ՍԱՍ-ի ձայնագրության գործով ձերբակալված կա՞. ՀՔԾ-ն գաղտնի է պահում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գաղտնի է պահում` «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի աղմկոտ ձայնագրության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ, կամ կալանավորվածներ կա՞ն, թե՞ ոչ:

«Նախաքննական գաղտնիքի պահպանման նպատակով որեւէ տեղեկություններ չենք կարող տրամադրել»,- մեր հարցին այսպես պատասխանեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Տաս օրից ավելի է, ինչ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ»-ում կայացած ձայնագրության փաստով, սակայն մինչ այսօր որեւէ տեղեկություն չկա՝ աղմկահարույց այս գործով անցնող որեւէ մեղադրյալ, կամ կասկածյալ կա, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն՝ դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը):

Նշենք, որ հիշյալ հոդվածը ենթադրում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 2 000-ապատիկից 2 500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով:

Այդ աղմկոտ ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ժողովն անցկացնող անձը, նսեմացնելով աշխատակիցներին, քննարկելով նրանց արտաքին տեսքը՝ մազերի հարդարանքը, հարկադրում էր ձայներ բերել հօգուտ թեկնածուի: Իսկ այն աշխատակիցները, որոնք 20-ից ավելի ձայն էին բերել, խոստանում էր պաշտոնի բարձրացում եւ որ ամենակարեւորն է՝ ուղեւորություն դեպի «Սիրո քաղաք Փարիզ»:

Տպել
16778 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում