Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ԱՀ և ՀՀ պետական մի խումբ աշխատողների

07/05/2017 schedule19:20

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 7-ին ընդունել և պարգևատրել է ԱՀ և ՀՀ հանրային ծառայությունները, տնտեսական մրցակցությունը և հեռուստատեսության ու ռադիոյի ոլորտները կարգավորող հանձնաժողովների մի խումբ աշխատակիցների՝ դրանց ղեկավար կազմի գլխավորությամբ: Տեղեկացնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նշվում է, որ վարչապետը ողջունել է ներկաներին՝ շնորհավորելով եռատոնի կապակցությամբ և մաղթելով նորանոր հաղթանակներով լեցուն ընթացք:

«Մայիսյան եռատոնն արցախյան տոնացույցում իր յուրօրինակ տեղն ունի, քանի որ Շուշիի ազատագրումը և Պաշտպանության բանակի ստեղծումը հիմք են դրել մեր հետագա հաղթանակների համար: Ուստի, այս տոնի առթիվ կուզեի շնորհակալություն հայտնել ՀՀ մեր գործընկերներին, ովքեր մեզ հետ միասին կառուցել են Արցախը, որը Հայաստանի մի մասն է՝ անկախ կարգավիճակով: Մենք համատեղ բավականին ճանապարհ ենք անցել Արցախի զարգացման ուղղությամբ՝ տասը տարում էականորեն բարելավելով էներգետիկ ու պարենային անվտանգության, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառներում հանրապետության ցուցանիշները»,- նշել է Ա. Հարությունյանը:

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը ամփոփ ներկայացրել է ԱՀ և ՀՀ մարմինների միջև համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքները և բարձր գնահատել ՀՀ գործընկեր մարմինների ներդրումը Արցախի համապատասխան ոլորտների զարգացման գործում:

Ա. Հարությունյանը պարգևատրել է ՀՀ և ԱՀ հանրային ծառայությունը, տնտեսական մրցակցությունը և ռադիո-հեռուստատեսության ոլորտները կարգավորող մարմինների մի խումբ աշխատակիցների ԱՀ վարչապետի հուշամեդալով և պատվոգրով՝ հանձնաժողովների միջև համագործակցության կայացման, աջակցման և դրա շրջանակներում իրականացված միջոցառումներին ակտիվ մասնակցության համար:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունյաթյանը շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին ջերմ ընդունելության և պարգևատրման համար: Նրանք բարձր են գնահատել Ա. Հարությունյանի ջանքերը գործընկեր մարմինների միջև համագործակցության կայացման և Արցախի զարգացման գործում:

Տպել
12859 դիտում

Հարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը հավելյալ պարզաբանում է տարածել

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում

Վրաստանի քաղաքացին Լոռու մարզում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա