«Ինչպիսի՞ն եք տեսնում մեր դերը առաջիկա ընտրություններում». գիտնականները` ՍերԺ Սարգսյանին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր անցկացված տարեկան ընդհանուր ժողովի մի հատվածին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը: Նա ասաց, որ հաշվի առնելով մեր երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, որոշել է ելույթ չունենալ, բայց պատրաստակամություն հայտնեց պատասխանել հարցերին` միաժամանակ խնդրելով, որ այդ պատասխանները չընկալվեն իբրեւ նախընտրական քարոզչություն:   

Սկզբում Սարգսյանին փոխանցվեցին մի շարք գրավոր հարցեր` ներկայացնելով, որ դրանք ի մի են բերվել մինչեւ իր գալը, ինչպես նաեւ նախորդ օրը բաժանմունքների ժողովներում հնչած ելույթներից ու զեկուցումներից: Այդ հարցերին պատասխանելով` Սերժ Սարգսյանը գիտնականներին պարբերաբար հորդորում էր փոխվել:

Գրավոր հարցերից մեկը վերաբերում էր գիտություն-հասարակություն-կառավարություն եռյակի հարաբերությունների ազդեցությանը երկրի հեռանկարային գիտահենք զարգացման վրա, ակադեմիային բաժին հասնող քննադատություններին. «Ինչպես եք դուք տեսնում այս հարաբերությունների կարգավորումը ԳԱԱ ապագայի առումով»:

«Նախ ինչ վերաբերում է քննադատությանը, ապա մեր հասարակության մեջ որեւէ մեկը ապահովագրված չէ քննադատությունից եւ զերծ չէ քննադատությունից: Կարծում եմ` այս երկրում ամենաքննադատվող հաստատությունը նախագահականն է եւ ամենաքննադատվող անձնավորությունը ես եմ: Քննադատությունից որեւէ մեկը հաճույք չի ստանում, միայն երեւի թե մազոխիստները: Բայց այնուհանդերձ, որոշ քննադատությունների մեջ, եթե դրանք առարկայական են, չարությամբ լեցուն չեն ու միտված են աշխատանքները ուղղելուն, միշտ կարելի է գտնել ռացիոնալ հատիկ: Այն դիրքորոշումը, որ ազգային ակադեմիան մեզ պետք չէ եւ սպառել է իրեն, ես բնականաբար, չեմ կիսում: Եթե կիսեի, վաղուց ինչ-որ քայլեր այս ուղղությամբ կանեինք: Իմ ցանկությունն է, որպեսզի օպտիմալացվի: Այն հաստատությունները, որոնք կան (ներողություն բառիս համար) թղթի վրա, իրական պետք է լինեն: Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկան այդ հնարավորությունները, որտեղ ուղղակի քիչ քանակությամբ մարդիկ են հավաքվել եւ արդյունք չկա, այդ մասը պետք է օպտիմալացնել եւ ուժեղացնել այն հատվածները, որոնք աշխատում են ու որոնք մեր երկրին պատիվ են բերում մի կողմից, մյուս կողմից զարգացնում են գիտությունը Հայաստանում: Այստեղ բացարձակապես որեւէ այլ մոտեցում չի եղել մեր կողմից եւ չկա»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նաեւ հորդորեց, որ գիտնականներն իրենք ակտիվություն ցուցաբերեն, իրենք խոսեն հաջողությունների մասին, չվախենալով տգետներին հրապարակավ հակադրվելուց եւ ֆեյսբուքում ու այլ կայքերում անձնական վիրավորանքներ ստանալուց:  

Ընթերցված հարցերից մեկն էլ հետեւյալն էր. «Քանի որ գիտությունների ազգային ակադեմիան մշտապես աջակցում է Հայաստանի տնտեսական, սոցիալական, պետական եւ իրավական համակարգի զարգացմանը եւ մասնակցում է հանրապետությանը հուզող հարցերին, մենք պատրաստ ենք նպաստելու Հայաստանում իրականացվող փոփոխություններին: Ինչպիսի՞ն եք տեսնում մեր դերը առաջիկա ընտրություններում»:

Ի պատասխան, Սարգսյանն առաջարկեց ընտրություններից չխոսել, բայց նորից առաջարկեց փոխվել, կոչ արեց շատ ու շատ կարգին մարդկանց պասիվ չլինել, ի տարբերություն ագրեսիվ փոքրամասնության:

«Դուք էլ պիտի փոխվեք, ինչպես որ փորձում ենք մենք փոխվել: Այդ փոփոխությունները բոլոր տեղերում անհրաժեշտ են, բայց փոփոխությունը ինքնըստինքյան հարց չի լուծում: Փոփոխությունը պիտի բերի դրական արդյունքների: Հանկարծ չփոխվենք ու դեպի վատը գնանք»,- ասաց նա:

Հետո Սերժ Սարգսյանին նաեւ բանավոր հարցեր ուղղվեցին: Դրանք, գրեթե առանց բացառության, մասնավոր, փոքր խնդիրների էին վերաբերում: Իսկ Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո գիտնականներն իրար հետ զրուցելիս դժգոհում էին, թե ոչ մի նորմալ հարց չհնչեց:

Տպել
4191 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին