Փոթորիկից հետո. մի քիչ հողեղեն եղեք

01/04/2017 schedule21:27

Անցած մի քանի ամիսներին կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ծրագրերի, տեսլականների մի իսկական փոթորիկ էր կազմակերպել: «Դրսից» նայելու դեպքում կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ «փոթորիկի» արդյունքում Հայաստանի գործարար համայնքի մեջ լավատեսության զարթոնք է:

Իրականությունը, սակայն մեղմ ասած, այդպիսին չէ: Համենայն դեպս, փոքր եւ միջին բիզնեսի շահերը ներկայացնող եւ նրանց խնդիրներին մինչեւ «ուղնուծուծը» ծանոթ «ՓՄՁ համագործակցություն» ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանի հետ մեր զրույցից այդպիսի տպավորություն չստեղծվեց:

«Հակառակ կառավարության ամպագոռգոռ հայտարարությունների, այս օրերին գերփոքր, սկսնակ բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են տառապել տարիներ ի վեր ձեւավորված, տարրական տրամաբանությունից դուրս, նույնիսկ առկա օրենսդրությանը հակառակ գործող մեխանիզմներից»,- ասում է Ավագյանը ու մի պարզ օրինակ բերում:

Հենց այս օրերին, սկսնակ բիզնեսը լուրջ խնդիրների առաջ է կանգնում, երբ փորձում է ՀԴՄ ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ից ՀԴՄ ստանալ: Նա արդեն վճարել է այդ ՀԴՄ-ի համար, ծախսեր արել, կահավորել իր բիզնես տարածքը ու ավելի քան մեկ ամիս է սպասում է ՀԴՄ-ին, որ սկսի իր գործունեությունը:

«Ունի՞ արդյոք այլընտրանք մեր բիզնեսը՝ ոչ, քանի որ այդ ՀԴՄ սարքերը վաճառելու եւ ներդնելու իրավունքը մենաշնորհային կարգավիճակով տրված է բացառապես վերոհիշյալ գրասենյակին: Իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հստակ սահմանված է, որ ՀԴՄ Ներդրման գրասենյակը հարկատուի դիմումը մերժում կամ բավարարում է, կարգաբերում է ՀԴՄ սարքը, հանձնում հարկատուին, ուշադրություն` մեկ աշխատանքային օրվա ընթացքում»,- ասում է ասոցիացիայի ղեկավարը եւ նշում, որ նման խնդիրները շատ են:

«ՀԴՄ ունենալ-չունենալը, հայկական ապրանքի ծագման սերտիֆիկատ ստանալը, վարչական տուգանքները հստակեցնելը, փոքր խմբաքանակով ապրանք ներմուծողների խնդիրները, հայկական ապրանք արտադրողների եւ սուպերմարկետների փոխհարաբերությունները, գյուղմթերքի սպառման շղթայի բացակայությունը, սկսնակ բիզնեսին աջակցող հստակ գործող մեխանիզմների բացակայությունը, հարկային օրենսգրքում տեղ գտած խնդրահարույց դրույթները եւ այլն, եւ այլն»,- թվարկում է նա: Ու երբ նմանատիպ հարցերը բարձրացվում են, կառավարությունից ասում են, թե դրանք մանր-մունր հարցեր են:

«Սրանք մեր կառավարության համար պստիկ խնդիրներ են: Նրանք զբաղված են լուրջ խոշոր ներդրումներ բերելով, իհարկե իրենց իսկ մտերիմների համար բիզնես սկսելու, ներդրումներ անելու ճանապարհները հարթելու հարցերով»,- համոզված է Հակոբ Ավագյանը:

Անցած տարվա աշնանը նորանշանակ կառավարության ղեկավարը ՓՄՁ զարգացման խորհրդի նիստ էր հրավիրել, եւ ըստ Ավագյանիօրակարգային հարցերի մեծ մասին վերաբերվել է որպես չնչին, էական նշանակություն չունեցող հարցերի: Որոշ հարցերի մասով էլ հաջողվել է հանձնարարականներ կորզել, բայց դրանք մնացել են անկատար:

Այդ նիստի ժամանակ վարչապետը հայտարարել է, թե մինչեւ տարեվերջ էլի կհանդիպեն: Հանդիպում, սակայն, չի եղել: Ավելին, ըստ ՓՄՁ զարգացման խորհրդի կանոնադրության, եռամսյակը մեկ պետք է նիստ հրավիրվի, բայց այս տարվա առաջին եռամսյակը ավարտվել է, ու նիստ այդպես էլ չի հրավիրվել: Դե, «մանր- մունր հարցերով» նիստ հրավիրելու ժամանակ երեւի չկա: Մինչդեռ, ինչպես հավաստիացնում է «ՓՄՁ համագործակցություն» ասոցիացիայի ղեկավարը, «2011-ից վարչապետին կից գործող ՓՄՁ զարգացման խորհուրդը, որի կազմում են ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական եւ մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ, կարելի է ասել, միակ ստացված երկխոսության հարթակն է եղել մինչ այսօր: Մի շարք կարեւոր օրենսդրական նախաձեռնություններ, փոփոխություններ ծնվել են հենց այդ հարթակում»:

«Մենք այդպես էլ չկարողացանք խնդիրները լուծել համակարգային ճանապարհով, ոչ թե անձնավորված: Մենք չպետք է վազենք ամեն խնդրի հետեւից անհատական կապերով, թեժ գծերին զանգելով, հարցեր լուծելու, հրդեհը հանգցնելու համար: Պետք է գործեն անձերից անկախ համակարգեր, դրանց վերահսկող մեխանիզմներ եւ որ ամենակարեւորն է՝ պատժիչ մեխանիզմներ: Ում մեղքով է սպասում սկսնակ բիզնեսը 40 օր ՀԴՄ ստանալու համար, պետք է կրի նյութական պատասխանատվություն, ում մեղքով է բիզնեսը սպասում կադաստրի վկայականին՝ պետք է կրի պատասխանատվություն, ով չի ընդունում մաքսային հայտարարագիրը գործարքի գնի մեթոդով ներմուծում ձեւակերպելու համար եւ այլ չգործող օղակների դեպքերում... Կարո՞ղ ենք արդյոք համակարգային լուծումներ տալ, ցանկանո՞ւմ ենք արդյոք կոռուպցիան վերացնել, եթե այո, մենք արդեն հիմա պետք է ականատես լինեինք աշխատակազմերի ֆունդամենտալ փոփոխությունների, կենսունակ համակարգերի ներդրմանը, որոնք ինքնաշխատ կաշխատեին, առանց թեժ գծեր զանգելու, բողոքելու»,- համոզված է ասոցիացիայի ղեկավարը:

«Երբ այսօր «VIber» համակարգով «Lovearmenia»-ից ստանում ենք վարչապետի նկարով հաղորդագրություն «… մենք միայն միասին կարող ենք կառուցել անկախ, անվտանգ, ինտելեկտուալ եւ բարեկեցիկ Հայաստան» պատասխանում ենք՝ մենք, մինչեւ ձեր եւ ձեր թիմի մեծամասնության` դրսում բարձր վարձատրվող աշխատանքից հրաժարվելն ու Հայաստան վերադառնալը, միասին էինք մեր ՓՄՁ-ի, մեր գյուղացու առօրյա խնդիրների հետ: Ձեր գալուց հետո էլ ենք իրենց հետ, եւ եթե մի օր էլի որոշեք գնալ, էլի մնալու ենք միասին` մեզ հետ: Մենք մեր երկրի տնտեսության խնդիրների ախտորոշման փուլն էինք անցել մինչեւ այդ, լուծումների համար աշխարհի փորձն էլ էինք ուսումնասիրել մինչեւ այդ, լուծումների ու զարգացման ծրագրերի տարբերակներն էլ էինք մշակել մինչեւ այդ: Պարզապես եկեք մի քիչ հողային լինենք, իրականում լինենք միասին եւ Համակարգեր ներդնենք, որոնք ինքնաշխատ թե ներդրումներ կբերեն, թե եղած բիզնեսի շահերը կպաշտպանեն, թե սկսնակ բիզնեսի ձեռքից կբռնեն ու մրցունակ բիզնես գաղափարը կհասցնեն իր նպատակին», - առաջարկում է Հակոբ Ավագյանը:

Տպել
5159 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը