Չինական դպրոցի շինհրապարակում անվտանգություն ապահովելու համար հատկացվել է 39 միլիոն դրամ

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կրթության եւ գիտության նախարարությանը հատկացվել է շուրջ 39 միլիոն դրամ: Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է գործադրի նիստում:

Նախարարությունն այդ գումարը պետք է ուղղի Երեւանում կառուցվող չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինհրապարակում չինական աշխատակազմի եւ գույքի անվտանգության ապահովման նպատակին: Դա հայկական կողմի ստանձնած պարտականություններից է :

Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա այն հաշվարկել է ոստիկանությունը եւ պարզել, որ դպրոցի շինհրապարակի  պահպանման համար տարեկան անհրաժեշտ կլինի գրեթե 39 միլիոն դրամ:

Չինական խորացված ուսուցմամբ դպրոցը կառուցվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա սկզբին:

Նոր դպրոցը լինելու է տարիներ առաջ քանդված համար 103 դպրոցի տեղում : Նախատեսվում է, որ 8 000 քմ տարածք ունեցող դպրոցը կունենա նաեւ մշակութային կենտրոն. պարահրապարակ, կինոթատրոն, ճաշարան, խորհրդակցությունների սենյակներ, Չինաստանի մշակույթը ներկայացնող թանգարան:

Դպրոցին կից լինելու է հանրակացարան, որտեղ կբնակվեն Չինաստանից ժամանած ուսուցիչներն ու մարզերից եւ հարեւան երկրներից ժամանած աշակերտները:

Չինական դպրոցի կառուցման աշխատանքները ծրագրված է ավարտել 2018-ի սեպտեմբերին:

Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ կրթական հաստատություն հիմնելու պայմանավորվածությունը երկու երկրների միջեւ ձեռք է բերվել 2013 թվականին: Դպրոցը կյանքի կոչելու նպատակով Չինաստանի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի կառավարությանն անհատույց տրամադրել 27 միլիոն դոլար:

Տպել
2677 դիտում

«Իմ քայլը» հիմնադրամի հաշվեհամարին իր գործունեության վեց ամսվա ընթացքում մուտք է եղել 859 մլն 55 հազար դրամ․ Ա․ Հակոբյան

ԵՊՀ-ում կատարած բացահայտումների ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության այս փուլում. ՊՎԾ

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Աննա Նաղդալյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ալիեւի հետ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները

Պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որ մեր դատավորները սրա-նրա ձեռքին նայելու անհրաժեշտություն չունենան․ վարչապետ

Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ

Կառավարությունը որոշեց․ դատավորներն ու ԲԴԽ անդամները կներառվեն սոցփաթեթի շահառուների շրջանակում

ԱՆ-ը հրապարակել է չարորակ հիվանդությունների բուժումն անվճար իրականացնող բուժհաստատությունների ցանկը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ է նշանակվել Արսեն Միքայելյանը  

Վարչապետի որոշմամբ Արմինե Մարգարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Փակ է լինելու «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը․ պայթեցման աշխատանքներ են ընթանում

Գործադիրը հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին

30 փամփուշտ, պարկուճներ, վնասված Lexus․ ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշում

Արամ Սիմոնյանն ասել է, որ եթե իր դեմ քրգործ հարուցվի, ԵՊՀ-ն պետք է պաշտպանվելու համար․ նախարար (տեսանյութ)

Գեղեցիկ ու դրամատիկ խաղեր Չեմպիոնների լիգայում. «Սիթիի» ու «Ատլետիկոյի» օրն էր (տեսանյութ)

Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում զարգացման երկու կենտրոն է բացվել

Վարչապետն ու նախարարները կառավարության նիստում գրքի տոնի առթիվ նվերներ ստացան

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 19-ը՝ չզեկուցվող

Արցախը մոտենում է նախագահական ընտրություններին․ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների․ «Կասպերսկի Լաբորատորիա»