Հոկտեմբերից կներդրվի սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի բնակիչների բուժապահովագրություն

26/04/2017 schedule22:52

ՀՀ կառավարության գերակա խնդիրներից մեկը Հայաստանում բժշկական հաշտարարի ինստիտուտի նեդրումն է։ Աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին  ներկայացրել  է այդ ուղղությամբ նախատեսվող առաջիկա միջոցառումներն ու  ժամանակացույցը։

Նախարարին զեկուցվել է, որ բժշկական հաշտարարի ինստիտուտի նեդրման հայեցակարգի նախագիծը մշակելուց առաջ ևս մեկ անգամ կուսումնասիրվի աշխարհի տարբեր երկրների փորձը, ինչպես նաև հաշվի կառնվեն Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու դրանցից բխող զարգացումները։

«Հոկտեմբերից մեր երկրում կներդրվի սոցիալապես անապահով և առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրությունը։ Նրանց բժշկական ծառայություններ կմատուցեն բուժաշխատողները, իսկ վճարումը կկատարեն ապահովագրական ընկերությունները։ Մեր խնդիրն է, որ ստեղծված այս նոր իրավիճակում  բողոքի դեպքում քաղաքացին իմանա, թե ում պետք է դիմի»,-ասել է Լևոն Ալթունյանը` կարևորելով անկախ մարմնի` բժշկական հաշտարարի արդար և թափանցիկ գործունեությունը։

«Մեր բոլոր նախաձեռնությունները, իրավական ակտերի տրամաբանությունը պետք է ուղղված լինեն  նրան, որ բժշկական հաշտարարի ինստիտուտն ունենա հեղինակություն և վայելի բնակչության վստահությունը։ Իսկ հաշտարարը պետք է լինի սկզբունքային, անաչառ և հետևողական»,- ասել է նախարարը։

Լևոն Ալթունյանին ներկայացվել է այդ ուղղությամբ իրավական դաշտի ապահովման նախանշվող զարգացումները։ Նշվել  է, որ համաձայն ժամանակացույցի՝ բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրման հայեցակարգի նախագիծը պատրաստ կլինի մինչև մայիսի 25-ը։

Քննարկման ընթացքում կարևորվել  է ինչպես բուժառուների, այնպես էլ բուժաշխատողների պաշտպանվածության ապահովումը։ Նախարար Ալթունյանը որպես այդ խնդրի կարգավորման դեղատոմս  նշել է կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի ներդրումը։ Նա տեղեկացրել է, որ շարունակական այդ աշխատանքը կավարտվի երեք տարվա ընթացքում։ Այժմ տեղայնացվում են արդեն իսկ թարգմանված 215 ուղեցույցներն ու շուրջ 100 գործելակարգերը։

Տպել
2895 դիտում

Վաղը երկար ժամանակով ջուր չի լինի Երեւանի մի շարք հասցեներում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և ՊՀԾ գրասենյակի անդամներին

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 8 անհետ կորած․ ԱԻՆ-ը հրապարկել է զոհվածների անունները (թարմացված)

Հայ ժողովրդի կողքին եմ․ Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Կամավորները նույնպես ունենում են հոգեբանական խնդիրներ․ որոնողական աշխատանքներում ընդգրկված է Կարմիր խաչի 50 անդամ

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը․ «Մածուն» և «Պանիր» արտադրատեսակները չեն համատասխանել նորմերին

Տնից վերցրել է որսորդական հրացանը, կրակել 51-ամյա տղամարդու վրա․սպանություն Լոռու մարզում

Պայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է, 10 քաղաքացի անհետ կորած է. Կոստանյան

Սերբիայի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը հայտնել է մանդատից հրաժարվելու մասին

«Հենց այսօր էլ հանդիպել է». նախարարը՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ մասին

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից տուժած 7 անձ շարունակում է բուժում ստանալ տարբեր ԲԿ-ներում. ԱՆ (թարմացված)

Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են. պայթուցիկ սարքերի առկայության մասին ահազանգ է ստացվել

Հրավառությունների՝ ազատ կազմակերպումը պետք է արգելվի. Ավինյանը դիմում է ԱԺ գործընկերներին

Մահացած 16 քաղաքացիներից հայտնի է միայն 6-ի ինքնությունը․ ԱԻՆ (թարմացված)

Իրանում 4,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում որոնվում է 18 անհետ կորած քաղաքացի (թարմացված)

Փրկարարները եւս 9 մարմին են փլատակներից հանել․16 զոհ ունենք, որոնց թվում են մեկ մանկահասակ երեխա եւ հղի կին

Ենթադրյալ անհետ կորած իրանցի 6 քաղաքացիներից 5-ը Վրաստանում են․ Հայկ Կոստանյան

«Սուրմալու»-ի փլատակներից ևս մեկ դի դուրս բերվեց․ զոհերի թիվը դարձավ 8

Աղջկա քայլը լարված մթնոլորտում, անորոշության պահին մարդիկ ընկալեցին, այսպես ասած, «ձեռք առնոցի». հոգեբան

Անհետ կորած համարվողների թիվն ավելացել է․ որոնվողների թվում են նաև Իրանի 6 և ՌԴ մեկ քաղաքացիներ (թարմացված)

Մինչ այս պահը ԱԻՆ երկու ծառայող է վնասվածքներ ստացել, համապատասխան օգնությունից հետո՝ վերադարձել շարք

Մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին շրջանառվող լուրը, ցավոք, կեղծ է․ ԱԻՆ խոսնակ

«Ուղեղը ինչի համար է, Շուշիի հետ համեմատելը կոռեկտ չէ»․ մշակութային գործիչները՝ «Սուրմալուի» աղետի ֆոնին նվագելու մասին

Հայաստանում սգո օր կհայտարարվի

Շիրակում ընթացքի մեջ է Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցումը

Փլատակներից լսվել է ձայն, բայց այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել․ ԱԻՆ խոսնակ

Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը

Պարզվում են «Սուրմալու»-ի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները․ ՔԿ

Ստանիսլավ Զասը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 7 է (թարմացված)

Մենք ընկճվելու իրավունք չունենք և պարտավոր ենք ապրել․ Ջրականում նահատակված գյումրեցի Արտյոմ Լոգյանը կդառնար 21 տարեկան

«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ

2 բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

«Սուրմալու»-ի պայթյունով պայմանավորված՝ օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթում և Կենտրոնում

Շախմատիստ Արման Փաշիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով

Հնարավոր է՝ Հայաստանում սգո օր հայտարարվի․ Գնել Սանոսյան