,- ասաց Ռուբեն Թադեւոսյանը՝ անուններ չնշելով:
Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի
Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)
Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար
Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը
Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար
Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում
Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան
ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ
Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը
ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր
Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին
Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»
ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին
© 2019 Հայկական ժամանակ