Վարչապետն Արմավիրում է, ձեր ձայնը չխնայեք ՀՀԿ-ի համար. Ավետ Բարսեղյան. Լուսանկարներ

19.00 Արմավիրցիների հետ հանրապետականների երիտասարդ եւ իրենց ներկայացմամբ՝ ինտելեկտուալ թիմի հանդիպումը տեւեց ընդամենը կես ժամ։ Այդ ընթացքում ելույթ ունեցան Արփինե Հովհաննիսյանը, Վիգեն Սարգսյանը, այնուհետեւ՝ Կարեն Կարապետյանը։ Կարապետյանը մի անեկդոտ պատմեց ներկաներին, թե ամուսինը հերթական անգամ հարբած եւ ուշ ժամի գալիս է տուն, կինը հարցնում է, թե այսօր ուր էիր։ Ամուսինը պատասխանում է՝ դու խելոք ես եւ այս անգամ էլ պատճառ գտի։ «Մենք գնալու ենք, դուք ասելու եք՝ թե եկան մեզ համար խոսեցին ու գնացին։ Բայց մենք ամենամրցունակ թիմն ենք: Ապրիլի երկուսին կարդացեք բոլոր ուժերի ծրագրերը, նոր կայացրեք ձեր որոշումը»,- հորդորեց վարչապետն ու իր թիմով հեռացավ:

18.00 Ուղիղ ժամը 18-ին Արմավիր քաղաք Մշակույթի կենտրոնի մոտ եկան վարչապետ Կարեն Կարապետյանն ու արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Համերգային հարթակից նրանց դիմավորեցին հարսանիքին հատուկ հարս ու փեսայի պարեղանակով։ Նրանց հետ էին նաեւ պաշտպանության նախարարն ու մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ Հարթակում Արփինե Հովհաննիսյանին տոնի առիթով շնորհավորեց Ավետ Բարսեղյանը:

18.02 Արմավիրի Մշակույթի տան մոտ պատրաստվում են դիմավորել վարչապետ Կարեն Կարապետյանին։ Վերջինս առավոտից մարզի բնակիչների հետ նախընտրական հանդիպումների է։ Մինչ նրա ժամանումը Մշակույթի տան մոտ Հանրապետական կուսակցությունը համերգ է կազմակերպել։ ՀՀԿ-ն այնտեղ է հավաքել բավական մեծաթիվ մարդկանց՝ քաղաքի ուսուցիչներին, պետական կառույցների աշխատակիցներին ու բազմաթիվ երեխաների, ովքեր ծածանում են կուսակցության պաստառներն ու դրոշները։ Բեմահարթակի վրա մեծադիր նկարով ժպտում է Կարեն Կարապետյանը, մինչեւ վարչապետն ինքը կժամանի։

Համերգը վարում են Ավետ Բարսեղյանն ու Լուիզա Ղամբարյանը։ Կանանց տոնի առիթով ՀՀԿ-ականները կարմիր վարդեր բաժանեցին խմբված մարդկանց։ Հետեւի շարքում կանգնածները դժգոհում էին, որ իրենց բաժին չհասավ։ Երգում էր Էրիկը։ Ավետ Բարսեղյանը կողքից բացականչում է՝ շնորհակալություն Էրիկին, որ իր ձայնը չի խնայում ձեզ համար, իսկ դուք ձեր ձայնը չխնայեք Հանրապետական կուսակցության համար։ ՀՀԿ-ի համար երգեց նաեւ Նունե Եսայանը։ Վարչապետը դեռ չի եկել։ Իսկ արմավիրցիներն արդեն ոգեւորված պարում են:

Տպել
3996 դիտում

Ոստիկանությունը մասնագիտական ստուգումներ է նշանակել Լոռու մարզում ծառահատման 2 դեպքով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Լոռու Գարգառ գյուղում անասնագոմ է հրդեհվել՝ այրելով մոտ 700 հակ անասնակեր

Ոստիկանները վկայել են, որ իրականում տեղեկություն չեն ունեցել զենքի ու զինամթերքի մասին. Վահե Գրիգորյան

Ում էր պետք Մաշադյանի որդու շուրջ աղմուկը

Գեմաֆին Գասպարյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Առաջիկա շաբաթներին ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն. Մոգերինի

Մայրապետյանի հետ առերեսվել եմ, եւ նա ընդունել է, որ գումար եմ փոխանցել. Սիլվա Համբարձումյան

ՀԿ-ի նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամի հափշտակության մեջ

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են. մարզպետ

30 խոշոր հարկատուներից 25-ը նախորդ տարվա համեմատ ավելացրել են հարկերը, 5-ը՝ պակասեցրել. Բաբկեն Թունյան

Ալեքսանյանի ընկերության վճարած հարկերը ոչ թե նվազել, այլ ավելացել են. «Գազպրոմը» չի նվազեցրել հարկերը

Մարիխուաննա ծխող մարդիկ միշտ ժպտում են ու շատ բարի են. Արման Մարգարյան

ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկություններին

Վարչապետի՝ սպորտի հետ կապված ծրագրերը հեղափոխական չէին. Դավիթ Խիթարյան

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը

Ավտովթար Լոռիում. կան վիրավորներ

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինվորականը ցուցմունք չի տվել, նմուշ չի հանձնել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը «Արմենիա» ԲԿ-ից փախուստի է դիմել

Ուսման վարձի փոխհատուցում կստանան ապրիլյան պատերազմին մասնակցած նաեւ հեռակա սովորող ուսանողները