«Գոլդ» համարանիշների էժանացման շնորհիվ դրանց վաճառքի ծավալները աճել են

Այս տարի ՀՀ ճանապարհային ոստիկանությունը նախատեսում է «վաստակել» 13 միլիարդ 351 միլիոն դրամ: Այդքան գումար է նախատեսվում գանձել երթեւեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքներից, «գոլդ» պետհամարանիշների վաճառքից եւ այլ վճարովի ծառայություններից: Այդ գումարը կուտակվելու է ՃՈ արտաբյուջետային հաշվին:

Ուշագրավ է, որ այս տարվա համար նախատեսված այդ գումարը մոտ կես միլիարդ դրամով քիչ է, քան նախատեսվել էր անցած` 2016 թվականին: Ընդ որում՝ անցած տարի փաստացի հավաքագրվել է նախատեսվածից 470 միլիոն դրամով պակաս գումար:

Նվազման պատճառը, ըստ ոստիկանության տվյալների, արագաչափերով եւ տեսախցիկներով արձանագրվող խախտումներից ստացվող տուգանքների նվազումն է: «Պատճառը միավոր արագաչափին եւ խաչմերուկին ընկնող, ինչպես խախտումների վերաբերյալ որոշումների քանակի, այնպես էլ դրանցով նշանակված տուգանքների գումարների եւ տուգանքների միջին տարեկան չափի նվազումն է»,- ասված է ՃՈ արտաբյուջետային միջոցների նախահաշիվը հաստատելու մասին կառավարության որոշման մեջ:

Փաստորեն ստացվում է, որ մեր վարորդները ավելի քիչ խախտումներ են անում, իսկ այդ խախտումների համար նախատեսված տուգանքների չափերն էլ նվազել են: Փոխարենը 2016-ին զգալիորեն աճել են «գոլդ» համարանիշների վաճառքից ստացվող գումարները: Ըստ ՃՈ պարզաբանումների, այդ գծով մուտքերի աճին նպաստել են պետհամարանիշների համար երկու նոր տառերի ավելացումը, ինչպես նաեւ տարեվերջին «գոլդ» համարանիշների գների նվազման շնորհիվ դրանց իրացման ծավալների աճը: 

Տպել
4136 դիտում

Գրադ եւ սմերչ կայանքներից հրթիռակոծվել են Մարտունին, Թաղավարդը, ռազմական ավիացիայով՝ Մարտակերտը

Պատերազմի առաջին օրերից մինչ այսօր միայն «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 15 արցախցի փոքրիկ

Ժողովուրդը պետք է հասկանա՝ թուրքական ապրանքները բոյկոտելով հանդերձ, շուկայի եղածը պիտի սպառենք․ Ղազարյան

ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ԱՄՆ-ի հայ բժիշկների նվիրաբերած համակարգչային տոմոգրաֆը զինվորների բուժմանը կծառայի Կապանում

Գվատեմալայի Սայախչե քաղաքը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Կրակը դադարեցնելու սին խոստումների եւ ագրեսիայի շարունակման շրջանը կարող է ճեղքվել Արցախի անկախության ճանաչմամբ. ԱՀ ԱԳՆ

Խոցվել է հակառակորդի եւս 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ, 12 զրահատեխնիկա. թշնամու կորուստները՝ ամփոփ

ՌԴ-ն եւ ՀՀ-ն պետք է միասին ճանաչեն Արցախի անկախությունը. Պուտինը կարող է լռել, ապա կտրուկ գործել. Տրետյակով

Հոկտեմբերի 24-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 175 դեպք

Հաշվի առնելով ռազմական դրությունը՝ ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում խմելու ջրի որակի նկատմամբ

Վերելք» ներկայացման ողջ հասույթը կփոխանցվի Հայաստան» համահայկական հիմնադրամին

Ադրբեջանցիները հարձակվում են հայկական համազգեստով. Մատաղիսի ուղղությամբ 40 դի են թողել՝ հայկական ԶՈՒ-ի համազգեստով

Մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել. Արայիկ Հարությունյան

Թե՛ մեր օրն ենք լցնում, թե՛ մեր տղաներին ենք օգնում. Արցախից Վանաձոր եկած կանայք զբաղված են քողարկիչ ցանցեր գործելով

Դավիթ Տոնոյանն այցելել է երեկ հարավային ուղղությամբ մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողներին

Կանգնեցրել են թշնամուն, ոչնչացրել կենդանի ուժն ու մարտական տեխնիկան. 13 հերոսներ ներկայացվել են պարգևատրման

Աս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է մոտ 800 քաղաքացի, 388 մարդ ունի հոսպիտալացման կարիք. Ա. Թորոսյանի կոչը

«Դիմում եմ պարոն Մակրոնին, պարոն Թրամփին եւ պարոն Պուտինին». Պարգեւ Սրբազանի կոչը միջազգային հանրությանը

Հակառակորդի ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցումը (տեսանյութ)