Վիգեն Սարգսյանի առաջարկած ծրագիրը բանակի խնդիրն է լուծելու` կրթության հարցը ստորադասելով

Ինչ հարց է լուծելու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում փոփոխության է ենթարկելու նաեւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տրամադրման սկզբունքները:

Առաջարկվող ծրագիրն արդյո՞ք առաջին հերթին բանակի շահերը չի սպասարկելու` երիտասարդների կրթության հարցը դրան ստորադասելով: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ավելի շատ հակված է կարծել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը բացասաբար կանդրադառնա սովորողների ուսման վրա:

Մեր զրույցում նա նախ արձանագրեց ակնհայտը, որ Հայաստանում աստիճանաբար նվազում է դպրոցների շրջանավարտների թիվը ու հետեւաբար բանակն ավելի շատ է ունենալու զինվորների ու սպաների կարիք: «Բայց հիմնական հարցը հետեւյալն է. որքանով այդ որոշումը կազդի բուհական կրթության վրա, որովհետեւ մենք չպետք է միայն բանակի մասին խոսենք: Այնպես չէ, որ Հայաստանում մնացած ինստիտուտները կարեւոր չեն: Ես շատ կուզենայի, որ համալսարանները կամ կրթության եւ գիտության նախարարությունը տեսակետ հայտնեին` մինչեւ հիմա արդյո՞ք հետզոտվել է` ինչպես է բանակային ծառայությունը ազդում բանակից վերադարձած ուսանողների հետագա ուսման վրա»,- մեր զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը:

Իր անձնական փորձով, այսինքն` բանակից զորացրված իր ուսանողների օրինակով նա այդ մասին որոշակի պատկերացում ունի:

«Բանակից վերադարձող իմ ուսանողների մի փոքր մասը ավելի լավ է սովորում, քան մինչեւ բանակ գնալը: Բայց մեծ մասը` այդքան էլ չէ»,- ասաց դասախոսը:  

Միեւնույն ժամանակ նա կարեւորում է, որ առաջարկվող ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրագույն կրթություն ստացած երիտասարդին ծառայել ոչ որպես շարքային զինվոր: «Այս տարբերակը հնարավորություն է տալիս, որ նա ավելի բարձր մակարդակի ծառայություն անցնի, չնայած այս դեպքում էլ երեք տարի է դառնում ծառայությունը, որը իմ կարծիքով արտագաղթի, կարիքի հետ է կապված»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:

Նա նաեւ ենթադրեց, որ եթե բանակից խուսափողների կամ ավելի լավ պայմաններով ծառայել ցանկացողների համար այս ծրագրի իրագործումով փակվի կրթության խողովակը, ապա ճնշումները որոշակիորեն մեծանալու են առողջապահական համակարգի վրա:

Սերոբ Խաչատրյանը մատնանշեց եւս մեկ հանգամանք, որը կարող է որոշակիորեն ետ գցել տարկետման իրավունքից օգտվել ցանկացող սովորողների ուսման մակարդակը: «Իրենք հինգ օր պետք է սովորեն բուհում, վեցերերորդ օրը պետք է սովորեն ռազմական ինստիտուտում, բայց հիմա ուսանողների, հատկապես տղաների մեծ մասը, ուսմանը զուգահեռ նաեւ աշխատում են: Այսինքն` ծանր ռեժիմ է լինելու: Իհարկե, ուսումն էլ անպայման կտուժի»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին կայացած «Ազգ-բանակ» համաժողովի ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նաեւ «Պատիվ ունեմ» ծրագիրը: Ազգային ժողովի կողմից դա ընդունվելու դեպքում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք է տրվելու միայն այդ ծրագրում ընդգրկվող ուսանողներին: Այսինքն` եթե նրանք պարտավորվեն, որ ուսումնառության տարիներից երեքի ընթացքում ամեն շաբաթ օր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցելու են զինվորական պատրաստության դասընթացի: Իսկ այնուհետեւ լեյտենանտի սպայական կոչում ստանալուց հետո երեք տարի ժամկետով ծառայության անցնեն զինված ուժերում` առաջնագծում` ամսական ստանալով 260 հազար դրամ ու նաեւ ուսման վարձի փոխհատուցում:

Տպել
2991 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին