Ազատ, արդար, թափանցիկ. ոստիկանությունից դժգոհ են բոլորը

19/05/2017 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 20-ի համարում

Արարատի քաղաքապետի թեկնածու Կարեն Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ մայիսի 16-ին Արարատում կայացած քաղաքապետի ընտրություններից հետո ինքը որոշել է այսուհետ հանդես գալ ընդդիմադիր դիրքերից եւ պայքարելու է, որպեսզի արդարությունը հաղթանակի: Հիշեցնենք, որ վերը նշված ընտրություններում գրանցված 4 թեկնածուներից հաղթող էր ճանաչվել Արարատի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Հակոբ Թովմասյանը, իսկ Կ. Խաչատրյանը եղել է երկրորդը: Արարատի շուրջ 13 հազար ընտրողներից քվեարկությանը մասնակցել են մոտ 5 հազար 400-ը, որոնցից Հ. Թովմասյանի օգտին քվեարկել են 1762-ը, Կարեն Խաչատրյանի օգտին՝ 1591-ը (ձայների տարբերությունը 171 է), իսկ անկուսակցականներ Հայկ Հայկյանը եւ Ազատ Մարտիրոսյանը համապատասխանաբար ստացել են 901 եւ 773 քվե:

Մինչ ընտրությունները Կարեն Խաչատրյանը եւս ՀՀԿ անդամ է եղել, բայց քվեարկությունից մոտ 5 օր առաջ նա կուսակցության շարքերից հեռացվել է: Նրան ՀՀԿ-ից հեռացնելու մասին հայտարարվել է ընտրություններից 4-5 օր առաջ՝ Հ.Թովմասյանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Կարեն Խաչատրյանի խոսքերով՝ իրեն հայտնի չէ, թե ինչու եւ կոնկրետ երբ են իրեն ՀՀԿ-ից հեռացրել: Նա ոչ էլ փորձել է այդ հարցը կուսակցության կենտրոնական գրասենյակից պարզել, եւ կուսակցական ղեկավարներից ոչ մեկին մինչ օրս այդ առնչությամբ չի դիմել: «Ես չեմ դիմել ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որովհետեւ ցանկություն չեմ ունեցել, քանի որ արդեն զգացել էի, թե ինչ է կատարվում»,- ասաց Կ. Խաչատրյանը: Գրանցվելիս ՀՀԿ անդամ թեկնածուի քվեաթերթիկներում դրանից հետո նշվել է, որ նա անկուսակցական է:

Ընտրությունների ընթացքի վերաբերյալ Կ. Խաչատրյանի, Ա. Մարտիրոսյանի եւ Հ. Հայկյանի, մեզ հետ զրուցած վստահված անձանց ու թիվ 25 ԸԸՀ (ընտրությունները կազմակերպած) նախագահ Վիլիկ Բարսեղյանի կարծիքները հիմնականում համընկնում են: «Լցոնումներ չեն եղել, ինչ եղել է՝ կապված է եղել ընտրողների ցուցակների հետ»,- այսպես բնորոշեց ընտրությունների ընթացքը Վ.Բարսեղյանը: Վերը նշված թեկնածուները եւս նշում էին, որ Հ. Թովմասյանի հաղթանակն ապահովելու խնդիրը հիմնականում լուծվել է ընտրացուցակների միջոցով, որտեղից նրա հակառակորդների հարազատները եւ կողմնակիցները՝ քվեարկությունն սկսվելուց մի քանի ժամ առաջ դուրս են բերվել, որից հետո, մայիսի 16-ին գնալով տեղամասերը, իրենց անունները ցուցակներում չեն գտել:

Կ. Խաչատրյանի վստահված անձինք մեզ հետ զրույցում միաբերան պնդում էին, որ ցուցակները փոխվել են մայիսի լույս 16-ի գիշերը, քանի որ մինչ այդ՝ մայիսի 15-ի երեկոյան իրենք գնացել են տեղամասերը եւ ստուգել ընտրական ցուցակները ու արտառոց ոչինչ չեն հայտնաբերել: Իսկ քվեարկության օրը անակնկալ պարզել են, որ իրենց հարազատների մեծ մասի անունները ցուցակներում չկան: Բացի այդ, ընտրացուցակներից հանվել են նաեւ այն ընտրողների անունները, որոնք մինչ այդ արդեն հրապարակավ Հ. Թովմասյանին դեմ են արտահայտվել, այսինքն՝ ակնհայտ է եղել, որ նրանք կգնան ընտրության եւ կքվեարկեն, սակայն՝ ո՛չ հօգուտ գործող քաղաքապետի:

Կարեն Խաչատրյանի խոսքերով՝ դատական կարգով իրենց իրավունքները վերականգնել է «դուրս մնացած» ընտրողների միայն մի մասը, բազմաթիվ մարդիկ ցուցակներում իրենց անունները չհայտնաբերելուց հետո գնացել են տուն, քանի որ Արարատին սպասարկող առաջին ատյանի դատարանը տեղակայված է Վեդիում, եւ ոչ բոլորն են ցանկացել իրենց իրավունքները վերականգնելու համար անձրեւոտ եղանակին հասնել հարեւան քաղաք: Ընտրական ցուցակներում նշված չի եղել նաեւ թեկնածուներից մեկի՝ Հ. Հայկյանի անունը, որը ստիպված է եղել դատական կարգով վերականգնել ընտրելու իր իրավունքը: Ինչեւէ, թիվ 25 ԸԸՀ նախագահ Վիլիկ Բարսեղյանի խոսքերով՝ դատական կարգով ընտրելու իրավունքը վերականգնել է 167 մարդ, ինչը, ըստ վերջինիս, իրոք բավական մեծ թիվ է: Հաջորդ հետաքրքիր դրվագը վերաբերում է Արարատի ոստիկանության գործելաոճին:

Ըստ Կ. Խաչատրյանի, ընտրությունների նախորդ օրվանից սկսած, Արարատի ոստիկանները սկսել են տարբեր կարգի խոչընդոտներ հարուցել իր եւ իր կողմնակիցների համար: Մասնավորապես, մայիսի 15-ից պետավտոտեսուչները սկսել են Կ. Խաչատրյանի կողմնակիցների մեքենաները տարբեր պատճառաբանություններով տանել տուգանային հրապարակ եւ այնտեղից բաց են թողել երկու օր հետո միայն, այսինքն՝ ընտրություններից հետո: Տեղամասային ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր քաղաքական ուժերին («Ազգային միաբանությանը» եւ «Արդարություն» դաշինքին) ներկայացնող երկու անդամներից բացի՝ մնացած 7 անդամները պաշտպանել են գործող քաղաքապետին: Իսկ ՏԸՀ-ների ընդդիմադիր անդամները չեզոք դիրք են գրավել:

Ըստ Կարեն Խաչատրյանի՝ երբ իր, Հ. Հայկյանի կամ Ա. Մարտիրոսյանի վստահված անձինք փորձել են միջամտել՝ իրենց նկատած որեւէ խախտում կանխելու նպատակով, նրանց ասել են, որ հանգիստ նստեն տեղները, հակառակ դեպքում՝ սպառնացել են ոստիկանների օգնությամբ տեղամասից հեռացնել եւ այլեւս ներս չթողնել: Վերը նշված թեկնածուների խոսքերով՝ ընտրությունների օրը Արարատի մարզի ոստիկանության ողջ անձնակազմը տեղափոխված է եղել իրենց քաղաք, նրանց հետ Արարատ են բերվել նաեւ վահաններով, սաղավարտներով եւ ռետինե մահակներով զինված հատուկ ջոկատներ, այդ թվում՝ զրահատեխնիկա: Նման պայմաններում, ըստ մեր զրուցակիցների, բնական է, որ ընտրողների մի զգալի մասը վախեցել է ընտրություններին մասնակցել:

Կ. Խաչատրյանն ասում է, որ հանրապետության ղեկավարության վերին օղակներում իր նկատմամբ ձեւավորված բացասական վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի նկատմամբ իր վերաբերմունքով: «Ես պաշտում եմ Վազգենին, եւ դա չեմ թաքցրել: Իսկ Վազգենին պաշտելու համար մարդուն չի կարելի հակա հանել: Վազգենը մեր սպարապետն է, եւ ես երբեք չեմ փոշմանի իմ ասածների համար, որ ես վազգենապաշտ եմ»,- հայտարարեց Կարեն Խաչատրյանը: Ի դեպ, Ա. Մարտիրոսյանի եղբայրը մինչ ընտրությունները աշխատել է «Արարատցեմենտ» գործարանում, սակայն քվեարկության հաջորդ օրը, ըստ թեկնածուի, իր եղբորը  ազատել են աշխատանքից՝ ադմինիստրացիայի պահանջները չբավարարելու պատճառաբանությամբ:

Ընտրություններից մի քանի օր առաջ աշխատանքից հեռացվել է նաեւ Կ. Խաչատրյանի հայրը, որը աշխատում էր Արարատի էլեկտրացանցում: Ընտրությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու նպատակով դիմեցինք նաեւ հաղթող թեկնածուին՝ Հակոբ Թովմասյանին, սակայն նա պատասխանեց, որ ինքն առայժմ չի ցանկանում խոսել: «Ես կսպասեմ՝ թող իրենք (հակառակորդ թեկնածուները- խմբ.) դիմեն դատարան, ես կխոսեմ դատարանում եւ փաստերով հանդես կգամ: Իսկ ընկեր միլիցիան քնած էր, թող քնած էլ մնա: Ես պետական մարդ եմ, իմ հարցերը կառավարությունում կլուծեմ»,-ասաց Թովմասյանը: Արարատի քաղաքապետի խոսքերից պարզ դարձավ, որ նա էլ իր հերթին ոստիկանության կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, Արարատի ոստիկանապետ Գառնիկ Պետրոսյանի հետ կապված դժգոհություններ ունի:

Հ. Թովմասյանին հատկապես վիրավորել էր այն փաստը, որ երբ իր ընտանիքի անդամները՝ կինը եւ մայրը, գնացել են ընտրելու, տեղամասի մոտ կանգնած ոստիկանները նրանց չեն թույլատրել մեքենան ՏԸՀ-ի դիմաց կանգնեցնել: Արարատի քաղաքապետի խոսքերով՝ մեր զրույցից հետո նա մտադիր է գնալ կառավարություն եւ այնտեղ բարձրացնել իրենց քաղաքի ոստիկանապետի հարցը, քանի որ նրա եւ իր համագործակցությունն ինքն այլեւս չի պատկերացնում: Ինչ վերաբերում է Կարեն Խաչատրյանին ՀՀԿ-ից հեռացնելու պատմությանը, ըստ Հակոբ Թովմասյանի, խնդիրը լուծվել է հետեւյալ կերպ. ընտրություններից մի քանի օր առաջ ինքը վարչապետ Անդրանիկ Մարգարյանից փորձել է վերջնականապես պարզել, թե իրենցից, ի վերջո, ով է ներկայացնելու ՀՀԿ-ն: Վարչապետի պատասխանը միանշանակ է եղել. «Իհարկե՝ դու (այսինքն՝ Հ. Թովմասյանը-խմբ.)»: Դրանից հետո մյուս հանրապետականին առանց պատճառաբանության կուսակցությունից հեռացրել են: Այսպիսի բաներ:

Հ.Գ. Արարատի քաղաքապետի պարտված թեկնածուները համատեղ բողոք են ներկայացրել  թիվ 25 ԸԸՀ նախագահին, որոնք վերաբերում են ընտրական ցուցակներին: Իսկ ընտրությունների արդյունքները դատական կարգով բողոքարկելու վերաբերյալ վերջնական որոշում կարծես  չեն կայացրել:

Վահագն Հովակիմյան

Տպել
1283 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին