Երբ կան ընտրակաշառքները. Բա ներդրումներ կլինեն

04/03/2017 schedule15:15

Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու գործընթացը ոչ մի կերպ տեղից չի շարժվում: Եվ դա՝ չնայած այն բանին, որ մեր պաշտոնյաները բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով խոսում են այդ մասին:

Հիմնական «շոգեքարշը», իհարկե, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է, որին պետք է արժանին մատուցել իր համբերատարության ու համառության համար: Թվերը արդեն բոլորը անգիր գիտեն: Սեղանին դրված են 3.2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր, որից 800-850 միլիոն դոլարի ներդրումը այս տարվա ընթացքում վարչապետը գնահատում է իրականանալի: Իսկ ընդհանրապես քննարկման փուլում են 5.3 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր...: Դժվար է հաշվել, թե արդեն քանի անգամ է վարչապետը ներկայացրել այս թվերը, բայց որ էլի բազում անգամ կասի, թերեւս կասկածից վեր է: Երեկ էլ վարչապետը այս մասին ասում էր արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ:  «Չափազանց կարեւորում ենք ձեր աշխատանքը, որովհետեւ արտաքին աշխարհը շատ դեպքերում մեր երկիրը ճանաչում է ձեր միջոցով: Մեծ է ձեր դերակատարությունն արտերկրում Հայաստանի՝ որպես գործարարությամբ զբաղվելու եւ ներդրումներ իրականացնելու, մեր ընկերությունների շահերն առաջ մղելու, ՀՀ ներդրումային հնարավորությունների եւ պայմանների մասին տեղեկատվությունն օտարերկրյա ներդրողներին առավել հասանելի դարձնելու գործում»,- ասել է վարչապետը հավաքի ժամանակ:

Ըստ վարչապետի, դիվանագիտական կորպուսը պետք է առավել գործուն եւ ակտիվ ներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորությունները: «Եկեք մենք ուղղակի թեւերներս քշտենք, սկսենք աշխատել»,- ասել է վարչապետը: Նրա այս հորդորի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: Տարօրինակը թերեւս այն է, թե ում է ուղղում իր հորդորը վարչապետը: Քանի դեսպան կարող ենք գտնել մեր դիվանագիտական կորպուսում, որ կարող է ներդրողների հետ քննարկել Հայաստանում որեւէ բիզնեսի մեջ ներդրում անելու վերաբերյալ հարցեր: Նախ դա բավականին մասնագիտական նրբություններ ունի: Եթե խոսքը ընդհանուր ներդրումային միջավայրի մասին է, ապա պոտենցիալ ներդրողները դեսպաններից չէ, որ պետք է դա իմանան: Կարելի է պարզապես «գուգլել» եւ իմանալ, թե ինչ պլպլան տեղեր ենք գրավում տարատեսակ դուինգբիզնեսներում: Իսկ այն, թե ինչու նման փայլուն ցուցանիշներ ունեցող Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները գրեթե զրոյական են, դեսպանները բացատրել հաստատ չեն կարող: Բացի դրանից, մեր դեսպանների մեծ մասին չի էլ հետաքրքրում` ներդրումներ կլինեն մեր տնտեսության մեջ, թե ոչ: Նրանք ավելի շատ մտահոգված են իրենց անձնական բիզնեսներով, շոփինգներով եւ այլն:

Տեսականորեն այդ հարցը լուծելու տարբերակներից մեկը դեսպանատներում տնտեսական կցորդ ունենալն է: Բայց դա նախ բավականին թանկ հաճույք է, պահանջում է նեղ մասնագիտացում, եւ երկրորդ, չկա որեւէ երաշխիք, որ այլ երկրներ ուղարկվող այդ կցորդները կզբաղվեն իրենց պարտականություններով եւ ոչ թե կտրվեն իրենց անձնական գործերին: Վարչապետն էլ թերեւս այդպես է մտածում. «Ես համարել եմ դա ոչ արդյունավետ»,- երեկ անդրադառնալով այդ հարցին՝ ասել է վարչապետը: 

Ի դեպ, երեկ վարչապետը կրկին ներդրումների ոլորտին առնչվող խորհրդակցություն է անցկացրել: Այս դեպքում քննարկվել է կոնկրետ ներդրումային ծրագիր`  Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման շուրջ: Սա այն ներդրումային ծրագիրն է, որի իրականացման հիմնադրամում իր անձնական միջոցներից ներդրում անելու վերաբերյալ հայտարարել է վարչապետը: Իր օրինակով նա փորձում է «շախի քցել» այլ ներդրողների, սակայն նույնիսկ այս դեպքում ինչ- որ բան չի ստացվում: «Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը հիմնադրամում ներդրումների ներգրավման շուրջ, սեղմ ժամկետում ավարտին հասցնել եւ ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման նախագիծը»,- նշված է այդ աշխատանքային խորհրդակցության վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ: Այսինքն նույնիսկ այս ծրագրում, որը բավական իրական է գնահատվում, ներդրողներ ներգրավելու խնդիր կա, էլ ուր մնաց այլ ծրագրերի համար ներդրող գտնելու հեռանկարը:

Ինչ վերաբերում է կառավարության հավանությանը արժանացած ծրագրերին, դրանց մեջ, իհարկե, կան ուշադրության արժանի, գոնե նախնական ուսումնասիրությամբ ներդրումների համար գրավիչ բիզնեսներ: Սակայն կան այնպիսիք, որոնք, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել էր տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, «Ո՞նց կարելի է առաջարկել Երեւանում կառուցել 90 մլն դոլարանոց մոլլ կամ 750 մլն դոլարանոց հիվանդանոց»:

Բայց խնդիրը նույնիսկ դա էլ չէ: «Փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, թե Հայաստանում ներդրում անելու տեղ չկա, փող աշխատելու տեղ չկա, շահույթ չկա... »,- երեկ դիվանագետների հետ հանդիպմանը ասել է վարչապետը: Ինչպես են փորձում «կոտրել»: Գուցե այդտե՞ղ է հիմնական խնդիրը: Կարո՞ղ է արդյոք կոտրվել այդ կարծրատիպը մի երկրում, որը Համաշխարհային բանկի զեկույցների համաձայն՝ ամենամոնոպոլիզացված տնտեսությունն  ունի նախկին ԽՍՀՄ եւ մեր տարածաշրջանի երկրների ցանկում: Մի երկիր, որտեղ մի քանի օլիգարխներ բառացիորեն տնտեսական «բեսպրեդելշիկներ» են ու հիմա ռեյտինգային ցուցակներում են: Նրանք իրենց ու իշխող կուսակցությանը «ձայն բերելու» համար  առաջիկա մեկ ամսվա ընթացքում  մեծ փողեր են բաժանելու որպես ընտրակաշառք: Իսկ հետո պետք է այդ փողերը կրկնակի ու եռակի չափով հետ բերեն: Հետ բերեն այն տնտեսությունից, որտեղ մենք ներդրումներ ենք ակնկալում: Բա սա միամտություն չէ՞:

Տպել
4883 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ