«Ելք» -ը շնորհակալություն է հայտնում եւ կոչ է անում շարունակել հանգանակությունները

12/03/2017 schedule11:30

«Ելք» դաշինքի երկու անդամները՝ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, շաբաթ երեկոյան իրենց ֆեյսբուքյան էջերում տեսագրություն են տեղադրել, որում շնորհակալություն են հայտնում «Ելք» դաշինքին հանգանակած գումարների համար եւ կոչ են անում շարունակել հանգանակությունները, աջակցել փոփոխություններին։

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, «Ելք» դաշինքի կողմից ծախսվող յուրաքանչյուր լուման, յուրաքանչյուր դրամը հանգանակված է ձեր կողմից, ՀՀ քաղաքացիների կողմից։ Օգտվելով առիթից, երախտագիտություն ենք հայտնում ձեր հանգանակության եւ ներդրումների համար, որը ներդրում է փոփոխություններ իրականացնելու համար, ներդրում է «Ելք» դաշինքի քարոզարշավի համար։ Ինչպես գիտեք, մեր դեմ միլիոնավոր դրամներ է ծախսվում, եթե չասեմ միլիոնավոր դոլարներ։ Մենք մեր սուղ միջոցներով հնարավորինս մեծ արդյունք ենք ակնկալում։ Սա է պատճառը, որ եւս մեկ անգամ ձեզ խնդրում ենք հանգանակություն կատարել, փոխանցել դրամներ մեր ներկայացրած հաշվեհամարներով եւ աջակցել փոփոխությունների քարոզարշավին, աջակցել «Ելք» դաշինքի հաղթարշավին», -հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նշել է՝ կան քաղաքական ուժեր, որ հիմա մարդկանց գումարներ են բաժանում, որպեսզի այդ գումարների գործադրմամբ հասնեն իշխանության, հետո իրենց պաշտոնավարման արդյունքում հետ հավաքեն այդ գումարները։

«Մենք առաջարկում ենք հակառակ մեխանիզմը։ Հիմա մենք գումարներ ենք ակնկալում հանրությունից, որպեսզի այդ գումարների գործադրմամբ հասնենք իշխանության, եւ այդ գումարները վերադարձնենք հանրությանը՝ որպես մեր կառավարման արդյունք, որպես զարգացող պետություն, որպես իրավական, ժողովրդավարական եւ ինքնիշխան պետություն», -ասել է Փաշինյանը։

Տպել
3458 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին